Երևան
12 °C
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը բացատրել է 3 ֆուտբոլիստների՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի, Կալիզիրի ու Աարգիս Ադամյանի բացակայությունը: Նրանք թիմի հետ չեն ու չեն մասնակցելու վաղը՝ հունիսի 8-ին, Երեւանում կայանալիք Լիխտենշտեյնի ու հունիսի 11-ին կայանալիք Հունաստանի դեմ խաղերին: Այսօր տեղի ունեցած նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում մարզչը խոսեց նրանց եւ այլ հարցերի շուրջ:
- Թե Բալեկյանի, եւ թե Ադամյանի պատճառաբանություններն արդյո՞ք լիովին ընդունելի են Ձեզ համար, եւ արդո՞ք դա վատ վերաբերմունք չէ հավաքականի նկատմամբ: Նաեւ Անդրե Չալըշրի (Կալիզիրին) քայլն արդյո՞ք չեք համարում անհարգալից վերաբերմունք հավաքականի նկատմամբ:
- Ադամյանի դեպքում չեմ կարծում, որ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել, որովհետեւ նա վնասվածք ունի, պետք է բուժել: Եթե հիմա ավելի վնաս տանք, գնա այնտեղ, չխաղա, դա ավելի մեծ վնաս կլինի ֆուտբոլիստի եւ մեր ազգային հավաքականի համար: Ինչ վերաբերում է Կալիզիրին ու Բալեկյանին, այո՛, համաձայն եմ Ձեզ հետ: Սա փորձ կլինի մնացածի համար: Կալիզիրը 1 տարի առաջ ծրագրել էր ամուսնությունը, չկարողացավ հետաձգել: Մնացածի համար մեծ փորձ կլինի, որ նման սխալներ նորից թույլ չտան: Եթե Հայաստանում ֆուտբոլիստների միջեւ մրցակցություն լինի, ազատ կլինենք մեր որոշումներում: Չնայած դա նշանակություն չունի, կարգապահությունը պետք է մնա կարգապահություն:
– Պարո՛ն Գյուլբուդաղյանց, կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք վնասվածքներ ունեն: Եվ ի՞նչ կասեք Արմեն Համբարձումյանի մասին:
–Համբարձումյանը նախորդ հավաքի ժամանակ էլ կար ընդլայնված ցանկում: Հետեւել ենք նրան: Նա մեծ առաջընթաց է գրանցել: Տեխնիկապես լավ պատրաստված, խելացի ֆուտբոլիստ է, դրա համար էլ հրավիրել ենք: Վնասվածք ունեցող ֆուտբոլիստներն արդեն հավաքականում չեն: Մի քանիսի դեպքում փոքր խնդիրներ կան, նրանք մինչեւ հանդիպումը պատրաստ կլինեն:
– Լիխտենշտեյնի դեմ բարդ հանդիպումներ ենք անցկացրել: Նրանցից ի՞նչ խաղ եք ակնկալում:
– Գիտենք, որ նրանց մոտ մարզիչ է փոխվել, խաղաոճն ու մարտավարությունն է փոխվել: Նայել ենք Իտալիայի ու Հունաստանի դեմ նրանց խաղերը: Լավ կազմակերպված թիմի տպավորություն են թողել: Պայքարում են մինչեւ վերջ:
– Միշտ սպասում ենք, որ երիտասարդներին հնարավորություն կտաք: Այս խաղի մեկնարկային կազմում կտեսնե՞նք երիտասարդ ֆուտբոլիստներին:
– Էլի կրկնեմ, որ այո՛, եթե նայեք իմ անցած ճանապարհին, ես երիտասարդներին մեծ տեղ եմ տալիս, բայց միշտ ասել եմ, որ դա չպետք է արհեստական լինի: Հասունացել են 2-3 ֆուտբոլիստներ, որոնք արդեն կարող են ընդգրկվել հավաքականում: Կազմի հարցում կկողմնորոշվենք վաղը:
- Չե՞ք կարծում, որ հավաքականն այլեւս սխալվելու հնարավորություն չունի:
- Նախ պետք է չվախենալ: Եթե նման մտածելակերպով մտնես խաղադաշտ, որ սխալվելու իրավունք չունեմ, դու արդեն սխալվել ես: Ճիշտ է՝ ազատության հետ մեկտեղ պետք է լինի նաեւ պատասխանատվության զգացում, բայց պետք է ազատ լինես որոշումներիդ մեջ, որ կարողանաս հասնես դրական արդյունքի:
- Ի՞նչ մարզավիճակում Արազ Օզբիլիսը. նա առանց ակումբի էր մնացել: Պատրա՞ստ է հավաքականի խաղին:
- Երբ նա մնաց առանց թիմի, այդ օրվանից անհատական ծրագրով մարզվում է եւ մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ ուզում է օգնել ազգային հավաքականին: Մեր ֆիզպատրաստականության մարզիչը նույնիսկ մի քանի ավելի ծրագիր էր տվել նրան, որպեսզի լավ մարզավիճակում լինի, եւ հուսով եմ՝ նա օգտակար կլինի հավաքականին: Նշեմ, որ Օզբիլիսն այնխաղացողնեից է, որի կողքին պետք է մեր երիտասարդ ֆուտբոլիստները մարզվեն, որպեսզի նրանից շատ բան սովորեն:
- Առանց ակումբի են նաեւ Գեւորգ Ղազարյանը եւ Յուրա Մովսիսյանը, որն այս օրերին հավաքականի հետ չէ: Ի՞նչ տեղեկություններ ունեք, նորություններ կա՞ն նոր ակումբների մասին:
- Մովսիսյանը բուժվում էր Լեհաստանում: Նա հրավերներ ունի 2 տեղից: Ղազարյանը նույնպես մի քանի հրավերներ ունի, բայց ավելի շատ ուզում է խաղալ Պորտուգալիայում: Պետք է քննարկի:
- Մարկոս Պիզելին այս օրերին հավաքականի հետ է: Ե՞րբ նա պատրաստ կլինի:
- Նա Հայաստանում է իր ֆիզիոթերապեւտի հետ եւ օրը 2 մարզում է անցկացնում՝ վերականգնողական մարզումներ: Մեծ նվիրվածությամբ քրտնաջան աշխատանք է կատարում, որպեսզի շուտ բուժվի: Մոտավորապես հասկացանք, որ օգոստոս-սեպտեմբերի ամիսներին կվերադառնա ընդհանուր խումբ:
- Ինչո՞ւ են բացակայում Նորբերտո Բրիասկո Բալեկյանը եւ Սարգիս Ադամյանը:
- Նորբերտոյի մասին անցյալ անգալ էլ ասացի, որ խնդիրներ ենք ունենում լատինաամերիկյան երկրների ֆուտբոլիստների հետ: Մայիսի 15-ին նա վերջին խաղը խաղաց: Մենք ամսի 24-ին հրավեր ուղարկեցինք ու կապ հաստատեցինք, ասացինք, որ այն ֆուտբոլիստները, որոնց առաջնությունները շուտ են վերջացնում, խնդրում ենք ավելի շուտ գալ Հայաստան: Հրավեր ուղարկեցինք, որ ամսի 25-ին այստեղ լինի, 27-ից մարզումներ սկսենք: Պատասխանեց, որ հունիսի 4-ից շուտ գալու հնարավորություն չունի: Առաջարկեցինք, որ մեր ֆիզպատրաստականության մարզիչը ծրագիրն ուղարկի, դրանով մարզվի գոնե մինչեւ ամսի 4-ը, նոր գա: Ասաց, որ հիմա այնպիսի տեղում եմ, որ հնարավորություն չունեմ մարզվելու: Հասկացանք, ինքն էլ ասաց, որ լավ մարզավիճակում չի լինի, եթե գա: Հասկացանք, որ այս փուլում ավելի լավ է՝ չհրավիրենք:
Ինչ վերաբերում է Սարգիս Ադամյանին, շնորհավորում եմ բարձր նվաճման համար: Հույս ունեմ, որ այդտեղից (խմբ. «Հոֆենհայմից») ավելի բարձր ակումբ է գնալու: Գիտեք, որ վերջին խաղերը վնասվածքներով էր խաղում , եւ հիմա խնդրեցին, որ ավելի լավ է, որ ապաքինվի, որ նոր թիմում կարողանա ամբողջ ուժով մարզվել:
- Ուկրաինայում հանդես է գալիս ԱՐթուր Ավագիմյանը: Արդյո՞ք նա կա Ձեր տեսադաշտում:
- Այո՛, կա հետեւում ենք, նայում ենք: Կարծեմ, 9 խաղոմ 2 գոլ է խփել: Ոչ միայն նրան, Բելառուսում հանդես եկող Աղեկյանին էլ ենք հետեւում: Մեզ հարձակվողներ, գոլահար հարձակվողներ շատ են պետք, մանավանդ երիտասրդներ:
- Քանի որ հարձակվողներից խոսք գնաց, ի՞նչն է խանգարում Գեղամ Հարությունյանին հավաքականից հրավերի արժանանալու:
-Նա նույնպես մեր ընդլայնված ցանկում կար: Վերձին խաղում էլ 4 գոլ խփեց, բայց այս անգամ որոշեցինք հրավիրել Միրանյան Արթուրին, որ, իմ կարծիքով, ավելի ստաբիլ է խաղում:
- Մի շարք ֆուտբոլիստներ կան, որ վերջին շրջանում հավաքական չեն հրավիրվում, բայց մինչեւ այդ հավաքականի ֆուտբոլիստներ էին համարվում:, օրինակ, Արթուր Սարկիսովը, Դավիթ Մանոյանը, Գեղամ Ղադիմյանը: Նրանց կարգավիճակի մասին ի՞նչ կասեք: Ալեւս չե՞ն հրավիրվելու:
- Բոլորին էլ մեր տեսադաշտում են, ուղղակի համարում ենք, որ այս ժամանակահատվածում այս ֆուտբոլիստներին պետք է հրավիրենք: Սարկիսովը վնասվածք է ստացել: Հրավեր ուղարկել էինք, ինչ-որ խնդիրներ կային, չեկավ:
- Էդգար Մանուչարյանը նույնպես վաղուց չի հրավիրվել: Այլեւս չի՞ հրավիրվի: Եթե ո՛չ, հնարավոր՞ր է՝ հրաժեշտի ծաղ կազմակերպվի:
- Այդպիսի ֆուտբոլիստ չկա, որ վերջ այլեւս չենք հրավիրելու: Ով կլինի լավ մարզավիճակում, կգտնենք կարող է մեծ օգուտ տալ հավաքականին, հրավիրվելու, նաեւ նույն Մանուչարյանը:
- Գիտեք, որ Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչը փոխվել է, եւ դա նոր շարժառիթ կլինի: Տեղյա՞կ եք ինչ փոփոխություններ կան թմում:
- Եթե նայենք մեր, Իտալիայի ու Հունաստանի դեմ հանդիպումները, հիմնական կազմից մոտավորապես 8 ֆուտբոլիստ չեն փոխվել: Ընդգծված առաջատարները խաղում են: Լավ ուսումնասիրել ենք: Նրանք ավելի շատ հակագրողներով են խաղում, կփորձենք թույլ չտալ վտանգավոր հակագրոհները:
Հ.գ. Ադամյանին վերաբերող հարցի պատասխանը լրացրեց ՀՖՖ մամուլի քարտուղարը. «Հրավերն Ադամյանին ուղարկվել էր, երբ նա դեռ հանդես էր գալիս «Յան Ռեգենսբուրգում», և հենց այդ ակումբից նամակ էր եկել ՀՖՖ, որտեղ մանրասմասն գրված էր, որ վնասվածք ունի և ինչ կուրսեր պետք է անցնի»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT