Երևան
12 °C
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ են դրել շրջանառության մեջ: Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-124-Ն աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 2.1-րդ կետ: Սրանով պատգամավորները համալսարանը նոր ավարտած եւ դիպլոմ ստացած ուսանողների համար ստաժ ձեռք բերելու տարբերակ են առաջարկում, որպեսզի հետագայում աշխատանքի ընդունվելուց խնդիր չունենան:
Ի՞նչ է ենթադրում իրենից այս լրացումը. բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած անձն իր մասնագիտության համապատասխան կարող է դիմել ինչ-որ ոչ պետական կազմակերպություն (օրինակ՝ ՀԿ), գրանցվել որպես փորձնակ, գտնվել մասնագիտական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունում, հետեւել, կատարել մասնագիտական որոշակի գործառույթներ եւ վերջում ձեռք բերել իր կողմից սպասված մասնագիտական աշխատանքային ստաժը: Այս պարագայում համապատասխան կազմակերպությունն էլ շահագրգռված կլինի ընդունելու նորավարտ ուսանողին, քանի որ օրենսդրությամբ վճարելու պարտավորություն չի ունենա, (վճարումը՝ փոխհատուցումը, կարող է կատարվել կազմակերպության հայեցողությամբ) կներգրավի իր մասնագիտական գործունեության մեջ եւ ինչու չէ նաեւ իր համար կպատրաստի ստաժ ունեցող մասնագետ: Այս ամենի հետ միասին, լրացվող նորմում նախատեվում է նաեւ սահմանափակում, մասնավորապես փորձնակ գրանցող կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 աշխատակից, որպեսզի կարողանա գրանցել 1 փորձնակ: Այսինքն, սա արված է նրա համար, որ ամեն մի փոքր կազմակերպության չկարողանան դիմեն եւ նախաձեռնության առարկան ծառայի իր նպատակին, բացի դրանից շահագրգիռ կողմը հնարավորություն չունենա բացելու կազմակերպություն եւ գրանցելու փորձնակներ:
Պատգամավորներն իրավական ակտի ընդունման ահրաժեշտություն են տեսնում՝ ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս մեծ խնդիր եղել եւ մնում է թե՛ գործատուների կողմից համապատասխան մասնագետներ գտնելու, թե՛ նորավարտ մասնագետների կողմից համապատասխան աշխատանք գտնելու հանգամանքը, քանի որ գործատուները շեշտադրում են մասնագիտական գործնական հմտություններ ունենալու չափանիշները, մինչդեռ դրան զուգահեռ նորավարտ մասնագետների մոտ խոչընդոտող գործոն է այդ չափանիշների բացակայությունը: Այսինքն, բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած մասնագետը, ում մոտ դեռեւս թարմ եւ նորարար է մասնագիտական տեսական գիտելիքները եւ ձգտումները եւ պատրաստ է ցածր վարձատրության դիմաց աշխատել՝ հիմանականում հնարավորություն չի ունենում ներգրավվելու մասնագիտական աշխատանքային գործընթացներում: Իսկ քանի որ գործատուների մեծ մասը հնարավոր ցածր փոխհատուցման դիմաց փնտրում է արդեն իսկ գործնական հմուտ մասնագետի, (որովհետեւ չի ցանկանում ժամանակ եւ ճիգ գործադրել մասնագետի պատրաստման համար) ուստի նորավարտ մասնագետները հնարավորություն չեն ունենում ձեռք բերելու համապատասխան աշխատանքը: Տվյալ պարագայում համապատասխան փորձ ունեցող մասնագետներն էլ գերադասում են աշխատել ավելի բարձր վարձատրվող մասնագիտական աշխատատեղերում:
Պատգամավորները նախագծի ընդունման պարագայում ակնկալում են, որ նորավարտ ուսանողները, ինչպես նաեւ այն անձինք, որոնք բուհն ավարտելուց հետո 3 տարվա ընթացքում չեն կարողացել որեւէ պատեհ առիթով ձեռք բերել մասնագիտական աշխատանքային ստաժ, կարող են դիմել ոչ պետական հատվածի մասնագիտական կառույցներ եւ գրանցվելով որպես փորձնակ ձեռք բերել մասնագիտական աշխատանքային ստաժ: Իսկ գրանցող կազամակերպությունը կարող է անվճար հիմունքներով գրանցել դիմող փորձնակին եւ ներգրավել նրան իր մասնագիտական գործունեության աշխատանքներում:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
2018 թվականից Քաղաքացիական ծառայության համակարգում կատարված բարեփոխումների արդյունքում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում ամրագրվեց փորձնակի ինստիտուտը, համաձայն որի՝ փորձնակը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գրանցված անձն է: Փորձնակ գրանցված ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար: Փորձնակ գրանցված ժամանակահատվածում աշխատանքների մասնակցության համար փորձնակը չի վարձատրվում: Փորձնակ գրանցելու եւ աշխատանքների մասնակցության առանձնահատկությունները սահմանված է ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 439-ն որոշմամբ: Ստացվում է, որ անձը կարող է պետական կառավարման մարմիններում գրանցվել որպես փորձնակ եւ այդ ստաժն օգտագործելով՝ զբաղեցնել մեկ տարվա հանրային ծառայության ստաժ պահանջող պաշտոն՝ օրինակ առաջատար ծառայողի պաշտոն: Այսինքն, պետությունը որոշ չափով հնարավորություն է տվել ստաժ չունեցող անձանց՝ օգտվել փորձնակի ինստիտուտից, ստաժ ձեռք բերել եւ համալրել հանրային ծառայության պաշտոնները (մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի պաշտոններ): Նշենք, որ առաջատար հանրային ծառայողի պաշտոնի համար «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ մեկ տարվա հանրային ծառայության ստաժի չափանիշը հավասարեցված է 3 տարվա մասնագիտական ստաժին: Հետեւաբար, հաշվի առնելով, որ մասնագիտական աշխատանքային ստաժի ձեռքբերումը հնարավոր է նաեւ ոչ պետական հատվածում ըստ մասնագիտության գործունեության իրականացման առաջացել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մտահղացումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում մի բնակարան չունեիք, էսօր միլիոնավոր դոլարների եք տիրապետում. էդ ինչպե՞ս եք լավ կառավարել. տեսանյութ
Մեր ճանապարհները բաժանվում են, խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից․ Անահիտ Կիրակոսյանը ամուսնալուծվել է
Աշխատանքային այցով «Աստղիկ» ԲԿ-ում էի․ Ավանեսյան
Հայաստան-Վրաստան համաձայնագրի վավերացումը կնպաստի երկրների միգրացիայի արդյունավետ համագործակցության զարգացմանը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն
Ռուբիո-Բայրամով հեռախոսազրույց է կայացել․ քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության առաջմղման քայլերը
Ամեն մեկը 6 հատ անձնագիր ունի. մի կաթսայում եռացող մարդիկ կապ չունեն ՀՀ պետական շահի հետ. Հակոբյան. տեսանյութ
Մենք պատրաստվում ենք, իսկ Դու՞ք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օտարերկրյա անձնագրերը գրպաններում եկել են Հայաստան փրկեն, իրականում Հայաստանն է պետք փրկել էս տեսակից․ Չախոյան
Հայ ազգին պատկանող մշակութային հուշարձանները եւ արժեքները պետք է պաշտպանված լինեն օրենքով. Թագուհի Ղազարյան
«Զայեդ» մրցանակը շնորհվում է առաջնորդներին, որոնք ներդրում են ունենում խաղաղ համակեցության ամրապնդման գործում
Գուժում էին, թե Սյունիքը տալու ենք, այսօր մենք ունենք ոչ միայն խաղաղության պայմանագիր, այլև TRIPP. Մինասյան
Հայտնի է՝ որ երկրում կկայանա Եպիսկոպոսաց ժողովը․ Մայր Աթոռից դուրս գումարելը հանրությանը տալիս է սխալ ազդակ
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ընդդիմությունը թող հայտարարի, որ ուզում է առճակատում և պատերազմ ու գնա ընտրություններին. Բագրատյան. տեսանյութ
Իլհամ Ալիևը պարգևատրվել է Զայեդի «Մարդկային եղբայրության» մրցանակով
Փրկարարները հղիին տեղափոխել են ԲԿ․ ձնաբքի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ կանչի հասցե
Մի իքս պահից խիստ վարչարարություն է գործելու․ քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2025-ի հաշվետվությունը
Մեքենան վրաերթի է ենթարկել 2 անչափահասի, բախվել կայանված «Մերսեդես»-ին․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասում
Քննարկվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի վարչապետին
«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուները ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում
Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության տարեկան հաշվետվությունը
Խնդիրը կլուծվի․ Հայաստանը հեղուկ գազը կներմուծի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով
Կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվել
ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, սահմանադրական պարտավորություն է
Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն խաղաղության հաստատման
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործում է բնականոն ռեժիմով
Կատարվում են քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Դեմոյանի բնակարանի խուզարկության մասին
Սարավան-Զանգեր, Ապարան-Արագած ճանապարհներին, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է
Աբովյանին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած հողամասը․ համայնքապետի հետ պայմանագիրն անվավեր է ճանաչվել
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում նախանշվել են 2026-ի առաջնահերթությունները
Մաքսավորները թող ուշադիր լինեն՝ մի մասունք էլ չտարվի. Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը դրսում անելու մասին
Դիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է
Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ. ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել
Վալերի Օսիպյանը ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Թորոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են աշխատանքային իրավունքի պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի հարցեր
Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով առցանց ծառայության հարթակները ժամանակավոր անհասանելի են
Նախորդ շաբաթը ՀՀ ֆինանսական ոլորտի համար առանձնացել է կարևոր իրադարձությամբ. վարչապետը նորություն է հայտնել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT