«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ընդգծում է, որ իր թիմը լիովին արժանի էր 2018-19 մրցաշրջանի չեմպիոնությանը: Նրա թիմը Բարձրագույն խմբի առաջնությունում նորամուտի տարում չեմպիոն դարձավ վերջին՝ 36-րդ, տուրում: Այսօր՝ մայիսի 30-ին, հյուրընակլվելիս առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ (0:1) ու ապահովեց առաջին հորիզոնականը: Հանդիպումից հետո մասնագետը պատասխանեց լրագրողների հարցերին:

- Հանդիպումից հետո ինչպիսի՞ մթնոլորտ էր հանդեձարանում:

- Տոնական էր, որովհետեւ շատերը՝ մոտ 80-90%-ը, չեմպիոն չէին եղել: Դրա համար նրանց համար շատ լավ զգացում էր:

- Այս հաղթանակից հետո միշտ խոսելու են «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման մասին, որը մրցավարական սխալի պատճառով ավարտվեց ոչ-ոքի, «Փյունիկը» միավորներ կորցրեց ու զրկվեց առաջին հորիզոնականից:

-  Ընդհանրապես այսպիսի բան կա՝ բումերանգի էֆեկտը. մարդն ինչ տալիս է, այն էլ ստանում է: Եթե մենք այսօր չեմպիոն ենք դարձել, ուրեմն արժանի էինք դրան, իսկ թե ինչ են խոսում, թող ամեն մեկն առաջինն իրեն նայի, հետո խոսա: Ամենավատն այն է, որ… երբ երկրպագուն, ֆուտբոլիստը հայտարարություն է անում, դա ինչ-որ տեղ հասկանալի է, բայց, երբ թիմի ղեկավարն է անպատասխանատու հայտարարություններ անում, դա արդեն անլրջություն է: Համենայնդեպս, որքան գիտեմ, մեր պաշտոնական կայքը պատասխանել է: Կարող եմ ասել, որ 100%-ով արժանի էինք այս հաղթանակին: Նույնը մեզ հետ կատարվեց «Ալաշկերտի» խաղում: Ուղղակի, ի տարբերություն «Փյունիկի», մենք կարողացանք «Ալաշկերտին» հաղթել, իսկ նրանք չկարողացան հաղթել «Լոռիին»: Ես էլ բաներ կարող եմ ասել, բայց սիրում եմ փաստերով խոսել:

- «Փյունիկի» հետ բազմիցս չեմպիոն եք դարձել: Կարող եք այսօրվա զգացմունքները համեմատել այդ չեմպիոնական զգացմունքների հետ:

- Իհարկե չեմ կարող, որովհետեւ սա նոր թիմ է: Այստեղ շատ դժվարություններ կան: Ձմեռային ժամանակահատվածում 11 ֆուտբոլիստից հրաժարվեցինք, նոր ֆուտբոլիստներ եկան: Կարծես նորից 50%-ով մեր թիմը ռեստարտ եղավ: Բացի այդ՝ դժվարությունն այն էր, որ մեզ մոտ շատ են տարբեր ազգությունների ֆուտբոլիստները, մենթալիտետի առումով դժվար է: Ուղղակի փորձում էինք նրանց համար գտնել մոտիվացիա, որը բոլորի համար նույնը կլիներ, որովհետեւ նրանք տարբեր մարդիկ են՝ տարբեր ազգությունների: Ամենակարեւորը ֆուտբոլում մոտիվացիան է: Մի քանի խաղ առաջ նրանց հետ զրույց ունեցանք: Ես նրանց ասացի, որ պետք է բոլորդ խաղաք ձեր ընտանիքներ համար: Մոռացեք, որ խաղում եք այս ակումբի համար, մոռացեք, որ գումարի համար եք խաղում: Ձեր ամենամեծ մոտիվացիան ձեր ընտանիքն է: Առաջնության վերջնամասը ցույց տվեց, որ նրանք ունեին այդ մոտիվացիան:

- Համոզված ենք՝ ի սկզբանե հավատացել եք հաղթանակին: Ինչպե՞ս եք թիմին պատրաստել այս հաղթանակին ու ինչպե՞ս եք հիմա պատրաստում Չեմպիոնների լիգային:

- Ճիշտ է՝ պետք է հավատաս ու ի սրտե հավատաս, բայց, ինչպես տեսաք, մի 5 թիմ հավակնում էին չեմպիոնությանը, ու շատ դժվար էր այդ առումով: Այստեղ հոգեբանական պահը գալիս է առաջին տեղ: Ինչ վերաբերում է նրան՝ ինչպես ենք պատրաստվելու, կան ֆուտբոլիստներ, որոնք հեռանալու են: Բայց մեր սելեկցիոներներն արդեն աշխատանք են տանում, որպեսզի համալրվենք նոր ֆուտբոլիստներով: Տեսնենք՝ ինչպես կստացվի, համենայնդեպս ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է:

- Ի՞նչ նպատակներ են թիմի առջեւ դրվելու Չեմպիոնների լիգայում:

- Դեռ նպատակ չկա, բայց ծանոթ լինելով մեր թիմի ղեկավարության ամբիցիաներին, նրանք միշտ բարձր նպատակներ են դնում: Համենայնդեպս նպատակներյ պետք է ռեալ լինեն, չպետք է մեզ խաբենք: Դեռ կտեսնենք՝ ինչպես սելեկցիոն աշխատանքը կկատարվի, ըստ դրա կորոշենք:

- Դատելով պոտենցիալից ի՞նչ հեռանկար եք ակնկալում:

- Ասացի, որ ֆուտբոլիստներ կան, որ պետք է հեռանան, ինչքան էլ ցանկանում ենք նրանց պահել, մեզանից կախված չէ, դժվարություններ կան, տեսնենք՝ ինչպես կկոմպլեկտավորվենք:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2561 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս