Երևան
12 °C
Հունիսի 2-ին ԳՈՅ թատրոնում պրեմիերա է սպասվում: Հայ-ֆրանսիական համատեղ նախաձեռնությամբ բեմադրվել է «Մադամ Կ-ն ու թավշյա հեղափոխությունը» ներկայացումը: 2018 թվականի թավշյա հեղափոխության մասին նոր ներկայացման բեմադրող ռեժիսորը ֆրանսիահայ Սերկո Աղյանն է:
Պիեսի հեղինակն էլ շվեցարացի Էմանուել Դելլե Պիանեն է, որը թավշյա հեղափոխության օրերին եղել է Հայաստանում, ականատես եղել այստեղ տեղի ունեցածին եւ տպավորություններն ու զգացողությունները հանձնել թղթին: Էմանուել Դելլե Պիանեն այստեղ համագործակցել եւ ակտիվ շփում է ունեցել ԵՊԼՀ-ի ուսանողների հետ, այստեղից մեկնելուց մի քանի ամիս անց գրել եւ ուղարկել պիեսը:
Բրյուսովի դասախոս Անի Ջանիկյանն իր ուսանողներնի հետ միասին իրականություն է դարձրել շվեյցարացի գործընկերոջ հեղինակածը:
«Մադամ Կ-ն ու թավշյա հեղափոխությունը» ներկայացումը կոմեդիա է: Գլխավոր դերակատարի՝ Մադամ Կ-ի կերպարը մարմնավորում է ԵՊԼՀ-ի դասախոս Անի Ջանիկյանը: Անի Ջանիկյանը համալսարանում ունի նաեւ թատերական խումբ, որն արդեն 8 տարի է՝ գործում է: Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ հիմնականում ներկայացման ընթացքում երկխոսություններ են դասախոսի եւ ուսանողների միջեւ, քաղաքական քննարկումներ եւ մի շարք հետաքրքրաշարժ ու զավեշտալի դեպքեր:
Ներկայացման գլխավոր դերակատարը մի փոքր ներկայացրեց նաեւ ընդհանուր սյուժեն: Ֆրանսերենի դասախոս Մադամ Կանիջյանը Թավշյա հեղափոխության թեժ օրերին Ֆրանսիա մեկնելու պաշտոնական հրավեր է ստանում, հրավերը ստանալուց հետո նա տարվում է այդ մտքով, եւ միակ երազանքն է դառնում մեկնել եւ ուսանողական իր թատերախմբով հանդես գալ միջազգային ուսանողական թատերական փառատոնում: Մադամ Կանիջյանն անընդհատ փորձեր է անում տանը, համալսարանում, երբեմն անգամ դեկանատում, ուր պատահի:
Եվ վերջապես գալիս է ինքնաթիռի տոմսերն ու ճամպրուկները պատրաստելու ժամանակը: Փարիզում, սակայն, հենց սկզբում, ուսանող-դերասաններին հիասթափություն է սպասում՝ Ֆրանսիան ամենեւին այն երազային երկիրը չի թվում, որն իր դասախոսությունների ընթացքում նկարագրել էր Մադամ Կանիջյանը:
Այնուամենայնիվ, թատերախումբը հաջողությամբ ներկայացնում է բեմադրությունը եւ պատրաստվում վերադառնալ Հայաստան: Սակայն անորոշ ժամանակով գամված են մնում Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, քանի որ արդեն «պայթել էր հեղափոխությունը» եւ ուղեւորները չէն կարողանում փոխադրվել Երեւան:
Անի Ջանիկյանը հայտնեց, որ ներկայացումը բեմադրելու համար իրենց թիմն աջակցություն է խնդրել մշակույթի նախարարությունից, սակայն մերժում են ստացել, որոշ դետալներ նախապես ծրագրածի նման չեն արվել: «Մեզ աջակցել է Բրյուսով համալսարանը՝ տրամադրելով դահլիճը, քանի որ չունեինք դահլիճ վարձակալելու գումար: Ռեժիսորի պատկերացմամբ՝ բեմը պետք է 3D Էֆեկտով, ամբողջը պաստառներով ու հետաքրքիր պատկերներով լիներ, բայց մեր ունեցած սուղ միջոցներով հնարավոր չեղավ»,-ասաց նա:
Այնուամենայինիվ, Ջանիկյանը հույս ունի, որ ներկայացումը հայ թատերասերների կողմից ուշադրության կարժանանա: Այն հայ հանդիսատեսին եւս մեկ անգամ վերհիշել կտա թավշա հեղափոխության թեժ օրերը, բայց այս անգամ մի փոքր այլ տեսանկյունից:
Ցուցապաստառի նկարի հեղինակն Լիլիթ Մանարյանն է
«Մադամ Կ-ն ու թավշյա հեղափոխությունը» ներկայացումը ֆրանսերեն է՝ հայերեն ենթագրերով։ Տոմսերի արժեքը՝ դպրոցականների համար՝ 500 դրամ, ուսանողների եւ դասախոսների համար՝ 1000 դրամ, իսկ մյուսների համար 2.500 դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT