Ոսկերչյանի գործը վերանայելու բողոքը մերժվեց. դատավոր Ազարյանը իրեն վիրավորելու համար հաղորդում կներկայացնի

17/05/2019 schedule22:50

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, այսօր մերժեց Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի գործը վերանայելու պաշտպանական կողմի բողոքը:

Պաշտպանական կողմը պահանջում էր նոր հանգամանքով վերանայել Ոսերչյանի գործով 2009 թվականին դատարանի կողմից կայացրած որոշումները: Մասնավորապես, Ոսկերչյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը գործի վերանայման հիմքում որպես նոր հանգամանք դրել էր 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Եվրոպական դատարանը ճանաչել է Ոսկերչյանի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի խախտումը, գտել է, որ կալանավորման անհրաժեշտ եւ բավարար պատճառներ ներպետական դատարանները չեն ներկայացրել: Որպես արդարացի փոխհատուցում՝ կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին վճարել է 3000 եվրո գումար: Պաշտպանական կողմը գտնում էր, որ ներպետական ատյանները նույնպես պետք է արձանագրեն Ոսկերչյանի իրավունքի խախտումը:

Մինչ մերժման որոշումը դատարանում այսօր շարունակվեց բողոքի քննությունը: Դատական նիստին, սակայն, չէր ներկայացել Ոսկերչյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Դատավոր Մհեր Արղամանյանն ասաց, որ Շուշանյանը դատարանի աշխատակազմին հայտնել է, որ ինքն այլ գործով քաղաքից բացակայում է, միաժամանակ հայտնել է, որ չի առարկում, որպեսզի բողոքի քննությունը շարունակվի իր բացակայության պայմաններում:

Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել բողոքը քննող դատավորներից երկուսին՝ Մհեր Արղամանյանին եւ Ալեքսանդր Ազարյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ, որն այսօր դատարանը հրապարակեց:

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ ինքնաբացարկ հայտնելու հիմքերի մասով.

Ըստ պաշտպան Մուշեղ Շուշանյանի՝ դատավոր Ազարյանը, 2008-2009թթ.-ին լինելով Երեւանի քրեական դատարանի եւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի իրավասության դատարանի դատավոր, քննել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ պաշտպանի գնահատմամբ՝ «շինծու» քրեական մեղադրանքներով մեղադրվող մի շարք անձանց գործեր, խախտելով նրանց հիմնարար իրավունքները, մասնավորաբար՝ խաղաղ հավաքների ազատության, ազատության եւ անձեռնմխելիության, արդար դատաքննության, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքները, նրանց բոլորին ապօրինաբար դատապարտել է երկարաժամկետ ազատազրկումների։ Շուշանյանը միջնորդության մեջ հիշատակել է Մարտի 1-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարված Արամ Բարեղամյանի գործով դատավճիռը: «Դատավոր Ա. Ազարյանը հաստատված է համարել մասնավորապես, որ Արամ Բարեղամյանը, ներգրավվելով օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումների կազմակերպմանը, 2008 թվականի փետրվարի 20-ից հավաքագրել, ֆինանսավորել, Երեւան է փոխադրել Հրազդանի եւ հարակից գյուղերի բազմաթիվ բնակիչների՝ ապահովելով նրանց մասնակցությունը վերը նշված միջոցառումներին։ Այնուհետեւ՝ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում՝ Ազատության հրապարակում Արամ Բարեղամյանը բռնություն է գործադրել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալ Գարեգին Քամալյանի նկատմամբ, դիտավորությամբ ձողով հարվածել է վերջինիս գլխին եւ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»:

Նպատակ չունենալով խորությամբ ներկայացնել Բարեղամյանի իրավունքների խախտումների վերաբերյալ գործում առկա փաստերը՝ նշեմ միայն, որ դատավոր Ազարյանը անտեսելով, որ Բարեղամյանը ինքն է հարված եւ մարմնական վնասվածք ստացել, նրա կողմից ոստիկանին հարվածելու փաստը հիմնավորված է համարել բացառապես ոստիկանների հակասական եւ անարժանահավատ ցուցմունքներով եւ Բարեղամյանի ցուցմունքները բացարձակապես անտեսելու գնով»,- նշել է Մուշեղ Շուշանյանը, ապա հավելել. «Էլ ավելի խայտառակ փաստերի կհանդիպենք դատավոր Ազարյանի կողմից քննված Մարտի 1-ի այլ գործերով։ Մասնավորապես՝ դատավոր Ազարյանը «չի նկատել» ոստիկանների կողմից խոշտանգվելու հետեւանքով հաշված Ֆելիքս Գեւորգյանի ծանր մարմնական վնասվածքները եւ նրան դատապարտել է վերջնական 7 տարի ժամկետով ազատազրկման՝ ակնհայտ շինծու եւ հորինված մեղադրանքով, եւ հիմնվելով խոշտանգումների ազդեցության ներքո նախաքննության ընթացքում նրանից կորզված «ինքնախոստովանական» ցուցմունքի վրա»: Ըստ Շուշանյանի՝ վերոնշյալ իրավունքների խախտումները կրել են համակարգային բնույթ, դրանք չեն եղել առանձին գործերով խախտումներ եւ բնորոշ են եղել Մարտի 1-ի գրեթե բոլոր գործերին։ «Մարտի 1-ի գործեր քննած եւ անմեղ անձանց քաղաքական պատվերի շրջանակում քաղաքական շարժառիթներով եւ քաղաքական նպատակով դատապարտած դատավորները գործել են որպես արտակարգ դատարաններ, նրանք կատարել են օրվա քաղաքական իշխանության պատվերը, նրանք հանդես չեն եկել որպես արդարադատության ատյան, հետեւաբար՝ ՄԻԵԴ վճիռների հիմքով 2008-2009թթ.-ին կայացված դատական ակտերի վերանայումներին նրանք չեն կարող մասնակցել որեւէ պարագայում, քանի որ չեն համարվում «անաչառ դատարան», ակնհայտ կանխակալ վերաբերմունք են դրսեւորել 2008-2009թթ.-ի «դատավարությունների» ընթացքում»,- նշել է պաշտպանը: Վերջինս միջնորդության մեջ գրել է նաեւ Ազարյանի՝ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցը, որտեղ Ազարյանը, պատասխանելով լրագորղի հարցին, նշել է. «Իսկ ովքե՞ր են քաղբանտարկյալները, մի հատ ասեք՝ ես էլ հասկանամ, չափանիշն ո՞վ է որոշում, բացի Եվրոպական դատարանից, ես չգիտեմ, ինչ-որ իրավապաշտպա՞ն է որոշում «քաղբանտարկյալ» հասկացությունը»: Շուշանյանի խոսքով՝ սրանով դատավոր Ազարյանը քաղաքական հայտարարություններ է կատարել եւ դրանք ուղղված են նույն Մարտի 1-ի գործերով նախկինում իրականացված քաղաքական նպատակով հետապնդումների ենթարկված անձանց դեմ։ «Դատավոր Ա. Ազարյանը ոչ միայն չի ճանաչում այդ ապօրինի հետապնդումների փաստը, այլ ամեն գնով պատրաստ է արդարացնել այդ հետապնդումները, որովհետեւ հենց ինքը ներգրավված է եղել այդ հետապնդումների գործընթացին»,- նշել է պաշտպանը:

Դատավոր Մհեր Արղամանյանի՝ ինքնաբացարկ հայտնելու հիմքերի մասով.

Ըստ Շուշանյանի՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքերի մասին վերոնշյալ հիմնավորումները վերաբերվում են ոչ միայն նրան, այլեւ Մարտի 1-ի գործեր քննած ստորադաս դատարանի դատական ակտերը ուժի մեջ թողած բոլոր դատավորներին։

«Դատավոր Մ. Արղամանյանը 2008-2009թթ.-ի ընթացքում պաշտոնավարելով որպես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, մասնավորապես քննել է պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքի հիման վրա Մասիս Այվազյանի վերաբերյալ քրեական գործը եւ արդյունքում՝ մերժել է վերաքննիչ բողոքը, օրինական ուժի մեջ թողնելով Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 11-ի մեղադրական դատավճիռը։

Վերաքննիչ բողոքում պաշտպանության կողմը անդրադարձել է նաեւ Այվազյանի նկատմամբ կալանավորում կիրառելու համար հիմնավոր եւ բավարար պատճառների բացակայությանը։ ՄԻԵԴ-ը 2018 թվականի հոկտեմբերի 18-ին կայացրած վճռով ճանաչել է Մ. Այվազյանի իրավունքի խախտումը, այն է՝ Հայաստանի դատարանները նրա կալանավորման համար հիմնավոր եւ բավարար հիմքեր չեն ներկայացրել։ Նշվածից հետեւում է, որ դատավոր Մհեր Արղամանյանը ուղիղ մասնակցություն է ունեցել Մասիս Այվազյանի նկատմամբ ՄԻԵԿ 5(3) հոդվածով նախատեսված իրավունքի խախտմանը եւ նրա քաղաքական նպատակով դատապարտմանը։

Բացի այդ, 2009 թվականի հուլիսի 16-ին դատավոր Մ. Արղամանյանը քննել է Նիկոլ Փաշինյանի կալանավորման դեմ բերված պաշտպանների վերաքննիչ բողոքը եւ այն անփոփոխ թողնելու մասին որոշում է կայացրել»,- միջնորդության մեջ նշել է Մուշեղ Շուշանյանը: Ըստ նրա՝ վերոգրյալները հիմք են տալիս պնդելու, որ դատավորներ Ազարյանը եւ Արղամանյանը ուղիղ մասնակցություն են ունեցել 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու հետեւանքով «ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ քաղաքական նպատակներով զանգվածային հետապնդումների գործընթացին. «ուստի չեն կարող մասնակցել նշված հետապնդումների որեւէ «զոհի» ապօրինի դատապարտումը կամ կալանավորումը վերանայելու ոչ մի վարույթի»:

Միջնորդության դեմ առարկեց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, որ Շուշանյանի բերված միջնորդությունը վերաբերում էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ այլ անձանց նկատմամբ կայացված դատական ակտերին: «Ես պետք է շեշտադրեմ, որ մենք այս դատական քննության ընթացքում վիճարկման առարկա ենք հանդիսացնում մեկ այլ անձի ընդամենը ազատության իրավաչափության հարցը եւ ես նշել եմ, որ դատարանը այս փուլում այդ իրավունքների խախտումը վերականգնելու որեւէ դատավարական գործընթացից զրկված է եւ հետեւաբար կասկածի տակ դնել դատարանի անաչառությունը եւ այդ չափ մեկնաբանել, որ դրանք կապված են այլ անձանց իրավուքների հետ, առհասարակ առարկայազուրկ է այս գործի քննության ընթացքում դրանց անդրադառնալը: Ես նաեւ վստահ եմ, որ դատարանի կազմի առանձին դատավորները եթե որեւէ մասնակցություն ուենցած լինեին այս գործի ընթացքում վիճարկման առարկա հանդիսացող դատական ակտերի հետ, այլ ատյանում որպես դատարան հանդես գալով, բնականաբար, վերջիներս արդեն այդ հիմքով ինքնաբացարկ հայտնած կլինեին»,- ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ պաշտպանի ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման:

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը եւ Մհեր Արղամանյանը հեռացան խորհրդակցական սենյակ եւ վերադառնալով՝ մերժեցին ինքնաբացարկ հայտնելու պաշտպանի միջնորդությունը:

Ավելին՝ Ազարյանը ասաց, որ չի հասկանում, թե Շուշանյանը ինչ նպատակ է հետապնդում՝ մեջբերելով «Հրապարակ» օրաթերթին տված իր խոսքերը՝ չարտահայտելով հիմնական միտքը: «Ես նաեւ ասել եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն անձը չէ, որը պետք է որոշի՝ ով է քաղբանտարկյալ, ով՝ ոչ: Հաջորդ նկատառումս, պարոն Պետրոսյան, ձեզ է վերաբերվում, պատրաստ եղեք, երկուշաբթի ես հաղորդում եմ ներկայացնելու գլխավոր դատախազություն, պարոն Շուշանյանի կողմից վիրավորանք հասցնելու համար»,- դիմելով դատախազին՝ ասաց դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

Բողոքի քննությունն ավարտված համարելով՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով՝ որոշեց մերժել Ոսկերչյանի գործը նոր հանգամանքով վերանայելու պաշտպանների բողոքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6846 դիտում

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել