Երևան
12 °C
«Երկրաշարժ եղավ, ու շենքերի փլատակների տակից աղավնիներ թռան երկինք, եւ նրանց հետ՝ փոքրիկի երգող հոգին»:
Այս տողերը տարիներ առաջ գրվել են գյումրեցի Լիլիթ Սաքոյանի հիշատակին: Աղջիկը զոհվել է 88-ի աղետի ժամանակ՝ ծնողներին թողնելով մեծ վիշտ ու իր ձեռագիր ստեղծագործությունները: Աղջկա ստեղծագործություններից շատ բան չի պահպանվել՝ ընդամենը 22-ը: «Ես չգիտեմ՝ ինչքան է ունեցել գրած: Մինչեւ 88-ը ես այդ բանաստեղծությունները տարել էի «Պիոներ» ամսագիր, որ տպագրեին: Հետո 88-ն ամեն ինչ խառնեց իրար: Լիլիթն 9 տարեկան էր 88-ի աղետի ժամանակ: Երբ սկսվեցին սումգայիթյան դեպքերը, փոքրիկը հրապարակում ձեռքս բռնած գոռում էր Ղարաբաղ, Ղարաբաղ: Էդ տարիներին աղջիկս ինչ տեսել ու լսել է, հանձնել է թղթին»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Լիլիթի հայրը՝ Վարոս Սաքոյանը:
Աղետից 4 տարի անց իրեն վերագտած հայրը որոշում եւ դստեր ստեղծագործությունները փոքրիկ մի գրքույկի տեսքով տպագրում է: Առաջին գիրքը լույս է տեսնում 1992 թվականին: Նպատակը եկամուտ ստանալը չէր: «1992 թվականի հունիսի 18-ին, Շուշիի ազատագրման 40-րդ օրը, Գյումրիում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, եւ հասույթն ամբողջությամբ նվիրաբերվեց Շուշիի առաջին հայկական դպրոցի կառուցմանը: Ես հստակ որոշել էի, որ Լիլիթի գիրքը ոչ թե պետք է գրախանութում դրվի, վաճառվի, այլ ես դրանք հատիկ-հատիկ, սկզբում նվիրելու, հետո նոր վաճառելու եմ: Գումարն էլ միայն օգտագործվելու է բարեգործական նպատակներով»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Լիլիթի հայրը՝ Վարոս Սաքոյանը:
Երկրորդ անգամ «Անուրջներ»-ը հրատարակվել է 2008 թվականին՝ 88-ի աղետի 20-րդ տարելիցի կապակցությամբ: Հասույթը տրվել է մանկատներին եւ անապահով ընտանիքներին:
3-րդ հրատարակությունը 88-ի աղետի 30-րդ տարելիցի կապակցությամբ վերջերս եղավ: Այս գործում իր մեծ ներդրումն ունի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Գիրքը հրատարակվել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ: «Սա ինձ համար մեծ իրողություն է: Ես ինքս էի դիմում-նամակ գրել Աննա Հակոբյանին եւ անտեսված չմնացի: Անչափ բարի վերաբերմունքի արժանացա: Իմ խնդրանքին բոլորը հարգանքով եւ պատասխանատվությամբ մոտեցան: Մեկ ամիս հետո ինձ զանգեցին, ասացին՝ ամեն ինչ նորմալ է, կտպագրենք: «Անուրջներ»-ն այս անգամ եւս գրախանութներում գտնել հնարավոր չի լինի»:
Աղջկա ստեղծագործությունների այս ժողովածուն եւս նախորդ երկուսի նման Վարոսը կվաճառի հատ-հատ, բայց միայն այն ժամանակ, երբ նվիրելը կավարտի: Գյումրու Վարդանանց հրապարակում ժպիտով մոտենում, հարցնում է՝ փոքրիկ դու կարդալ կարո՞ղ ես: Դրական պատասխանի դեպքում նվիրում է գիրքը: Այս անգամ հասույթը Վարոս Սաքոյանը կնվիրի դպրոցներից մեկին:
Ի դեպ, 2010 թվականին Գրողների միության «Ձնծաղիկ» մրցանակը վերանվանվել է Լիլիթ Սաքոյանի անվան «Ձնծաղիկ» մրցանակի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT