Թոխմախի Բաբո անունով հայտնի Բաբկեն Ղազարյանը դատի է տվել Դանիել Իոաննիսյանին. մինչ այդ նա մարդ էր ծեծում (լուսանկար)

ՀՀ մաքսային ծառայության գնդապետ, շատերին Թոխմախի Բաբո անունով հայտնի Բաբկեն Ղազարյանը դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին՝ նրա որոշ հայտարարություններ համարելով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող:

«Նախկինում մենք չենք տեսել դեպքեր, որ ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենը այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: …Քրեական հեղինակությունների անուններն էլ շատերը գիտեն, այսինքն անուն-ազգանունները ես չգիտեմ, մականուններով են ասում՝ Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ: Այսինքն էդ մարդիկ հիմա իրանց ավելի ազատ են զգում, քան նախկինում...»,- մայիսի 22-ին հրապարակային մի քննարկման ժամանակ ասել է Դանիել Իոաննիսյանը:

Տարածված հայտարարությամբ նրան արձագանքել է Բաբկեն Ղազարյանը՝ մասնավորապես նշելով. «…Ստահոդ լուրերն իբրեւ անհերքելի ճշմարտություն մատուցելու անթաքույց մղումներն այդքանով չեն սահմանափակվել եւ առաջին փորձին հաջորդել է եւս մեկը՝ անտեսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ մայիսի 24-ին հնչեցրած պարզաբանումը թեմայի մասին, ըստ որի՝ ԱԱԾ ղեկավարն, անդրադառնալով իմ՝ քրեական հեղինակություն հանդիսանալու եւ ԱԱԾ-ի հետ համագործակցության մասին Իոաննիսյանի պնդումներին, նշել էր, որ Բաբկեն Ղազարյանը ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետ է, աշխատել է նաեւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, եւ շփումը եղել է ի պաշտոնե: Ա.Վանեցյանի հայտարարությունից անմիջապես հետո Իոաննիսյանը մայիսի 25-ին կրկին նույնաբովանդակ տեսակետներ է հնչեցրել»:

Ղազարյանը համոզմունք է հայտնում, որ Իոաննիսյանը հստակ նպատակադրումով սկսել է ինչպես իր, այնպես էլ ԱԱԾ տնօրենի անձն ու գործունեությունը պախարակելու գործընթաց:

«Հետեւաբար անհրաժեշտ եմ համարում հասարակությանը եւս մեկ անգամ հիշեցնել, որ ես ոչ թե քրեական հեղինակություն եմ, ինչպես հայտարարում է Իոաննիսյանը, այլ Բաբկեն Ղազարյանը, ով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում երկարամյա արդյունավետ գործունեություն է իրականացրել՝ նպաստելով մաքսային բարեփոխումներին նպատակաուղղված բազմաթիվ հաջողված միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում էապես բարելավվել են մաքսային ընթացակարգերը՝ դառնալով արագ, արդյունավետ ու որակյալ: Ավարտել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում, գերազանցությամբ ավարտել եմ նաեւ Ռուսաստանի մաքսային ակադեմիան՝ կատարելագործելով մաքսային ոլորտում գիտելիքներս ու փորձառությունս: Գերազանց եւ բարեխիղճ ծառայության համար ինձ շնորհվել է մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում, պարգեւատրվել եմ նաեւ հուշամեդալներով: Իմ գործունեությամբ հասարակության կողմից մշտապես ընկալվել եմ որպես պատշաճ վարքագիծ ունեցող, օրինապահ քաղաքացի»,- նշել է նա:

Վերջինս դատարանի միջոցով պահանջում է, որ Դանիել Իոաննիսյանը զրպարտություն համարվող հայտարարությունները հերքի հրապարակայնորեն՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Այնպես, ինչպես դրանք տարածել է: Նաեւ ակնկալում է 2 միլիոն դրամ ու խոստանում, որ գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով:

«Բաբկեն Ղազարյան անունով մեկը ինձ դատի է տվել, ըստ էության, ասելով, որ թեեւ ինքը «Թոխմախի Բաբոն» է, բայց կիրթ, ինտելիգենտ տղա է, իսկ ես իրեն զրպարտել եմ (ասել եմ, որ քրեական հեղինակություն է): Բնականաբար, եթե հայցից չհրաժարվի, ոչ միայն հակընդդեմ հայց է ստանալու ԶԼՄ-ներով իմ մասին իր հայտարարության համար, այլեւ մի քանի այլ «հաճելի» անակնկալ: Թող ինձ դատի տված 30 տնօրեններից խորհուրդ հարցնի:)))) Բայց սյուռն այն է, որ այդ անձը պնդում է, որ ես նպատակադրումով եմ իրեն պախարակում:))) Երեւի նախանձում եմ, որ ինքը մականունով ու «քուչում հարգըված տղայա»»,- Բաբկեն Ղազարյանի հայտարարությանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

 ***

Բաբկեն Ղազարյանը, որը հայտարարում է, թե իր գործունեությամբ հասարակության կողմից մշտապես ընկալվել է որպես պատշաճ վարքագիծ ունեցող, օրինապահ քաղաքացի, ժամանակին մարդ էր ծեծում: Դեռ տարիներ առաջ հայտնի էր, որ նա Էրեբունու այժմ նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի ընկերոջ որդին է, եւ «Հայկական ժամանակի» լրագրողը լավ է հիշում, թե Ղազարյանն ինչպես է 2008 թվականի նախագահական ընտրությունների օրը նույն Էրեբունու ընտրատեղամասերից մեկում հարձակվել իր վրա, բռնությամբ խլել ձայնագրիչն ու ֆոտոապարատը, երբ ՀԺ-ի լրագրողը ֆիքսել է տեղամասում ընթացող համատարած, ճչացող ընտրախախտումները: Այդ օրը Բաբկեն Ղազարյանը հարվածել էր նաեւ Աժ այն ժամանակվա պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին, որը փորձել էր պաշտպանել լրագրողին: Լրագրողի նկատմամբ բռնության այս աղմկոտ միջադեպը տեղ գտավ միջազգային հեղինակավոր բոլոր կազմակերպությունների զեկույցներում, որից հետո իշխանությունները ստիպված էին քրեական գործ հարցուցել, որը սակայն, բնականաբար, կոծկեցին, կարճեցին: 

Դեռեւս մաքսային ծառայության աշխատակից չդարձած Բաբկեն Ղազարյանի բազկի ուժը թերեւս չեն մոռացել նաեւ 2008-ի քաղաքական զբոսանքների մասնակից այն քաղաքացիները, որոնք Հյուսիսային պողոտայում հուլիսի 2-ին հարձակման էին ենթարկվել մի խումբ անձանց կողմից, որոնց թվում է եղել Բաբկեն Ղազարյանը: Հիշեցնենք, որ Համաժողովրդական շարժման բազմաթիվ մասնակիցներ ու այդ ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրներ Մարտի 1-ի արյունալի իրադարձոթյուններից ու արտակարգ դրության ավարտից հետո քաղաքական զբոսանքներ էին իրականացնում, ինչն ազդում էր իշխանությունների նյարդերի վրա:

««Ես ճանաչեցի Էրեբունիից մի քանիսին: Էրեբունիի թաղապետ Մհեր Սեդրակյանի թիկնապահներն էին»,- Հյուսիսային պողոտայում քաղաքացիների վրա հարձակումից հետո լրագրողներին ասում էր 77-ամյա տիկին Լուսինեն, ով նույնպես փորձել էր միջամտել, երբ տեսել էր, թե ինչպես են սադրիչները ծեծում մեկին: «Իմ աչքի առաջ մի մարդու գցեցին գետնին եւ հարվածում էին գլխին: Ես փորձեցի պաշտպանել, բայց էդ լակոտը ինձ վերցրեց եւ ինչքան ուժ ուներ, գետնին տվեց: Հիմա չեմ կարողանում շունչ քաշել: Բա սա երկի՞ր է»,- ասում էր նա: …«Մեկը Արեշի բնակիչ է, որը միշտ զբաղվել է ընտրակեղծիքներով` չակերտավոր թաղապետ Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի համար, մյուսն էլ Իսրայել Հակոբկոխյանի աշակերտն էր, ում ես ճանաչում եմ անձամբ»,- վկայում էր մեկ ուրիշը»,- կարդում ենք այդ օրերի մամուլում:

Ոստիկանները վերոնշյալ ծեծկռտուքին չէին միջամտել, թեպետ ամեն ինչ տեղի էր ունեցել նրանց աչքի առաջ: Բռնության հեղինակներն էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Ավելին, ոմանք հետո պաշտոններ են ստացել: 2012 թվականին էլ Բաբկեն Ղազարյանը համալրել է Հանրապետական կուսակցության շարքերը:  

Նկարում շրջանակի մեջ վերցված անձը Բաբկեն Ղազարյանն է՝ Հյուսիսային պողոտայում քաղաքացիների վրա հարձակման եւ նրանց նկատմամբ բռնություն կիրառելու ժամանակ: Այս նկարը եւ համապատասխան միջադեպի մասին տեղեկությունը հրապարակվել է ՀԺ-ի 2008 թվականի հուլիսի 3-ի համարում: Բաբկեն Ղազարյանը, բնականաբար, պատասխանատվության չի ենթարկվել, ավելին, նա կեղծված ընտրությունների ժամանակ եւ ընտրություններից հետո իշխանություններին մատուցած ծառայությունների դիմաց որպես պարգեւատրում ստացել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետի պաշտոնը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28074 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել