Երևան
12 °C
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտում (ԵԹԿՊԻ) աշխատանքները շարունակվում են բնականոն հունով: Կրթության եւ գիտության նախարարի հետ հանդիպումից հետո ուսանողները կասեցրել էին բողոքի ցույցերը եւ սպասում են հաջորդ հանդիպումներին: Մեծ է հավանականությունը, որ բողոքի գործողություններն այլեւս չեն վերսկսվի:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին բուհում անցկացվող ռեկտորի ընտրությունն ուղեկցվում էր ուսանողների հավաքով: Նրանք պահանջում էին չընտրել միակ թեկնածու, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին եւ հայտարարել թափուր պաշտոնի նոր մրցույթ, որի ժամանակ կապահովվի թեկնածուների ու բուհի զարգացման ծրագրերի բազմազանություն: Խորհուրդը, սակայն, մրցույթն անցկացրեց, եւ Արզումանյանն ընտրվեց ձայների մեծամասնությամբ: Դա առաջ բերեց ուսանողների զայրույթը, եւ նրանք փակեցին շենքի մուտքերն ու ելքերը՝ խորհրդի անդամներին պահելով ներսում: Տեղի ունեցողը վիրավորեց խորհրդի անդամ եւ նույն բուհի դասախոս Ռուբեն Բաբայանին: Նա հայտարարեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրելու:
Բուհի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեր զրույցում ասաց, որ Բաբայանի դիմումն, իհարկե, չի մակագրել. «Որովհետեւ անձամբ ես չեմ պատկերացնում բուհը առանց Ռուբեն Բաբայանի: Նա անչափ վիրավորված էր: Ես մարդկայնորեն իրեն հասկանում եմ, բայց երեկոյան, երբ որ մենք ուսանողների հետ զրուցում էինք, իրենք արդեն հասկացել էին՝ ինչ են արել: Կարծում եմ իրենք պետք է իրենց մեղքը քավեն: Չգիտեմ՝ ոնց: Թող մտածեն: Իրենք արդեն հասուն են, նեղացրել են մարդուն, թող մտածեն՝ ոնց են մեղքները քավում»:
Սկզբում իր ինքնաբացարկը, հետո արդեն հրաժարականը պահանջող ուսանողներին Լիլիթ Արզումանյանն ասում էր, որ դրա համար չի եղել կամ պետք է լինի նախարարի համաձայնությունը: Հետաքրրքվեցինք՝ բուհը չունի՞ բավարար ինքնավարություն՝ նմանօրինակ հարցերն առանց նախարարի լուծելու համար:
«Սկզբում ես ասացի՝ ինքնաբացարկ կհայտնեմ, բայց երբ նախարարը խնդիրը դրեց զուտ օրինականության դաշտում, ես արդեն ոչինչ անել չկարողացա: Ասաց՝ հիմքն եմ ուզում, ուզում եմ պատճառաբանեք՝ ինչու: Ասաց՝ ես պահել եմ վեց ամիս պաշտոնակատար, տվել եմ հայտարարություն՝ մեկ ամիս ժամանակով, դիմել են երեք թեկնածու, երկուսը չափանիշներին չեն հապատասխանել, եւ ուրեմն հիմա ես չեմ հասկանում, ուզում եմ հիմնավորեք: Ու մրցույթից հետո էլ, բնականաբար այդ ճնշումների տակ, ինչ վիճակում որ ես էի (ես մարդ եմ, չէ), այո, կարող է մտածեի, տատանվեի եւ այլն, բայց հետո ես էլ հասկացա, որ ես ուզում եմ, որ մենք դառնանք օրինական երկիր: Ես օրենքով ընտրված ռեկտոր եմ եւ ես ենթարկվում եմ այդ օրենքին»,- ասաց Լիլիթ Արզումանյանը՝ հաստատելով, որ ինքն այլեւս չի մտածում պաշտոնից հրաժարվելու մասին:
Թափուր պաշտոնի մրցույթի նախօրեին ուսանողների հետ հանդիպման ժամանակ Լիլիթ Արզումանյանը համոզվել է, որ նրանց բողոքն ուղղորդված է: Թե ով է ուղղորդողը, նա հրաժարվեց մանրամասնել: «Խոսքը Արամ Սուքիասյանի՞ մասին է»,- հետաքրքրվեցինք: «Դո՛ւք ասացիք, ես բան չունեմ ասելու»,- եղավ արձագանքը:
Արամ Սուքիասյանը դասավանդում է ԵԹԿՊԻ-ում ու Երեւանի նախկին փոխքաղաքապետն է: Նրա անունը, որպես այլընտրանքային թեկնածուի, հնչում էր ուսանողների բողոքի ցույցի ժամանակ: Նա ինքն էլ հայտարարել է, որ նոր մրցույթ անցկացվելու դեպքում կառաջադրի իր թեկնածությունը: Բայց հարց է առաջանում՝ ինչն էր խանգարում դա անել նախորդիվ: «Անհրաժեշտ փաստաթղթերի պակասն է եղել պատճառը, որ ես չեմ դիմել սահմանված ժամկետում: Դոցենտի կոչում ես չունեի, օրերս եմ ստացել, հետեւաբար հնարավորություն չունեի այն ժամանակ հայտատու լինելու»,- ասաց Սուքիասյանը:
Իրեն ուղղված մեղադրանքին նա անդրադարձել էր ավելի վաղ ու նշել. «Այդքան հեշտ չէ թատերական ինստիտուտի ուսանողներին ինչ-որ բան կազմակերպել, նրանք ճիշտ կարծիք չունեն բուհի ուսանողության մասին: Ավելին, եթե ես հանկարծ ու ձեռամուխ լինեի կազմակերպելու, կարծում եմ, որ արդյունքները գուցե այլ լինեին»:
«Շատ շատերը-ուզում են, որ ռեկտոր դառնա Արամ Սուքիասյանը: Ես իմ մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ նախարարի հետ հանդիպումից հետո ես կհասկանամ՝ ինձ համար որն է ավելի ճիշտ: Բայց ուղղորդվածություն, որպես այդպիսին ասելը, շատ կոպիտ է հնչում, շատ սխալ է, ըստ իս, քանի որ այս բողոքի ակցիան եղել է ուսանողների մեծամասնության շնորհիվ, մեծամասնության պահանջով: Այսինքն՝ ուսանողության մեծամասնությունը իր կամքով ցանկացել է, որ այս ամեն ինչը լինի, ոչ մեկը չի ստիպել, ոչ մեկը չի ուղղորդել, որ գնացեք այսպես արեք: Փառք Աստծո այսօրվա մեր ուսանողությունը մանավանդ այս ինստիտուտի բոլորս միմյանց ճանաչում ենք, բոլորս հասուն, խելացի, գրագետ մարդիկ ենք, հասկանում են՝ իրենք ինչի համար են անում, երբ անեն, ինչ անեն, որ ավելի ճիշտ լինի: Մեկը ինձ ոչ ոք չի ուղղորդել: Ես արել եմ այնպես, ոնց որ այդ պահին ավելի հարմար եւ ավելի ճիշտ եմ գտել: Իսկ նախարարի հետ հանդիպումից հետո, երբ որ կհասկանանք՝ ինչն է ավելի ճիշտ, ինչը ավելի լավ կլինի մեզ համար, այդ ժամանակ արդեն կորոշենք ինչ անել»,- ասաց ուսանողներից մեկը՝ անունը նշել չցանկանալով:
Ի դեպ, Ռուբեն Բաբայանից տեղեկացանք, որ ուսանողական խորհրդի անդամներն այցելել են իրեն, ներողություն խնդրել, ասել, որ նաեւ մամուլի ասուլիս կհրավիրեն կամ հանդես կգան հայտարարությամբ: «Մենք շատ լավ իրար հասկացանք: Կարծում եմ իրենք հասկացան, որ անհամաձայնություն հայտնելու բազմաթիվ ձեւեր կան, որովհետեւ պրոբլեմը համաձայնության-անհամաձայնության մեջ չէր, պրոբլեմը ձեւի մեջ էր, որը իրականում վիրավորական էր համենայնդեպս ինձ համար: Ես ուրիշ ձեւով չէի կարող վարվել, հակառակ դեպքում կստացվեր, որ ես ինքս ինձ դավաճանում եմ, մի բան եմ ասում մարդկանց արժանապատվության մասին, ուրիշի իրավունքները հարգելու մասին, իսկ ինքս չեմ հետեւում սեփական խոսքերին: Մենք որոշեցինք, որ ճիշտը կլինի դա, որ ինչպես գործողությունները, այնպես էլ ներողությունը լինեն հրապարակային: Ես հիշաչար մարդ չեմ: Անտարբեր չեմ ուսանողների ճակատագրի հանդեպ: Իմ ուժերի չափով պետք է փորձեմ յուրաքանչյուրին օգնել՝ տիրապետել իր մասնագիտությանը: Սա է իմ ֆունկցիան: Իրենք անկեղծորեն էին զղջում եւ դա ինձ համար ամենակարեւորն էր: Սա նշանակում է, որ մենք գտնվում ենք նույն արժեքային դաշտում եւ կարող ենք շարունակել շատ լավ աշխատել իրար հետ»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Հ.Գ. Ըստ նախապես հայտարարվածի՝ մայիսի 24-ին, պետք է կայանար ԿԳ նախարարի եւ ԵԹԿՊԻ նորընտիր ռեկտորի հանդիպումը՝ ուսանողների բողոքը քննարկելու համար: Այդ ժամանակ էլ որոշվելու էր ընդլայնված կազմով հանդիպման օրը, որին նաեւ ուսանողներն էին մասնակցելու: Մինչեւ ուշ երեկո, սակայն, նախարարությունից պատասխան չստացանք, թե նախարարն ու ռեկտորը հանդիպե՞լ են: Ենթադրվում է, որ հանդիպումը հետաձգվել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT