Գումարս չտալով՝ ինձ ապօրինի ազատեց աշխատանքից. Դեբեդավանի բնակիչը բողքում է «Տավուշ» ՋՕԸ-ի տնօրենի դեմ

Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի բնակիչ Սերգեյ Դարիգյանն ահազանգել է «Հայական ժամանակ»-ի խմբագրություն եւ հայտնում է, որ իրեն «Տավուշ» ՋՕԸ-ում մարզի ջրմուղում աշխատեցրել են, ապա գումարը պակաս վճարելով՝ ապօրինի կերպով ազատել աշխատանքից:

Դարիգյանը հայտնում է, որ բազմիցս անհաշտություններ է ունեցել Տավուշի ջրօգտագործողների միության գործադիր տնօրեն Որսկանյան Յուրայի հետ, վերջինս էլ իրեն ազատել է: «4 կմ կանալ մաքրելու համար ինձ 60 հազար դրամ գումար է տվել, բայց պետք է տար 230 հազար դրամ: Մի քանի անգամ ուզեցի, չէր տալիս, խաբում էր 2 տարի շարունակ, բողոքեցի՝ աշխատանքից ազատեց»-պատմեց նա:

Տավուշի ջրաօգտագործողների միության գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանը, բոլորովին այլ կերպ ներկայացրեց իրավիճակն ու նախկին աշխատակցի հետ տեղի ունեցածը: ՋՕԸ-ի գործադիր տնօրենի խոսքով՝ անցյալ տարի տարածքի վարչական ղեկավարի հետ միասին բազմիցս ջանք են թափել, որ կարողանան Սերգեյ Դարիգյանին աշխատանքի վայր տանել եւ ցուցումներ տալ:

Որսկանյանը նշեց, որ Սերգեյ Դարիգյանն ազատվել է աշխատանքի չներկայանալու պատճառով: «Ես, ՋՕԸ-ի տնօրեն լինելով հանդերձ, չեմ կարողացել իրեն բռնացնել. մի օր Կիրովականի շուկայում թութ էր ծախում, մի օր Սադախլու էր ու էդպես շարունակ, միշտ կորած էր: Ընդհանրապես չէինք կարողանում իրեն աշխատանքի մեջ բռնացնեինք»,-ասաց նա:

Տավուշի ջրաօգտագործողների միության գործադիր տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչու չի վճարել Դարիգյանի հասնելիք գումարը: Որսկանյանը բացառեց նման դեպքերը. «Բացառված է, որ ինչ-որ մեկին աշխատեցնեմ եւ չվճարեմ: Դա չի կարելի, եւ տնօրենին վայել արարք չէ, պատշաճ հրամանագրված է եղել եւ իր գումարը ստացել»:

Դեբեդավանի բնակիչ Սերգեյ Դարիգյանը մեր զրույցում նաեւ հայտնեց, որ ՋՕԸ-ի գործադիր տնօրենի հրահանգով բազմիցս ստիպված է եղել անջատել համայնքի ջուրը: Գյուղի կենտրոնում աղբյուր կա, որի մոտ միշտ հերթեր են: Դեբեդավանին պոմպերով մատակարարվող խմելու ջուրն անորակ է, այն պիտանի չէ խմելու համար: 

«Աղբյուրի ջուրը բերվել է Դեբեդավանի շրջակա սարից: Բայց Որսկանյանը միշտ հրահանգ էր տալիս, որ ջուրը առավոտյան 08:00-ից բաց թողնեմ եւ երեկոյան 8-ին էլ անջատեմ, ասում էր՝ այդպես պետք է անենք, որ ջրի կորուստ չունենանք: Ասում էր՝ շաբաթ, կիրակի գործի օր չէ, ջուրը կարող ենք անջատել, հո էդ ժողովրդին չէինք կոտորելու առանց ջուր: Ասում էի, որ էդպես ճիշտ չէ, վերջը հանեց գործից»,-պատմեց Դեբեդավանի բնակիչ Սերգեյ Դարիգյանը:

Դեբեդավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից ամենահեռավոր գյուղն է: Շուրջ 700 բնակիչ ունեցող գյուղում ոռոգման ջրի պակասություն է, սակայն առավել սուր է խմելու ջրի խնդիրը:

ՋՕԸ-ի գործադիր տնօրենին խիստ վրդովեցրեց Դարիգյանի ասածը: «Ես առավոտից իրիկուն ջանք եմ թափում, որ ժողովուրդը ջուր ունենան, ուրեմն ես կասե՞մ, որ ջուր չմիացնեն, նման բան հնարավո՞ր է»,- ասաց Յուրա Որսկանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42600 դիտում

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան