Ինչպես և որտեղ է կանխվել Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը. տեսանյութ

28/12/2024 schedule15:36

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել մաքսանենգ ճանապարհով Իրանից մոտ 13 կգ մարիխուանա Հայաստանով Վրաստան տեղափոխելու մասին:

Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները համագործակցելով քննչական կոմիտերի և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական բաժնի գործընկերների հետ իրականացրել են ծավալուն աշխատանք։ Իջևան քաղաքում ձերբակալվել են 31-ամյա և 29-ամյա երկու երիտասարդ և վերջինի «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել բաժին։

Մեքենայում հայտնաբերվել է սև գունի թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցով 3 պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 4 կգ 460 գրամ, 4կգ 490 գրամ և 4կգ 655 գրամ:

Պարզվել է, որ 31-ամյա երիտասարդը թմրամիջոցը պետք է փոխանցեր գնացքի մեքենավարի օգնական աշխատող 34-ամյա տղամարդուն, որը, նախնական պայմանավորվածության համաձայն, հերթական անգամ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով կտեղափոխեր Վրաստան:

Մեքենավարի օգնական 34-ամյա տղամարդը Ալավերդու Սանահին կայարանում նշված փաթեթները ստանալու պահին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Նախաքննությամբ նաև պարզվել է, որ Իրանի քաղաքացու հետ թմրամիջոցը Հայաստան, այնուհետև Վրաստան տեղափոխելու պայմանավորվածությունը ձեռք է բերել համացանցում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակներից մեկի օգտատերը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել են նշված հարթակը կառավարող անձանց ինքնությունները: Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություններ են կատարվել 31-ամյա և 25-ամյա երիտասարների բնակության վայրերում։ Հայտնաբերվել է 302 փաթեթ, ընդհանուր՝ 632 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով:

Ձեռնարկվում են միջոցառումներ Իրանից թմրամիջոցները ուղարկողի և նրան Հայաստանում օժանդակած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
31, 34 և 25-ամյա չորս տղամարդիկ կալանավորվել են:

Կատարվում է նախաքննություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
608 դիտում

Արամի 44-ը վերածվել է կրթական և ստեղծագործական կարևոր հանգույցի. Առնակ Ավետիսյանն այցելել է տարածք

Մի մեքենա եկավ, վրան գրված PRESS. ով փրկեց ու Հայաստան հասցրեց Շուշիում միայնակ մնացած ռեժիսորին ու դստերը

Միասնության շղթա Վրաստանում. ակցիային միացել է Սալոմե Զուրաբիշվիլին

ՀՀ-ում առաջին անգամ միջազգային 3 խոշոր մրցաշար կկայանա, որոնք ընդգրված են EUBC օրացույցային պլանում

Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Բաքվի դատարան

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետին

Ինչպես խոստացել էի. վարչապետը տեսանյութ է հրապարակել Շիրակի մարզից

ԵՊՀ ոսկե մեդալով է պարգևատրվել Անուշավան Մակարյանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադարձել Մինսկ

Դուբայ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում. տեսանյութ

Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից՝ ՌԴ օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Կոնվերս Բանկ. համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար

Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև ՀՀ մարզերում

Գյումրի-Մայիսյան ճանապարհին մեքենաներ են բախվել, մեկը հայտնվել է ծառերի մեջ. ովքեր են մահացածները և տուժածները

Խոստացա աջակցել աշխատանքի հարցում, խնդրում եմ սառնարան նվիրել. Մինասյանն այցելել է բազմազավակ Խաչիկյաններին

Միգրանտների՝ ռուսերեն չիմացող երեխաներին դպրոց չեն ընդունի. Պուտինը օրենք է ստորագրել

Ինչպես և որտեղ է կանխվել Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը. տեսանյութ

Ինչպես են 2024 թվականը ճանապարհում Գյումրու կոմունալ ծառայության աշխատակիցները. տեսանյութ

Կինոն ձևավորում է մտածելակերպ, աշխարհայացք, և այս բազմաշերտ ոլորտը պետք է կայանա սրտացավությամբ. Անդրեասյան

Մոտենում է «Իմ քայլը» հիմնադրամի ամանորյա մեծ վիճակահանության ամփոփումը. հայտնի են ուղիղ եթերի օրն ու ժամը

Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան

Իրանական համարանիշերով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի դին

Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված շուրջ 645 մլն դրամ արժեցող հերթական հողամասերը վերադարձվել են պետությանը

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը կշարունակի բարձրացնել ԼՂ հայության ձայնը միջազգային հարթակներում

Մկրտչյան Արենը ենթատեքստ տվող չէ, մարդկանց գլխին սարքողների դեմ պայքարած քաղաքացի և պաշտոնյա է. պատգամավոր

«BMW»-ն կոտրել է ցուցանակը, նստարանը, բախվել ծառին, ապա կայանված այլ մեքենայի. կա վիրավոր

Անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում են. հանդիպմանը մասնակցում է նաև Ալեն Սիմոնյանը

Վարչապետը ստացել է քովիդ թեստի պատասխանը

Սլովակիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները. Ֆիցո

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. բուք ու ձյուն կլինի

Մահացել է «Ռոմեո և Ջուլիետ» օսկարակիր ֆիլմի աստղը՝ Օլիվիան

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 28-ին

ԵԱՏՄ նիստում հաստատված համաձայնագիրը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում էական նշանակություն ունի

Նոր մանրամասներ Սիսիան-Լծեն ճանապարհին շրջված իրանական ավտոբուսի դեպքից. ովքեր են եղել ուղևորները

Հայտնի են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի մրցանակակիրները

Շախմատի աշխարհի առաջնությունը մեկնարկել է խոշոր սկանդալով. ինչու է որակազրկվել Մագնուս Կառլսենը

Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին

Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

Ունենալ առանց ծխի աշխարհ. Աբու Դաբիում կայացել է Philip Morris International ընկերության միջոցառումը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին