Դատ՝ առանց բողոքողների իմացության. արոտավայրերը վաճառած Չիվայի նախկին գյուղապետը 3 միլիոն տուգանք վճարելով՝ ազատվել է

Վայոց ձորի Չիվա համայնքի բնակիչների խնդիրը շարունակվում է մնալ չլուծված: Մոտ 90 հա հողատարածքը, որը նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանը վաճառել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Մհեր Տերտերյանին, այլեւս հնարավոր չէ հետ բերել: Չիվայի բնակիչները բազմիցս բողոքել են, եւ ամեն անգամ նրանց հանգստացրել են, որ գործ է հարուցվել, քննություն է ընթանում, կպարզվի, մեղավորները կպատժվեն:

Մի քանի օր առաջ գյուղացիներին Վայոց Ձորի քննչականից հայտնել են, որ քննությունը վաղուց ավարտվել է եւ հարցը փակված է: Պարզվում է՝ դատ է եղել առանց բողոքող 85 մարդու իմացության, նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանը 3 միլիոն դրամ տուգանվել է եւ տույժը վճարելով՝ բոլոր հարցերը կարգավորել: Չիվայի բնակիչ Մամիկոն Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրեն եւ եւս մի քանի անձանց մի քանի օր կանչել են Վայոց Ձորի հատուկ քննչականից, քննիչ Արմինե Գեւորգյանը հայտնել է, որ այլեւս ոչինչ անել հնարավոր չէ՝ արոտավայրերը սեփականատեր ունեն:

Չիվայի բնակիչները մեկ տարուց ավելի է՝ պայքարում են սեփական գյուղում անասունների արոտավայրի համար: «Մեզ ասեցին, որ միայն մի բան է մնում անել, որ նոր բողոք ներկայացնենք: Չեմ կարծում, որ գյուղատնտեսական այս բուռն աշխատանքները թողած՝ գյուղացիներից մեկը կկարողանա իր մեջ ուժ գտնել ու նորից հերթական անօգուտ քաշքշուկների մեջ ընկնել»,-մեր զրույցում ասաց Չիվայի բնակիչ Ժիրայր Գրիգորյանը:

Չիվայի նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանը, որը 14 տարի զբաղեցրել է գյուղապետի պաշտոնը, հեռանալուց առաջ հասցրել է իր «նվերը» մատուցել գյուղացիներին: Չիվայի բնակիչները հուսահատված են: Ի դեպ, Չիվան Հայաստանի այն գյուղերից է, որտեղ մարդկանց ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է: Այժմ զրկվելով արոտավայերերից՝ նրանք զրկվում են իրենց հացից: Գյուղացիները հայտնում են, որ իրենց բոլորովին չի հետաքրքրում, թե ով ինչքան տուգանք կվճարի, իրենց խնդիրը անասունների արոտավայրերը վերադարձնելն է:

«Մեր գյուղն անասնապահական է, այգեգործությամբ շատ քիչ ենք զբաղվում, որովհետեւ այստեղ ոչ մի պտուղ չի աճում, բոլորը ցրտահարված են: Հիմա, եթե անասունները նստատեղ ու նորմալ ջուր խմելու տեղ չունենան, շոգից հազար ու մի հիվանդություն ձեռք կբերեն եւ հերթով կսատկեն»,-վրդովված հայտնեցին նրանք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7224 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ