Գիտենք, որ չի կարելի հիասթափեցնել երկրպագուներին. Պետրոս Ավետիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար շատ կարեւոր է երկրպագուների աջակցությունը հանդիպումների ընթացքում: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հանդիպման ժամանակ ասաց կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: Նա նշեց, որ իրենք գիտեն, որ վաղը կայանալիք Եվրո 2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հունաստանի դեմ արտագնա խաղում հայ երկրպագուներ են լինելու, ու իրենք գիտեն, որ չեն կարող հիասթափեցնել:

- Գիտենք, որ երկրպագուներ են գալու Հայաստանից. կրկին առանց աջակցության չենք մնալու: Որքանո՞վ եք կարեւորում այդ փաստը:

- Այդ էներգիան, որ գալիս տրիբունաներից, շատ կարեւոր է մեզ համար եւ շատ օգնում է: Գիտենք, որ ե՛ւ, Երեւանից, ե՛ւ տարբեր այլ քաղաքներից երկրպագուներ են գալու եւ գիտենք, որ չի կարելի նրանց հիասթափեցնել:

- Բավական լավ հեռահար հարվածների եք տիրապետում: Ի՞նչ է պատճառը, որ այդքան շատ չեք փորձում գրավել մրցակցի դարպասը հենց այդպիսի հարվածներով:

- Միշտ փորձում եմ հեռահար հարվածներ անել, եթե հարմար պահ լինում է: Լիխտենշտեյնի դեմ հանդիպման ժամանակ հարմար պահ չեղավ, բայց հարմար պահ լինելու դեպքում անպայման փորձում եմ:

- Նախորդ խաղում զգացվում էր, որ գնդակը ստանալուց հետո փորձում էիք շուտ ազատվել եւ հիմնականում Հենրիխ Մխիթարյանին էիք փոխանցում: Արդյո՞ք նրա հետ կողք-կողքի խաղալը հատկապես, որ Ձեր առաջին խաղն էր հիմնական կազմում, ինչ-որ լարվածություն էր հաղղորդում:

 - Դե, առաջին անգամ էի հավաքականի հիմնական կազմում խաղում, կար մի քիչ լարվածություն, բայց խաղի ընթացքում թեթեւացավ:

- Կարծո՞ւմ եք, որ Լիխտենշտեյնի նկատմամբ հաղթանակը լավացրեց թիմում բարոյահոգեբանական մթնոլորտը եւ Հունաստանի դեմ խաղից առաջ առավելություն կտա մեզ:

- Վստահ հաղթանակ տարանք, եւ դա վստահություն հաղորդեց մեզ, բայց Լիխտենշտեյնի դեմ հանդիպումն արդեն անցյալում է: Պետք է սխալները հիշենք եւ հետեւություններ անենք, որպեսզի ավելի լավ մոտենանք Հունաստանի դեմ հանդիպմանը: Գիտենք, որ ավելի դժվար հանդիպում է սպասվում: Հունաստանը միշտ Եվրոպայում լավ է խաղում, ու միայն մեր միասնության եւ լավագույն խաղը ցուցադրելու շնորհիվ կարող ենք հասնել հաջողության:

- Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ հանդիպումից հետո որոշ ֆուտբոլիստներ խոսեցին հավատի պակասի մասին: Այդ առումով կա՞ փոփոխություն:

- Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը ե՛ւ հավատ, ե՛ւ վստահություն հաղորդեց թիմին: Թիմում շատ լավ մթնոլորտ է, եւ հավատում ենք, որ կարող ենք հասնել հաջողության:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2394 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին