Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը Գյումրիում չի կատարվել

16/05/2019 schedule21:14

Գյումրիում ընթացքող փողոցաշինական աշխատանքներում տեղ գտած բազմաթիվ թերությունների մեջ գերակշիռ է հատկապես շինարարական կուլտուրայի բացակայությունը: Այս մասին դեռեւս ապրիլի 5-ին փաստել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած այցի ընթացքում, երբ քայլելու ընթացքում ուղղակիորեն հյուրերը հայտնվել էին ավազաբլրի գագաթին, այնուհետ քարակույտերի մեջ եւ փոսերում: Այդ օրը շինարարներին քանդված փողոցներն արագ կարգի բերելու եւ հետիոտնի համար ժամանակավոր անցումներ ստեղծելու հանձնարարություն էր տրվել:

«Լավ է, որ ծրագիր ենք իրականացնում, բայց էս ընթացքում մեր ճարտարապետները, շինարարները մտածու՞մ են, թե քաղաքացին որտեղով է քայլելու, գնալու, գալու: Սա մայթ է եղել, քանդել են, հա, շատ լավ է, շատ պոզիտիվ է, բայց մտածե՞լ եք, ասենք հիմա կաբլուկով կանայք ո՞նց են քայլելու: Մայթը քանդած է, փողոցը քանդած է»,- հարցրեց վարչապետը: Սամվել Բալասանյանն ասաց՝ խճապատում ենք, քայլում են, մինչեւ կարողանանք վերջնական ասֆալտապատել: Իմ ասածը հետեւյալն է, որ եթե շինարարություն ենք սկսում, կապ չունի՝ ինչ շինարարություն է, պետք է մտածենք միջավայրի մասին: Հիմա, ասենք էդ շինարարությունը մի տարի տեւեց, մենք գյումրեցիներին ասում ենք՝ գնացեք Գյումրիից, մի տարուց հետո կգա՞ք: Էդ մի տարվա ընթացքում պարտավոր եք իրա միջավայրն ապահովեք: Հիմա մեր բոլոր շինհրապարակների 90 տոկոսն աղբանոց է: Բայց մենք նորմեր ունենք, չէ՞: Բերեք գնանք Եվրոպա, ցանկացած տեղ: Տեսնենք՝ նման վիճակ որտե՞ղ կա, որ մայթը քանդեն, փողոցը քանդեն, քաղաքացին քայլելու տեղ չունենա»,- ասել էր վարչապետը:Մեկ ամսից ավել է անցել վարչապետի այցից, խնդիրը, սակայն, լուծվելու փոխարեն ավելի է խորացել:  Դեռ նախորդ տարվանից սկսած՝ բոլորը Գյումրիում ոչ թե քայլում, այլ բառի ուղիղ իմաստով ոստոստում են փողոցներում: Եթե ձմռան ամիսներին խնդիրն առավել մեղմ էր, եւ ձյան շերտը որոշակի առումով բարձրություն էր ապահովում մայթի եւ մայթից ներքեւ առկա փոսի մեջ, հիմա պատկերն առավել քան աննկարագրելի է: Բարձր մայթից բոլորը չէ, որ կարողանում են սահուն վայրէջքով իջնել, նաեւ քչերի ոտքերն ունեն մինչեւ 60 եւ ավելի աստիճան բացվելու հնարավորությունը, որ կարողանան առանց հենման կետի փողոց-փոսից բարձրանան մայթ, վայրէջք-վերելք ռեժիմով մի կերպ ճանապարհը շարունակեն: Ընկնել-բարձարանալով, իրար քաշել-քաշքշելով մի կերպ ամբողջ Գյումրին երթեւեկում է:

Ո՞վ էր պատասխանատու վարչապետի հանձնարարականի կատարման համար եւ ինչո՞ւ շինարարն այդպես էլ կամրջակներ չի ապահովում՝ ՀԺ-ի հարցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պատասխանեց՝ ես էլ կուզեի այդ հարցի պատասխանն իմանալ: «Որովհետեւ մենք էդ խնդիրը քննարկել ենք, քանի որ կարճ ժամանակավոր գործընթաց էր, պետք է արագ խնդիրը լուծվեր: Այնպես չի, որ գյումրեցիները սկզբունքայնորեն բողոքում են, թե ինչու եք մեզ անհանգստացնում, հասկանալով, որ այդ անհարմարությունները հարմարություն ստանալու համար են: Բայց, երբ որ էդ անհարմարությունը խորանում է, ապա կամրջակի բացակայությունը դառնում է լուրջ խնդիր: Հիմա կուզենանք հասկանանք, թե խնդիրն ինչումն է, նախագծման խնդի՞ր է եղել, շինարարի կողմի՞ց է թերությունը: Վաղը քննարկում ունենք Երեւանում, կհասկանանք»:

Այս հարցին որոշակի պատասխան ունի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ասում է՝ խոսել է շինարարների հետ: «Դե մի քանի փայտից կամրջակ դրել են, ասում են՝ մարդիկ գողացել, տարել են, դրա համար էլ նորերը չեն դնում»:

Իրավապահ համակարգից փողոցաշինության մասով ինչու՞ էիք դժգոհել՝ հարցրեցին լրագրողները: Տիգրան Պետրոսյանն ասաց՝ հատուկ այդ նպատակով չէ, որ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Եղել է ընդհանուր քննարկում, որին նաեւ իրավապահներն են մասնակցել, եւ ի թիվս այլ հարցերի, նաեւ դրա մասին է բարձրաձայնել եւ ընդգծել, որ մեկ տարի առաջ, երբ քաղաքացին գոռում էր «ոստիկանը մերն է», ապա այսօր նաեւ դրա շարունակականության ապահովումն է անհրաժեշտ:

«Խոսքն անձերի մասին չէ, այլ երեւույթի, իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության ավելի բարձր մակարդակ ապահովելու մասին է: Էսօր շատ են բողոքները, ես, որպես մարզպետ, դրանք ստանում եմ, նաեւ ֆեյսբուքյան հարթակում եմ տեսնում, սկսած երթեւեկության խախտումից մինչեւ փոսն ընկած առաջին մարդուց, դա հասնում է Շիրակի  մարզպետարան, մարզպետ, այնուհետ Գյումրու քաղաքապետարան, քաղաքապետ եւ այլն: Շինարարության ընթացքը դադարեցնել, մեղավորներ գտնել, սրան դատել, կամ նրան, ինքնանպատակ չէ: Նպատակն է՝ Շիրակի  մարզում եւ Գյումրիում ունենալ որակյալ ճանապարհներ՝ ճիշտ շինարարական գործընթացով: Բոլորս հասկանում ենք, թե ինչքան կարեւոր է այսօր օր շուտ, բայց ոչ որակի հաշվին, Գյումրիում ավարտել փողոցաշինությունը: Կան գործընթացներ, որոնք կանգնեցնում են մեր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող պրոցեսը, որն էլ ներկայացվել է վարչապետին: Ունենք ունիկալ իրավիճակ, ունենք գումար, ունենք շինարար, ունենք պատվիրատու, ունենք նախագծող, ունենք վերահսկող, ունենք հանրային դժգոհություն, ունենք երկար ձգվող շինարարական աշխատանքներ, եւ էս ամեն ինչի արդյունքում՝ անվտանգության հետ կապված ռիսկեր: Այսօր ոչ թե հարցը դրվում է՝ գտնել, պատժել մեղավորին, այլ հակառակը: Ասֆալտ անողներին ասֆալտին փռելու խնդիրը չկա»,-պաշտոնավարման 100 օրվա առիթով կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2787 դիտում

ՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների մասին

Մոտեցել ենք պատերազմի չորրորդ տարվան. Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը Ստամբուլում

Սիսիան-Սպանդարյան ճանապարհին կցորդիչով բեռնատարը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, կախվել ձորակը

Շինաշխատանքներ կատարած Հնդկաստանի քաղաքացին «Ֆ1» տեսակի նռնակ է գտել, ձգել օղակը. տղամարդը հիվանդանոցում է

Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալը չի լինի. Շենգենյան վիզայի դիմումի ընդունման կարգը կփոփոխվի

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի

Սեփական տան բակում կնոջ դի է հայտնաբերվել

Հոգևորականները լավ գիտեն, թե որ չակերտավոր սրբազանի մասին էր Նիկոլ Փաշինյանի գրառումը. Ղազարյան. տեսանյութ

Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Ասաց՝ ստիպված է պատասխանել օդանավակայանների վրա վերջին հարձակումներին. Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է կայացել

Թուրքիան չի պլանավորում մոտ ապագայում զորքը դուրս բերել Սիրիայից. Գյուլեր

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Շնորհակալ եմ հիասքանչ բանախոսությունների համար. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Քարաթափման հետևանքով Աղվանի-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Եկեղեցին մաֆիոզ խմբավորում չէ, որ «սխոդկա» անեն, որոշեն իրար մեջ, Գարեգին Բ-ն պիտի պատասխանի հարցին. տեսանյութ

ՊԵԿ նախագահը Ղրղզստանում նիստերի է մասնակցել

Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Տաջիկստան. վարչապետը որոշում է ստորագրել

Ապատեղեկատվության համար դատի կտանք հեղինակներին. Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու լուրի մասին

Կրթվելը նորաձև է Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար

Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ». տեսանյութ

Նախարարը և դեսպանը Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր են քննարկել

Ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը. Կադաստրի կոմիտեն պարզաբանել է

Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նախնական պայմանավորվածություն ունենք․ ԱԱԾ տնօրեն

Չեմ հերքելու. «Քանաքեռցի Տույ»-ն ու ոստիկանապետ Արամ Ղազարյանը ազգականներ են. ՆԳ նախարար

Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ. Սուրենյանը նոր գրառում է արել

Հայկ Մարությանը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և «Գազել» միկրոավտոբուսը. Հովհաննիսյան

Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ, էլ ստատուս է գրում, էլ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում. Հակոբյան

Երևույթը դատապարտելի է. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանցիներին թմրանյութ տալու դեպքի մասին

Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել միմյանց փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա

Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն․ ԶՈՒ ԳՇ պետ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 4-ին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը

Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա

2024-ին 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով. ՆԳ նախարար

Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը

Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ

Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել