Դիլիջան UWC, Քվանտ վարժարան և Շիրակացու ճեմարան. նախարարն ընդունել է Միջազգային բակալավրիատ ծրագրի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային բակալավրիատի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչներ՝ ծրագրի ճանաչման և զարգացման ղեկավարներ Վեդրանա Պավլետիչին և Ջոն Հալիգանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում ՄԲ ծրագրում ներառված ավագ դպրոցների ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գործող Միջազգային բակալավրիատի ծրագրերով հավաստագրված երեք դպրոցներում՝ Դիլիջան UWC,  Քվանտ վարժարանում և Շիրակացու ճեմարանում ծրագրի ներդրման արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ծրագրի ճանաչման, համադրելիության և ՀՀ բուհական համակարգում ՄԲ շրջանավարտների ընդգրկման հնարավորության հարցերին: ԿԳ նախարարը նշել է, որ վերոնշյալ դպրոցները ՄԲ ծրագրերով դրական արդյունքներ են արձանագրել, և պետք է աշխատել, որ ծրագիրը բուհերի ընդունելության ազգային համակարգի հետ համադրելի լինի՝ չառաջացնելով լրացուցիչ խնդիրներ:

ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը նշել է, որ պետք է կատարվի պետական դպրոցների կրթական ծրագրերի համեմատություն և համադրում ՄԲ առարկայական ծրագրերի բովանդակության հետ, ինչպես նաև մշակվի գնահատման համակարգերի համադրելիության ձևաչափ: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել այլ երկրներում Միջազգային բակալավրիատի ծրագրերի ճանաչման փորձին:

Նշենք, որ տեղի է ունեցել նաև Միջազգային բակալավրիատի (ՄԲ) կրթական  ծրագրերին նվիրված սեմինար, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի, ՄԲ Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի գրասենյակի և Հայաստանում գործող ՄԲ ծրագրերով հավաստագրված երեք դպրոցների՝ Դիլիջան UWC, «Քվանտ» վարժարանի և Շիրակացու ճեմարանի համատեղ ջանքերով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2886 դիտում

Խոստացա աջակցել աշխատանքի հարցում, խնդրում եմ սառնարան նվիրել. Մինասյանն այցելել է բազմազավակ Խաչիկյաններին

Միգրանտների՝ ռուսերեն չիմացող երեխաներին դպրոց չեն ընդունի. Պուտինը օրենք է ստորագրել

Ինչպես և որտեղ է կանխվել Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը. տեսանյութ

Ինչպես են 2024 թվականը ճանապարհում Գյումրու կոմունալ ծառայության աշխատակիցները. տեսանյութ

Կինոն ձևավորում է մտածելակերպ, աշխարհայացք, և այս բազմաշերտ ոլորտը պետք է կայանա սրտացավությամբ. Անդրեասյան

Մոտենում է «Իմ քայլը» հիմնադրամի ամանորյա մեծ վիճակահանության ամփոփումը. հայտնի են ուղիղ եթերի օրն ու ժամը

Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան

Իրանական համարանիշերով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի դին

Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված շուրջ 645 մլն դրամ արժեցող հերթական հողամասերը վերադարձվել են պետությանը

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը կշարունակի բարձրացնել ԼՂ հայության ձայնը միջազգային հարթակներում

Մկրտչյան Արենը ենթատեքստ տվող չէ, մարդկանց գլխին սարքողների դեմ պայքարած քաղաքացի և պաշտոնյա է. պատգամավոր

«BMW»-ն կոտրել է ցուցանակը, նստարանը, բախվել ծառին, ապա կայանված այլ մեքենայի. կա վիրավոր

Անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում են. հանդիպմանը մասնակցում է նաև Ալեն Սիմոնյանը

Վարչապետը ստացել է քովիդ թեստի պատասխանը

Սլովակիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները. Ֆիցո

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. բուք ու ձյուն կլինի

Մահացել է «Ռոմեո և Ջուլիետ» օսկարակիր ֆիլմի աստղը՝ Օլիվիան

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 28-ին

ԵԱՏՄ նիստում հաստատված համաձայնագիրը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում էական նշանակություն ունի

Նոր մանրամասներ Սիսիան-Լծեն ճանապարհին շրջված իրանական ավտոբուսի դեպքից. ովքեր են եղել ուղևորները

Հայտնի են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի մրցանակակիրները

Շախմատի աշխարհի առաջնությունը մեկնարկել է խոշոր սկանդալով. ինչու է որակազրկվել Մագնուս Կառլսենը

Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին

Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

Ունենալ առանց ծխի աշխարհ. Աբու Դաբիում կայացել է Philip Morris International ընկերության միջոցառումը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

ՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակների, շտապ օգնության կանչերի աճ. ինչ է հորդորում նախարարությունը

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետը հայտնել է՝ երբ. տեսանյութ

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. որոշ տարածաշրջանում բուք է ու ձյուն

Սիսիան-Լծեն ճանապարհին ավտոբուս է կողաշրջվել

Արգելափակումից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց, 48 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել. տեսանյութ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորակը

Բանտային օրագիր. երկուսից երկու. Նիկոլ Փաշինյանը հերթական հատվածն է հրապարակել

Առաջին անգամ Գյումրու կոմունալ ծառայության աշխատակիցները Ամանորը նշել են բարձր տրամադրությամբ. Սարիկ Մինասյան

Որ կարողանում էիք 30 տարի Ղարաբաղն անկախացնել, հատուկ չեք անկախացրե՞լ, թե չեք ուզել. Խաչատուր Սուքիասյան

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է. AZAL

Ինչպես է պետությունից, այսինքն՝ յուրաքանչյուրիցդ գռփածը կամաց-կամաց վերադարձվում. Հակոբյանը թվեր է հրապարակել

Ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանը դեպի ՌԴ չվերթերը չի չեղարկի

Սպիտակ տունը հնարավոր է համարում Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից Բաքու-Գրոզնի ինքնաթիռի խոցումը

Ընթերցեցի դասագիրքը. վերահաստատվեց համոզմունքս՝ առարկան պետք է կոչվի Հայաստանի պատմություն. վարչապետ