Աննա Հակոբյանի տեսակցությունը եւ քաղաքացիների նյութական աջակցությունը 18-ամյա տղայի կյանքն են փրկել

«Այսօր հեռախոսով խոսեցի 18-ամյա տավուշցի Լեվոնի մայրիկի հետ, խնդրեց, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բոլոր-բոլոր մարդկանց իրենց ցուցաբերված աջակցության համար՝ նյութական, բարոյական, քարոզչական ու ամեն կարգի: Երեկ ուշ երեկոյան էլ գրել էի, որ հարազատներից իմացա, որ օրվա մեջ անակնկալ հիվանդանոց է այցելել ու Լեվոնին տեսակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ գեղեցկուհի Աննա Հակոբյանը»: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ Լեվոնի մայրիկը և ընտանիքը խնդրել են ևս մեկ անգամ խորին շնորհակալություն հայտնել նրան այդ մեծ, կարևոր ուշադրության համար: 

«Անցած ուրբաթ կեսօրից հետո էր, երբ բժիշկները ցուցում էին տվել թանկարժեք Օկտագամ դեղորայքի ձեռքբերումն ու Լևոնի համար օգտագործումը առաջիկա 10 օրերի ընթացքում, այլապես հետո ուշ կլինի: Շաբաթ առավոտյան հարազատների անունից ում գիտեի կամ իրենք մտածում էին, նամակ գրեցի աջակցության համար: Հասցեատերերի մեջ էր նաև տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը, որը նախատեսված է ուռուցքով հիվանդ երեխաների համար:

Հիմնադրամից ցավով տեղեկացրեցին, որ կանոնադրական նպատակներից դուրս /այլ հիվանդությունների դեպքում/ չեն կարող աջակցություն ցուցաբերել, որքան էլ ընդունում են, որ Լեվոնը և նրա ընտանիքը աջակցության արժանի են: Մենք էլ մեր հերթին հասկանալով տրված բացատրությունը, թեպետ մի փոքր տխրեցինք, բայց շարունակեցին ապավինել ժողովրդական աջակցությանը: Ու եթե չլինեին մեր բոլոր հայրենակիցները, որոնք գրեթե մեկ օրվա ընթացքում՝ կիրակի կեսօրից մինչև երկուշաբթի, շուրջ 1 միլիոն հանգանակություն կատարեցին, երկրորդ օրվա հարցը դժվար էր լուծելը:

Սակայն, պարզվեց, մեր գեղեցկուհի տիկին Աննան այլ հրաշք գործեց: Որպես զինվորի մայր այցելեց գրեթե իր տղայի հասակակից ու զինվոր դառնալ պատրաստվող Լեվոնին, մայրաբար զորակցեց նրան ու նրա մայր Աննային, ըստ այդմ ավելի մեծ հանրային ուշադրություն բերեց: Քիչ առաջ ինձ զանգահարեց Լեվոնի հորեղբայրը, աշխարհի օրհնանքը տեղալով թե՛ աջակցած բոլոր լավ, բարի մարդկանց, թե՛ տիկին Աննայի վրա, ասաց, որ հիվանդանոցին է դիմել գործարար մի ընտանիքը, որի համար Տավուշն ամենևին օտար չի եղել /անունը հետո կհրապարակվի իրենց թույլտվությունն ունենալուց հետո/, և ստանձնել է էական պատասխանատվություն Լեվոնի բուժման հարցում: Ես շատ մանրամասներ չգիտեմ, բայց գիտեմ, որ առաջիկա երկու օրերի դեղորայքը հիվանդանոցում առկա է: Ու առնվազն տիկին Աննան իր այցելությամբ ավելի մեծացրեց հանրային ուշադրությունը, ինչի համար նրան անչափ շնորհակալ են Դավթյանների ընտանիքը: Ու ես սիրով փոխանցում եմ իրենց և իմ երախտիքի խոսքը:

Օրվա մեջ բժիշկներից ու մայրիկից հետաքրքվել եմ նաև Լեվոնի վիճակով: Երեկ մի պահ շնչառական ապարատի խնդիրներ էին եղել, բայց դրանից հետո ու այս քանի օրվա ներարկումների ֆոնին մայրը ասում է, որ Լեվոնի հայացքը ավելի պարզ է դարձել, արդեն ավելի լավ է կարողանում շարժել ոտքերը, մարմինը, քան նախորդ օրերին: Բժիշկներն էլ հաստատեցին, որ առաջին օրվա համեմատությամբ առաջընթաց կա, քանի որ այժմ տարբեր մկանախմբեր գործում են: Սա էլ երկրորդ լուրը:

Վաղը Լեվոնի հորեղբայը գալու է Երևան և ես նրա հետ միասին կայցելեմ բանկ ու իր ներկայությամբ կդատարկեմ հաշվեհամարում մնացածը. նշել էի, որ առաջին օրը շտապ կանխիկացրել ենք 632.000 դրամ գումար, և հաշվեհամարի վրա կա մնացած 300.000 դրամին մոտ գումար: Հաշվեհամարից քաղվածքը և ավելին՝ հանգանակությունների ցուցակը անուն առ անուն կտեղադրեմ առանձին: Լևոնի ապաքինումը, բժիշկների հավաստմամբ, ամիսներ է տևելու, և հասկանալիորեն, ընտանիքը հաստատ միայն սրանով ու ֆինանսներ պահանջող այս դժվարություններով չէ, որ անցնելու է: Եվ ուրախ եմ, որ կան ու կլինեն մարդիկ, ովքեր կստանձնեն այդ պատասխանատվության մի մասը:

Տիկին Աննայից զատ վերստին ուզում եմ ամենամեծ շնորհակալությունը հայտնել այն մարդկանց, որոնք հավաքաբար մեկարկը դրեցին աս ամենին՝ ապահովելով երկրորդ օրվա բուժման գումարը՝ 1 միլիոն 22 հազար դրամ: 
Մնացած լավ լուրերի մասին կասեմ հաջորդիվ»,-գրել է Սաֆարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3522 դիտում

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը