Երևան
12 °C
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Արտակ Բարսեղյանը, որը 2009 թվականից զբաղեցնում է այդ պաշտոնը, 2014 թվականի փետրվարի 13-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2013-ի տարեկան գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Հայտարարագրից պարզ է դառնում, որ Բարսեղյանը 2013-ի սկզբում ունեցել է 4 մլն դրամ եւ 5 հազար դոլար, իսկ տարեվերջում այն դարձել է 4 մլն դրամ եւ 85 հազար դոլար: Բարսեղյանը հարկային տարում ստացված եկամուտներ բաժնում նշել է, որ 80 հազար դոլարը ստացել է ժառանգության կարգով: Դրանից բացի նույն տարում Բարսեղյանը ունեցել է 12 մլն 517 հազար 963 դրամի չափով եկամուտ, որից 9 մլն 517 հազար 963 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 3 մլն դրամը ստացված փոխառություններից:
2015-ի փետրվարի 13-ին Բարսեղյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2014-ի տարեկան հայտարարագիրը: Այդ տարվա ընթացքում Բարսեղյանը ձեռք է բերել 14 անշարժ գույք՝ 1 հասարակական նշանակության շինություն (67 մլն 480 հազար դրամ), 1 արտադրական նշանակության շինություն (38 մլն 300 հազար դրամ), 1 բնակարան (19 մլն 70 հազար դրամ), 1 բազմամյա տնկի (6 մլն 800 հազար դրամ), 9 հողամաս (Ընդհանուր 19 մլն 485 հազար դրամ), 1 նորակառույց անշարժ գույք, որը դեռեւս պետական գրանցում չի ստացել (30 մլն 765 հազար 500 դրամ): Ըստ հայտարարագրի վերոնշյալ ամբողջ գույքը Բարսեղյանը ստացել է ժառանգության կարգով:
Հարկային տարում Բարսեղյանը ձեռք է բերել 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս, որը հարկային տարում օտարվել է: Տարեսկզբում եւ տարեվերջում Բարսեղյանի դրամական միջոցները փոփոխության չեն ենթարկվել՝ 4 մլն 85 հազար դոլար:
2014-ին Բարսեղյանը աշխատավարձից ստացել է 10 մլն 177 հազար 427 դրամի չափով եկամուտ:
2016-ի փետրվարի 12-ին Բարսեղյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2015-ի տարեկան հայտարարագիրը: 2015-ին նա ձեռք է բերել 1 ավտոտնակ (192 հազար դրամ), 1 հողամաս (417 հազար 600 դրամ) եւ 1 ավտոմեքենա «AUDI Q7 QUATTRO 3.6 L» մակնիշի (19 մլն դրամ):
Հարկային տարում Բարսեղյանի դրամական միջոցները նվազել են: 2015-ի սկզբում ունեցած 4 մլն դրամը եւ 85 հազար դոլարը տարեվերջում դարձել է 70 հազար դոլար:
2015-ին դատավորն ունեցել է 31 մլն 289 հազար 104 դրամի չափով եկամուտ, որից 11 մլն 397 հազար 95 դրամը գոյացել է աշխատավարձից, 2 մլն 918 հազար 209 դրամը եւ 14 մլն 500 հազար դրամը գոյացել է 2 տարբեր փոխառություններից, իսկ 2 մլն 473 հազար 800 դրամը, որպես եկամտի աղբյուր նշված է «այլ եկամուտներ»:
2017-ի փետրվարի 14-ին Բարսեղյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2016-ի տարեկան հայտարարագիրը: Նա օտարել է իր հասարակական նշանակության շինությունը 61 մլն 791 հազար դրամով: 2016-ի սկզբում Բարսեղյանի ունեցած 70 հազար դոլարը, տարեվերջում դարձել է 60 մլն դրամ եւ 70 հազար դոլար: 2016-ին Բարսեղյանն ունեցել է 76 մլն 99 հազար 940 դրամի չափով եկամուտ, որից 11 մլն 308 հազար 940 դրամը գոյացել է աշխատավարձից, 61 մլն 791 հազար դրամը գոյացել է վերոնշյալ գույքի օտարումից, իսկ 3 մլն դրամի գոյացման աղբյուր նշված է՝ «այլ եկամուտներ»:
2018-ի մարտի 29-ին Բարսեղյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2017-ի տարեկան հայտարարագիրը: 2018-ի սկզբում Բարսեղյանն ունեցել է 60 մլն դրամ եւ 70 հազար դոլար, իսկ տարեվերջում այն դարձել է 55 մլն դրամ եւ 70 հազար դոլար: 2018-ին Բարսեղյանն ունեցել է 23 մլն 10 հազար 363 դրամի չափով եկամուտ, որից 11 մլն 396 հազար 363 դրամը գոյացել է աշխատավարձից, 3 մլն դրամը եւ 5 մլն դրամը գոյացել է 2 տարբեր փոխառություններից, իսկ 3 մլն 614 հազար դրամի ստացման աղբյուրը նշված է՝ «այլ եկամուտներ»:
2019-ի մայիսի 27-ին Արտակ Բարսեղյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը: 2018-ին Բարսեղյանը օտարել է՝ «NISSAN X -TERRA 4.0» մակնիշի ավտոմեքենա՝ 500 հազար դրամով: Տարեսկզբում նրա ունեցած 55 մլն դրամը եւ 70 հազար դոլարը, տարեվերջում դարձել է 55 մլն դրամ եւ 50 հազար դոլար:
2018-ին Բարսեղյանն ունեցել է 15 մլն 616 հազար 885 դրամի չափով եկամուտ, որից 11 մլն 116 հազար 885 դրամը գոյացել է աշխատավարձից, 500 հազար դրամը՝ վերոնշյալ ավտոմեքենայի վաճառքից, իսկ 4 մլն դրամի եկամտի աղբյուրը անհայտ է մնում, քանի որ դարձյալ նշված է՝ «այլ եկամուտներ»:
Նշենք, որ Բարսեղյանը 1997 թվականից մինչեւ 1999 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում նախ՝ որպես օրենսդրական հարցերի վարչության գլխավոր մասնագետ, այնուհետեւ` նախարարի օգնական։
1999 թվականից մինչեւ 2001 թվականը եղել է Արարատի մարզի Առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։ 2008 թվականից մինչեւ 2009 թվականը աշխատել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր: 2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT