ԵԹԿՊԻ ուսանողները բողոք ունեն. վաղը նրանց կհանդիպեն ռեկտորի պաշտոնակատարն ու բուհի խորհրդի նախագահը

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում (ԵԹԿՊԻ) մայիսի 22-ին կայանալիք ռեկտորի ընտրություններին ընդառաջ բուհի ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միակ թեկնածուն չի վայելում ուսանողության վստահությունը:

Ուսխորհուրդը, ըստ այդ հայտարարության, հաշվի առնելով, որ նախատեսվում է բուհի խորհրդի նիստ, որի ընթացքում կայանալու է ռեկտորի ընտրությունը, իսկ իրենք էլ այդտեղ ներկայացնելու են ուսանողների ձայնը, ձեռնամուխ ենք եղել քննարկումներ կազմակերպելու բուհի բոլոր ֆակուլտետների կուրսերի ներկայացուցիչների հետ: Վերջիններս էլ ներկայացրել են կուրսի մյուս ուսանողների կարծիքը, ուստի, հիմք ընդունելով ուսանողների մեծամասնության դիրքորոշումը եւ արձանագրելով ռեկտորի թեկնածության հայտ ներկայացրած երեք թեկնածուներից միայն մեկի քվեարկվելու իրավունք ունենալու փաստը, ուսխորհուրդը հայտարարում է.

«ԵԹԿՊԻ-ի ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ թեկնածուի այլընտրանքային տարբերակ եւ լսել բուհի զարգացման այլ հայեցակարգեր ու ծրագրեր եւս: Հարկ ենք համարում նշել, որ ռեկտորի ներկայիս պաշտոնակատարը՝ միակ թեկնածուն, իր վեցամսյա ոչ կառուցողական գործունեության պատճառով, չի վայելում ուսանողության վստահությունը: Հաշվի առնելով մեր ինստիտուտի մասնագիտական առանձնահատկությունները եւ թեկնածուի ոլորտի ներկայացուցիչ չլինելու անցանկալի փաստը, հայտնում ենք մեր վերապահման մասին ու Խորհրդի մյուս անդամներին խնդրում ենք հաշվի առնել ուսանողության կարծիքը»,- ասվում է հայտարարության տեքստում:

Հիշեցնենք, որ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է ԲՈԿ նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Արզումանյանը, ռեկտորի՝ ստեղծագործական եւ հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը եւ թատերագետ Վասիլի Գեւորգյանը: Վերջին երկուսը, սակայն, ոչ ամբողջությամբ են համապատասխանել ռեկտորի պաշտոնի հավակնորդներին առաջադրվող պահանջներին: Ինչպես պարզաբանեցին կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչությունից, պահանջվում է նաեւ «ՀՀ ժողովրդական արտիստի, կամ ՀՀ վաստակավոր արտիստի, կամ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, կամ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»: Հավակնորդներից երկուսի դեպքում նշված բոլոր կոչումները բացակայել են: Այդուհանդերձ, թե Արմեն Հարությունյանի եւ թե թատերագետ Վասիլի Գեւորգյանի գործերն ընդունվել են, որովհետեւ այդպես է կարգը: Բայց բուհի խորհրդի նախագահին հասցեագրված ստացականում նշվել է, որ նրանք չեն համատախաստանում տվյալ պահանջին: Հետեւաբար, խորհհուրդը հնարավորություն կունենա քվեարկության դնել միայն հավակնորդներից մեկի՝ Լիլիթ Արզումանյանի թեկնածությունը:

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանն ասաց, որ ուսանողական խորհրդի հայտարարության մասին իմացել է լրատվամիջոցներից:  «Հետո զանգահարել եմ ուսխորհրդի նախագահին, որը նաեւ բուհի խորհրդի քարտուղարն է, նա ինձ ուղարկել է տեքստը: Այն, ինչ գիտեմ, տեքստից է: Ես չգիտեմ՝ ինչ ֆորմատով են հավաքվել, երբ են հավաքվել, ինձ տեղյակ չի պահվել: Ճիշտն ասած՝ ես մտածում էի վաղը հանդիպել իրենց հետ, բայց նաեւ իմացա, որ վաղը ռեկտորի պաշտոնակատարը պետք է հանդիպի: Կարծում եմ՝ իմ հանդիպումը կլինի միաժամանկ կամ դրանից հետո: Համենայնդեպս վաղը ես ինստիտուտում կլինեմ եւ կփորձեմ հասկանալ իրավիճակը»,- ասաց ԵԹԿՊԻ խորհրդի նախագահը:

Խնդրի լուծման տարբերակների մասին նա ցանկանում է լսել ուսանողներից: «Ես կուզեմ իրենցից լսել, թե ինչ են ակնկալում, որովհետեւ մինչեւ այս պահը բոլոր գործընթացներն արվել են ինստիտուտի կանոնադրության, ռեկտորի ընտրության կանոնակարգի ամեն մի կետին համապատասխան: Իսկ թե դրանից հետո ինչ են պահանջում ուսանողները, ես ակնկալում եմ լսել նրանցից վաղը»,- հավելեց Կարինե Խոդիկյանը՝ հաստատելով, որ ուսխորհրդի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ թեմայի շուրջ հավելյալ ոչինչ չեն խոսել:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար եւ ռեկտորի պաշտոնի թեկնածու Լիլիթ Արզումանյանն ուսանողներին ու դասախոսներին հանդիպման է հրավիրել մայիսի 21-ին՝ ժամը 14-ին: «Ես մինչեւ հիմա չէի հանդիպում ուսանողների հետ՝ մտածելով, որ դա չընկալվի որպես նախընտրական քարոզարշավ: Բայց, քանի որ այդ հայտարարությունը եղավ, ես խնդրել եմ ուսանողներին եւ դասախոսներին ինձ հետ հանդիպել»,- ասաց Արզումանյանը:

Թափուր պաշտոնի մրցույթի ժամանակ խորհրդին ներկայացվելիք ծրագրերն, ըստ նրա, ապագայում անելիք են, որը այսօր միայն խոստում է, հետեւաբար այդ հանդիպման ժամանակ նա պատրաստվում է ներկայացնել հաշվետվություն նախորդ վեց ամիսների պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի մասին:

«Ես շատ ավելի գործնական եմ իմ բնույթով, եւ հենց այնպես չեմ խոսում, դրա համար ես խոսելու եմ արդեն իմ արածների մասին, որոնք կան հիմա եւ նախատեսվում են սեպտեմբերից: Ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, դա ինձ համար ե՛ւ անցանկալի է, ե՛ւ անընդունելի է: Ու հետո այս ընթացքում ես նաեւ վերանորոգում եմ շենքը եւ օրական հարյուր անգամ բարձրանում իջնում եմ, հետեւում եմ բանվորների աշխատանքին, լսարաններ եմ տեղափոխում եւ այլն: Ու այդ ընթացքում ես բազմաթիվ երեխաներից շնորհակալություններ եմ ստանում, նրանք մոտենում են, ինձ սիրում են, ինձ շնորհակալույուն են հայտնում: Ես ինչպե՞ս հավատամ, որ այդ հայտարարությունը ամբողջ ուսանողների անունից է: Իրականում ես դրա համար եմ հավաքում, որովհետեւ ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք դա ամբողջ ուսանողության անունից է, թե՞ ես թյուր պատկերացում ունեմ: Ես այն մարդը չեմ, որ փակվել եմ սենյակում ու դուրս չեմ գալիս»,- շարունակելով ասաց  ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնակատարն ու թեկնածուն:

Վերանորոգումն, ըստ նրա, իրականացվում է ոչ բուհի միջոցներով. «Ես որ նշանակվեցի ռեկտորի պաշտոնակատար, մեր նախարարությունից գումար խնդրեցի եւ կառավարության որոշումով ինձ գումար հատկացվեց՝ 10 միլիոն դրամ՝ վերանորոգման համար, որովհետեւ շատ վատ վիճակում էր բուհը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35225 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել