Երևան
12 °C
Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը: Իոաննիսյանը նշել էր, որ Վանեցյանը մի քանի քրեական հեղինակությունների` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունի:
Թոխմախի Բաբոյի (Բաբկեն Ղազարյան) մասին խոսելով՝ Վանեցյանն ասաց. «Իր հետ ես ծանոթ եմ դեռեւս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ ԶՈՒ-ում, իսկ ինքը՝ ռազմական ոստիկանությունում: Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր, ոչ թե մտերմություն եմ արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունի:
Արշակ Հակոբյանի հետ ընկերական հարաբերություններ երբեւիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչել եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ:
Վստրեչի ապերը՝ Արամ Վարդանյանը, ես էլի իր հետ շփվել եմ մեկ-երկու անգամ՝ գործնական: Այսինքն, ինքը կատարել է իրավախախտում, ես իրեն բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը»:
ԱԱԾ տնօրենը նաեւ ասաց, որ եթե Հայաստանում որեւէ մեկը իրեն կմեղադրի կոռուպցիոն հանցագործության մեջ ու կմատնանշի հիմնավոր փաստ, ապա ինքն անձամբ իր նկատմամբ քրեական գործ կհարուցի:
«Մի քաղաքացի հայտարարություն է անում, որ Սաշիկը դառել է ԱԱԾ, թե ԱԱԾ-ն դառել է Սաշիկ ու ինչ-որ մեկն ասում է՝ եթե քաղաքացին հայտարարում է, որ ԱԱԾ-ն դառել է Սաշիկ, ուրեմն դա լուրջ ահազանգ է: Մի հատ ես ուզում եմ հարց տամ՝ ինչ-որ մեկը բերել է իր գումարների 50 տոկոսը ինձ տվե՞լ է»,- ասաց Վանեցյանը:
Հարցին, թե այսինքն, հաստատո՞ւմ է, որ Ալեքսանդր Սարգսյանին 50 տոկոսներ են մուծվել, Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ հաստատել նման բան: Եթե Ալեքսանդր Սարգսյանի հաշվին եղել է 30 մլն եւ ավել դոլար, որեւէ մեկի մոտ հարց առաջացե՞լ է, թե որտեղի՞ց այդ գումարները»:
Դիտարկմանը, թե ինքը նախկինում էլ էր ԱԱԾ համակարգում աշխատում, այդ տեղեկությունները չի՞ ունեցել, Վանեցյանը պատասխանեց. «Ունեցել եմ, նախկինում թույլ չեն տվել»: Հարցին՝ ո՞վ թույլ չի տվել, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քաղաքական ղեկավարությունը: Ես ծառայել եմ Հայաստանին ու շարունակում եմ ծառայել»:
Հարցին, թե կոնկրետ այդ գործին չե՞ն թույլատրել մոտենալ, Վանեցյանը պատասխանեց, որ դա կոնկրետ իր ոլորտը չի եղել, բայց մնացած աշխատողները, որոնք աշխատել են, չեն կարողացել կամ հիմնավորել, կամ թույլ չեն տվել հիմնավորել. «Դրանք հարցեր են, որոնց պատասխանները կունենանք առաջիկայում՝ ծառայողական քննությամբ»:
Հարցին, եթե այդ մասին իմացել է, որ թույլ չեն տվել զբաղվել, ինչո՞ւ հրաժարական չի տվել այդ հիմքով, Վանեցյանը պատասխանեց. «Եթե հրաժարական տայի, ի՞նչ էր դա փոխելու: Ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT