Գյուղապետի հետ վեճ ու ծեծկռտուք, բայց ստորագրահավաքը Քաշաթաղում 97 % արդյունք ունի. Սամվել Բաբայանի գրասենյակ

05/06/2019 schedule23:30

Այն որ Քաշաթաղը թաթախված է անօրիանկանության ու անպատժելիության մեջ, դա մենք չէ որ պետք է ասենք, դա կփաստի Քաշաթաղում բնակվող յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ առերեսվել է նախկին ոստիկանապետ-շրջանի ղեկավարի և կամ կուսակցական քաշաթաղյան պարագլխի մակարդակով կատարվող բեսպրիդելին, որ ահ ու սարսափով է լցնում քաշաթաղցու առանց այն էլ զրկանքներով լի կյանքը։ Այստեղ ներքին կյանքի եղանակը կարգավորվում է անձերի մակարդակով, որոնք ունեն փող, իշխանություն, ինչպես նաև լավ տանիք, որը նրանց ցանկացած հանցանք կարողանում է ակնհայտ պառտկել։ Դպրոցի տնօրենները, քաղաքապատները, գյուղապետերը, նույնիսկ ոստիկանությունը գտնվում են այս խաժամուժի զանգովի ղեկի տակ։

Այս բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Սամվել Բաբայանի գրասենյակը՝ ներկայացնելով մանրամասներ Քաշաթաղում ստորագրահավաք իրականացնելու ժամանակ տեղի ունեցած միջադեպից:

«Այսօր առավոտյան այս բեսպրիդելը հասավ նաև նախաձեռնող խմբի ստորագրությունների հավաքումն իրականացնող ներկայացուցիչներին։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր, հունիսի 5-ի առավոտյան, երբ վերջիններս հանդիպել են Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին, նախօրոք բանավոր պայմանավորվածության համաձայն, որպեսզի լուծեն օրենքով սահմանված մի քանի հարց, ի դեպ սա քաղաքական բնույթ չի կրել։

Սրանից մեկ օր առաջ, հունիսի 4-ին նախաձեռնող խմբի ներկայացուցիչները զանգահարել են գյուղապետին, որպեսզի միասին զբաղվեն կազմակերպչական աշխատանքներով, սակայն վերջինս պատասխանել է, որ գյուղում չի, սակայն իր ներկայացուցիչը, հանրային ծառայողը, տվյալ գյուղի դպրոցի բանվոր Հովսեփյան Սամվելը այդտեղ է, նրանք թող սկսեն աշխատանքները, ի դեպ նաև այս գյուղում որևէ տեղ չի տրամադրվել ստորագրահավաքն իրականացնելու համար, ինչևէ։ Դպրոցի բանվոր Հովսեփյան Սամվելը իր կնոջ հետ նույնիսկ մասնակցել է ստորագրահավաքին և ստորագրել են նախագծի տակ։ Հաջորդ օրը, միջադեպի օրը, հունիսի 5-ին, գյուղապետը հայտնել է,թե բա ինքը չի ուզում, որ իր ներկայացուցիչը լինի Հովսեփյան Սամվելը, ուզում է,որ լինիգյուղապետարանի քարտուղար Ասլանյան Սամվելը։ Ասլանյան Սամվելը , սակայն, հրաժարվել է, իսկ գյուղապետը պնդել։ Ապա հետևել է նաև ստորագրահավաքը իրականացնող խմբի տղաների հակադարձը առ այն, որ արդեն արձանագրված են թղթերը, եկեք այսպես էլ շարունակենք։ Սակայն գյուղապետին ցնցել է այս պատասխանը և նա բարկացած զազրախոսել է։ Ապա տղաները բացատրություն են պահանջել, որի արդյունքում համայնք ղեկավարող, գյուղի դեմքը ներկայացնող համար մեկ անձը գյուղապետ Էդուարդ Զաքարյանը ոտքով հարվածել է ստորագրահավաքը իրականացնող խմբի անդամ Արամյան Արային, պատրաստվել է հաջորդ հարվածին, սակայն Արան ինքնապաշտպանությունից և իր անվտանգությունից ելնելով ուղղակի հրել է գյուղապետին, որի արդյունքում գյուղապետը ընկել է և գլուխը,ճակատային մասը, հարվածել ինչ-որ տեղ։ Ապա մեր տղաները շտապել են կողքի Վարդուտ համայնք , այնտեղ գտնվող ոստիկանական հենակետ, որպեսզի հաղորդում տան գյուղապետի ապօրինի գործունեության մասին։ Ճանապարհին նրանք կոչերով ցանկացել են կանգնեցնել Վարդուտ համայնքի ոստիկանական հենակետի ղեկավարի ավտոմեքենան, որպեսզի հաղորդում տան, սակայն վերջինս չի կանգնել, սրան հետևել է արդեն Քաշաթաղի ոստիկանության պետի տեղակալի այցը, որը տղաներին հայտնել է, որ ոստիկանությունում հաղորդում է տվել Էդուարդ Զաքարյանը, որ իրեն ծեծի են ենթարկել։

Չնայած այս բոլոր խոչընդոտներին Վակունիս համայնքում գրանցվել է ստորագրահավաքի 97 տոկոս մասնակցություն։ Չունենալով որևէ քաղաքական լծակներ՝ հիմնվելով միայն հասարակության հույսի ու հավատի լծակին, նախաձեռնող խումբը այս համայնքում գրանցեց լավագույն արդյունքը։ Շնորհակալ ենք բոլոր Վակունիսցիներին Արցախի ու Հայստանի միասնության առաքելությունը բարձր պահելու համար։

Այսպիսով, սա Քաշաթաղն է, այստեղ հարցերը այսպես են լուծվում։ Այստեղ ժողովուրդն ապրում է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն նախկին ոստիկանապետ Սուրիկ Խաչատրյանը հեկտարներով վարելահողեր ունի։ Այստեղ քաշաթաղցու իրավունքները ոտնահարվում են անխնա, կարելի է ասել այստեղ քաշաթաղցին ոչ մի իրավունքից էլ չի օգտվում։ Այստեղ կուսակցական հեղինակությունները հանձինս Արտուշ Մխիթարյանի որոշում են քաշաթաղցու հետագա անապագա կյանքը։ 
Լրջացման պահը։

Կոչ ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին, միթե դուք չեք տեսնում այն բազմաթիվ տեսահոլովակները, այն բազմաթիվ բողոքները, որ մենք ներկայացնում ենք քաշաթաղցու կյանքից, միթե չեն հուզում ձեզ այն խեղված ճակատագրերը, որոնք այսպիսի հանցագործ ու ապօրինի գործելաոճի հետևանքն է։ Եկեք Քաշաթաղ տեղում ծանոթացեք այս մարդկանց կենսակերպին, քայլեր ձեռնարկեք այս մարդկանց կայնքը բարելավելու համար, իրավունքների վերականգնման համար։ Այստեղ հիմնականում ՀՀ-ից վերաբնակեցվածներն են, որոնց ոսկե սարեր են խոստացել իշխանությունները, սակայն թողել չքավորության մեջ, այս մարդիկ չունեն տարրական պայմաններ նույնիսկ իրենց գոյությունը պահպանելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5522 դիտում

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին