ԲՀԿ-ն առաջարկում է բնական աղետների հետեւանքով վնաս կրելու դեպքում գյուղացուն ազատել հողի հարկից

ԱԺ ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է բնական աղետների հետեւանքով վնաս կրելու դեպքում գյուղացուն ազատել հողի հարկից: Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը՝ նշելով, որ առաջարկվող օրինագիծը բխում է գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների շահերից եւ նպատակն է, որպեսզի պետությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերի գյուղատնտեսությամբ զբաղվող անձնաց՝ օրենքի ուժով ազատելով վնասը կրելու տարվա համար հողի հարկ վճարելու պարտականությունից։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն իր ելությում ասաց, որ, ըստ իրեն, շատ լավ է հնչում «հողի հարկից ազատել», բայց երբ հասկանում են՝ դա ընդամենը մի քանի հազար դրամի պատմություն է, այդ ժեստից շոյված գյուղացին սթափվելու դեպքում կհասկանա, որ իր կրած վնասի հետ այդ օգուտը համեմատելու դեպքում ծանր վիճակում կհայտնվի․

«Ժեստերի կարիք, այո, կա, բայց դրանք կարող են լինել շատ ավելի լուրջ, մասնավորապես բերքի եւ հողի ապահովագրություն, որի պիլոտային ծրագիրն արդեն մեկնարկել է, բայց այն ունի մշակման կարիք»,-ասաց Բադալյանը՝ պատգամավորներին կոչ անելով մշակել այդ ծրագիրը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ իրենց զարմացնում է այն քամահրանքը, որ ասում են՝ դե խոսքը մի քանի հազար դրամի մասին է․

«Եթե դուք լինեիք գյուղերում, որտեղ մարդկանց ձեռքին հազար դրամ չկա եւ էդպես ապրում են տարիներ շարունակ, կհասկանայիք, որ այո իրենց համար մի քանի հազար դրամը ելք է ստեղծված վիճակից դուրս գալու համար։ Ինձ զարմացնում է այն քամահրանքը, որ ասում են՝ դե խոսքը մի քանի հազար դրամի մասին է։ Ինձ մոտ տպավորություն է, որ վատագույն ավանդույթները շարունակվում են, երբ ընդդիմադիրը բերում է մի նախագիծ՝ ստեղծված ծայրաստիճան իրավիճակից դուրս գալու համար, իշխանությունն ասում է՝ մենք ավելի լավ ծրագիր ենք բերելու։ Սա սխալ մոտեցում է։ Պետք չէ մեզ տնտեսագիտություն սովորեցնել, մենք հասկանում ենք, որ սա քաղաքական որոշում է, որպեսզի գյուղացին զգա, որ պետությունը կանգնած է իր թիկունքին։ Այդ քամահրանքը, թե մի քանի հազարը քիչ է, գուցե ձեզ համար է քիչ, բայց գյուղացու համար դա մեծ գումար է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն էլ նշեց, որ օրենքի նախագիծը լիարժեք չի պատասխանում շատ հարցերի եւ իրագործել հնարավոր չէ․

«Իրականացման ճանապարհը չկա պարզապես, ինչպես ենք անելու դա, համայնքի բյուջեն պետության բյուջեի՞ց ենք հետո լցնելու։ Կամ ինչ-որ մեկն ունի 800 հա հողատարածք, իսկ ինչ-որ մեկն ունի 8000 քառ կմ, ինչպե՞ս ենք փոխհատուցելու։ Այսինքն, այս նախագիծը այս ձեւակերպմամբ իրագործել հնարավոր չի»,- ասաց նա։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ  իր հերթին հավելեց, որ չեն կարող չեղարկել հողի հարկի գանձումը։

«Կարծիքներ հնչեցին այն մասին, թե ինչու պետք է գյուղացին վճարի հողի հարկ, եթե այդ հողի մշակումից եկամուտ չի ստանում։ Սակայն նկատենք, որ հողի հարկը դա եկամտահարկ չէ։ Սա ունեցվածքի եւ գույքի հարկ է եւ կախված չէ արտաքին գործոններից»,- ասաց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17481 դիտում

Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ

Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում

Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր

Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման

Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան

Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան

Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան

ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում

Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը

Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան

Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան

Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների

Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի

Հրազդանում մեքենաներ են բախվել

Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան

Կիևի ջրամատակարարումն անջատված է․ որևէ շրջանում ջուր չկա