Երևան
12 °C
Ազգային ժողովը որոշել է ուժեղացնել իր անվտանգության համակարգը։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշմամբ չորս նոր ռենտգենային զննող սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ԱԺ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է 85 միլիոն դրամ։
Նախագիծը մշակել է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ Ազգային ժողովի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պահանջով՝ իրականացվել է առկա սարքավորումների ուսումնասիրություն, և համաձայն ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հասցեագրված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan 519 s/n 064588N և Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավորումները շահագործվում են դեռևս 1998թ. և արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի: Այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետևանքով անհրաժեշտ պահեստամասերով ապահովումը դարձել է առավել դժվար և բավականին ծախսատար:
Ինչպես նշված է նախագծում՝ ՀՀ ԱԺ Բաղրամյան անցակետում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումը այլևս վերանորոգման և շահագործման ենթակա չէ: Այդ իսկ պատճառով նպատակահարմար են գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տալու նպատակով:
Կառավարության որոշմամբ խորհրդարանին արդեն թույլատրվել է գնման գործընթաց իրականացնել։
Ձեռք բերվելիք ռենտգենային զննող սարքերից երեքը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ՀՀ ԱԺ նախագահի մուտքի մոտ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում հստակեցրեց, որ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրվելու է ոչ թե ռենտգեն սարք, այլ միայն մետաղորսիչ կամարաձեւ սարք։ Մնացյալ սարքերը նախատեսված են խորհդրարանի մուտքերի անցակետերի համար։
Մեր հարցին՝ ինչի՞ց ելնելով է ԱԺ նախագահի անվտանգության համար հավելյալ միջոց տրամադրվում, այն դեպքում, երբ վերջինիս աշխատասենյակի մոտ պետական պահպանությունը հսկողություն է իրականացնում, ԱԺ աշխատակազմից պատասխանեցին, որ նշյալ միջոցների տրամադրումը բխում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից, որոնց համաձայն՝ պետական պահպանությունը պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման եւ պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ է, որն իրականացվում է իրավական կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական եւ այլ միջոցառումների համակցության հիման վրա, եւ նույն օրենքի համաձայն՝ պետական պահպանություն տրամադրվում է նաեւ ԱԺ նախագահին։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը մեր զրույցում այս որոշումը միանշանակորեն դրական գնահատեց՝ նկատելով, որ հարցը վերաբերում է խորհրդարանի եւ պատգամավորների անվտանգությանը։ Դավոյանը նաեւ ասաց, որ այս հարցով կառավարությանը դիմել են անգամ նախորդ իշխանության օրոք, ուղղակի մեկնաբանել են, որ անհրաժեշտ գումարը չկա։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ մեր զրույցում ասաց, որ ԱԺ դարպասները բացելուց հետո Պետական պահպանության ծառայությունը որոշեց ուժեղացնել հսկողությունը, նույնիսկ սկսեցին ավելի շատ զննել պատգամավորների մեքենաները, պայուսակները նայել եւ այլն։ Ըստ Գորգիսյանի՝ նոր սարքավորումներ տեղադրելու կարիքն իսկապես կա եւ պետք է լուրջ վերաբերվել անվտանգությանը, եթե չենք ուզում նորից հոկտեմբերի 27 ունենալ․
«Չէի ասի, թե ներկա սարքավորումները լավագույն վիճակում են, եւ մեր Ազգային ժողովն այնպես է կառուցված, որ չկան հատուկ պահպանվող գոտիներ։ Այսինքն՝ եթե մեկը տուրիստական նպատակներով էլ որոշի մտնել Ազգային ժողով, նրան հասանելի է գրեթե ամեն ինչ։ Ըստ այդմ՝ կարծում եմ՝ հիմա նպատակահարմար է այդպիսի սարքերի տեղադրումը»։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ ասաց, որ խորհրդարանի անվտանգությունն այն ոլորտն է, որը կարգավորվում է անվտանգության մասնագետների կողմից, քանի որ հատուկ պահպանման օբյեկտ է, ըստ այդմ՝ կան նկատառումներ, որ ավելի խստացնում են անվտանգության համակարգը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ասում են՝ Փաշինյանին վերացնենք, ՀՀ-ն կփրկվի. Դաշնակցության ներսում բազմաթիվ նաիրիհունանյաններ կան. տեսանյութ
Վարդենիսի զորամասի վիճաբանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել
Այսօրվա միջադեպի մասին․ Ալեն Սիմոնյանը խոսել է Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին․ տեսանյութ
ԿԳԲ-ական Քոչարյանը, ՀՅԴ-ն ու օլիգարխն ուզում են, որ Հայաստանն էլ Ղարաբաղի ճակատագրին արժանանա. Թումասյան
Մերձավոր Արևելքում կոնֆլիկտի հանգուցալուծման Իրան-ԱՄՆ բանակցություններում միջնորդ երկիրը Պակիստանն է․ Ուիթքոֆ
Արսեն Թորոսյանը Մեծամորում ծանոթացել է կառուցվող անկախ կյանքի կենտրոնի աշխատանքների ընթացքին և որակին
Սուրեն Պապիկյանը և Վինսեն Ժիրոն քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցերը
Դեմիրճյան փողոցի միջադեպի առնչությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ․ ՆԳՆ
Վարչատարածքային բարեփոխումները ստեղծել են ուժեղ համայնքներ․ վարչապետի գլխավորությամբ քննարկում է տեղի ունեցել
Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է ոստիկանություն․ ՆԳՆ-ն՝ ԱԺ դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին
Արագածոտնի մարզի ՀՔԲ-ն արդեն գործում է նոր հասցեում ավելի հարմարավետ պայմաններով․ տեսանյութ
Ապատեղեկատվություն է՝ իբր Կառավարությունը մտադիր է հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների պարգևները
Թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, 10 ձերբակալված․ մանրամասներ երևանյան խուզարկությունից․ տեսանյութ
Պաշտոնական այցով ժամանեցի Ֆրանսիայի Հանրապետություն․ Պապիկյան․ տեսանյութ
Պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մարտի 26-ին imID համակարգը հասանելի կլինի
TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBank
Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին․ Ալեքսանյան
Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 10 քաղաքացի
Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին և 5-ին
Մետրոպոլիտենում շարունակվում են աշխատակիցների համար անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորման գործընթացները
Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել. Ռուբինյան
Առնվազն 18 մարդ է զոհվել Բանգլադեշում ուղևորատար ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով. տեսանյութ
Սերժի իշխանության ժամանակ Ձեր ասածի համար Ձեր ծնոտին չէի՞ն տվել. Ձեզ ֆինանսավորում են, որ գաք էստեղ դոշ ծեծեք
Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ներառվեցին պարտադիր ապահովագրության համակարգում
Պլանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գուբերնատոր դառնալը. Ալեն Սիմոնյան
Ես հայտարարե՞լ եմ, որ ուժեղ եմ. ես ասել եմ՝ լեգիտիմ եմ, իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է. Փաշինյան
Խանդանյանը նշանակվել է Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար
Վանաձորի համայնքապետարանի ավելի քան տասնյակ աշխատակիցներ բերման են ենթարկվել. մանրամասներ
Մենք հնարավորություն էինք ստեղծել, որ Ղարաբաղում լիներ քաղաքական գործընթաց, բայց որոշ շրջանակներ խոչընդոտեցին
Թաթոյանը Փաշինյանին հաղթել է, Ալիևին՝ ջախջախել, նախկիններին՝ տուն ուղարկել, Կարապետյանին սկի չի էլ նկատում
Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին
Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են թաց ձյան և անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում
Իրավապահների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների. ՆԳՆ
Սև ծովում ԱԹՍ-ով հարձակում է եղել թուրքական լցանավի վրա
2023-ին Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված. Փաշինյան
«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների
Ըստ պլանի՝ ՀՀ-ն չոքեչոք խնդրելու էր միանալ Միութենական Պետությանը Ղարաբաղի անորոշությունը հետաձգելու դիմաց
Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT