ՉԼ այս մրցաշրջանի հերոսներ «Լիվերպուլն» ու «Թոթենհեմը» կպայքարեն գլխավոր մրցանակի համար

Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանն ավարտվում է մրցաշարի այս տարվա հերոս թիմերի խաղով: Վաղը՝ հունիսի 1-ին, Մադրիդի «Մենտրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ տնային հանդիպումներն է անցկացնում «Ատլետիկոն», կմրցեն անգլիական «Թոթենհեմն» ու «Լիվերպուլը»: Այս խաղում տանտիրոջ կարգավիճակում կլինի լոնդոնյան թիմը:

Հանդիպման ֆավորիտը «մերսիսայդցիներն» են: «Լիվերպուլը» մրցաշարի ամենատիտղոսակիր թիմերից է: Դրանում հաղթել է 5 անգամ: Վերջինը եղել է 2004-05 մրցաշրջանի անմոռանալի եզրափակչում, որում 3:0 պարտվելիս կարողացավ առավելության հասնել «Միլանի» նկատմամբ: Սա լիվերպուլցիների համար 21-րդ եզրափակիչն է լինելու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում: Նրանք հաղթել են դրանցից 11-ում:

«Մերսիսայդցիների» հիշողություններում դեռ թարմ է անցած մրցաշրջանի եզրափակչում Մադրիդի «Ռեալից» կրած ցավալի պարտությունը, որից հետո այդքան քննադատեցին հանդիպման հակահերոս դարպասապահ Լորիս Կարիուսին: Անցած տարի Կիեւում նրանք զիջեցին 1:3 հաշվով:

«Լիվերպուլի» ճանապարհը մինչեւ ավարտվող մրցաշրջանի վճռորոշ հանդիպում հարթ չի եղել: Խմբային փուլում 2-րդն էր: C խմբի առաջին հորիզոնականը զիջեց ՊՍԺ-ին: 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեց «Բավարիային», 1/4 եզրափակչում շրջանցեց «Պորտուին», իսկ կիսաեզրափակչում դարձավ մրցաշարի պատմության ամենագեղեցիկ հանդիպումներից մեկի հեղինակը: Առաջին խաղում «Բարսելոնային» պարտվել էր 0:3, ու բոլորը վճռված էին համարում դիմակայության ելքը, սակայն պատասխան խաղում տանը 4:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ:

«Թոթենհեմը», իհարկե, չի կարող հպարտանալ այս մրցաշարում ունեցած տիտղոսներով: Եզրափակչում լոնդոնցիները նորեկ են: Նրանք 40-րդ թիմն են, որոնք խաղում են այս մրցաշարի եզրափակչում: Ամեն դեպքում նրանք նույնպես ընթացիկ մցաշրջանում գեղեցիկ ֆուտբոլ են նվիրել ֆուտբոլասերներին:

Խմբային փուլում, ինչպես մրցակիցը, «Թոթենհեմը» զբաղեցրել էր 2-րդ տեղը: B խմբում առաջինը «Բարսան» էր: 1/8 եզրափակչում շրջանցեց Դորտմունդի «Բորուսիային»: 1/4 եզրափակչում հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերեց «Մանչեստեր Սիթիի» դեմ գերդրամատիկ պատասխան խաղում: Պակաս դրամատիկ չէր նաեւ կիսաեզրափակչում «Այաքսի» դեմ պատասխան հանդիպումը, որում դիմակայության հաղթական գոլը խփվեց վերջին րոպեներին:

ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում այս թիմերը միմյանց դեմ դուրս են եկել 1 անգամ: Դա տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի գավաթի 1972-73 խաղարկության կիսաեզրափակչում: Դիմակայությունում հաղթել է «Լիվերպուլը»: Բոլոր մրցաշարերում թիմերը հանդիպել են 170 անգամ: «Լիվերպուլը» հաղթել է 79, «Թոթենհեմը»՝ 48 անգամ:

Մրցաշրջանի գլխավոր տիտղոսի համար պայքարը վաղը կսկսվի, Երեւանի ժամանակով, 23:00-ին: Կցուցադրվի Արմենիան TV-ի եթերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2375 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին