Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր դատական նիստից հետո անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի դրվագներից մեկին՝ «Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրա մերձավոր որոշ անձինք»: Մեր հարցին, թե ովքեր են այդ որոշ անձինք, Դավթյանը պատասխանեց. «Ձեր նկարագրած դրվագին առնչվում է, օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը»: Մեր ճշտող հարցին՝ այսինքն, խոսքը թիկնազորին համազգեստ բաժանելու դրվագի մասին է, Դավթյանը դրական պատասխան տվեց:
Մեր մյուս հարցին՝ նա սույն գործով կարգավիճակ ունի՞, Դավթյանը պատասխանեց, որ Լեւոն Սարգսյանի արարքին դեռեւս իրավական գնահատական չի տրվել, որովհետեւ նրա արարքին համապատասխան գնահատական տալու համար դեռեւս գործողություններ պիտի արվեն: «Մեր այս մեղադրանքը շարքային դասական պարզ նկարագրությամբ մեղադրանք չէ: Դա վերաբերում է շուրջ մեկ ամսվա իրադարձություններին: Այդ մեկ ամսվա իրադարձություններին տարբեր անձինք տարբեր մասնակցություն են ունեցել, նաեւ՝ էպիզոդիկ»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր գործի քննությամբ դուք տեսաք՝ հնարավոր սեղմ ժամկետում մենք չորս ամբաստանյալների մասով ավարտեցինք, ուղարկեցինք դատարան, որպեսզի հրապարակային քննություն իրականացվի: Մյուսների գործողություններին դեռ պետք է գնահատական տալ՝ որքանով նրանք դիտավորության մեջ ներառված են, որքանով նրանք տեղյակ են: Այսինքն՝ այդ ամբողջը լինելու է քննության առարկա»,- ասաց Դավթյանը: Մեր հացին, թե ինչու Քոչարյանի մեղադրանքում հստակ ձեւակերպված չեն որոշ անձանց անունները, Դավթյանն ասաց, որ կոնկրետ անձանց անուններ ներկայացվում են այնքանով, որքանով ուղիղ ապացույցների բավարար համակցությունը դրան հանգեցնում է:
Վերջինս այսօրվա նիստում հայտարարել էր, որ ոչ պետական միջոցներից զինվորներին մոտ 120 մլն դրամ է բաժանվել: Լրագրողների հարցին, թե ինչ աղբյուրներից է այդ 120 մլն դրամը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Քրեական գործով աղբյուրները, թե այդ գումարներն ինչ աղբյուրով են ձեւավորվել, դրա վերաբերյալ դեռեւս հրապարակման ենթակա նյութ չունեմ: Բայց դրանք ակնհայտորեն ոչ պետական միջոցներ են, որոնք գիտեք՝ ինչ նպատակի են ծառայել»:
Հարցին՝ եթե Քոչարյանին 2008 թվականին մեղադրանք առաջադրվեր՝ ի՞նչ հոդվածով էր առաջադրվելու, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Եթե առաջադրվեր մինչեւ 2009 թվականի փոփոխությունները, ուրեմն ՀՀ ՔՕ 300 հոդվածով՝ իշխանության յուրացում, որը օբյեկտիվ կողմի հատկանիշ ուներ սահմանադրական կարգը տապալելը»: Ճշտող հարցին՝ ինչ էր լինելու ելքը, Դավթյանը պատասխանեց. «Բացարձակ ոչ մի փոփոխություն չէր լինելու, որովհետեւ էդ ժամանակ գործող ՀՀ ՔՕ 300 հոդվածը սահամանել էր սահմանադրական կարգը տապալելը, հետո նոր ընդունված օրենքը արդեն նոր հանցակազմի ձեւով սահմանեց՝ սահմանադրական կարգը տապալելը»: Դիտարկմանը՝ պաշտպանական կողմը նշում է՝ ինչու է 7-ի գործով այս մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ Քոչարյանի մասով՝ ոչ, Դավթյանը ասաց. «Դրանք էապես տարբեր բաներ են, չկա պատճառաբանություն, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել՝ ինչու էին իրենք այդպես վարվել, ինչի են հետապնդումը դադարեցրել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT