Երևան
12 °C
Եվ այսպես, Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ձայների չնչին առավելությամբ հաղթեց գործող քաղաքապետը, որին աջակցում էր Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչը ստացավ մի քանի հարյուրով ավելի քիչ ձայն։ Եվ սա ընդդիմադիր քարոզչամիջոցներով ու սոցկայքերով ներկայացվեց որպես մի չտեսնված-չլսված դարակազմիկ իրադարձություն, Նիկոլ Փաշինյանի «անձնական պարտություն», հեղափոխության ձախողում, մի խոսքով՝ համարյա նոր հեղափոխության սկիզբ։
Փորձենք հասկանալ։ Աբովյանում ԲՀԿ հովանավորյալը ստացել է պայմանականորեն 52 տոկոս, ՔՊ ներկայացուցիչը՝ 48 (մյուս թեկնածուները թող ներողամիտ լինեն, որ իրենց ծայները մի կողմ ենք դնում)։ Իշխող կուսակցության համար սա շատ լուրջ թիվ է, որովհետեւ մի քանի տարի առաջ, օրինակ, Սերժ Սարգսյանի մտքով անգամ չէր անցնի, որ ՀՀԿ ներկայացուցիչը կարող է Աբովյանում պայմանական 48 տոկոս ստանալ։ Բայց խնդիրը թվերը չեն։ Հիշո՞ւմ եք, թե այն տարիներին ինչպես էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստանում Արարատի եւ Կոտայքի մարզերը «միացնել Հայաստանին»։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն «Հայաստան չէր համարում» այն մարզերը, որտեղ ՀՀԿ-ն չի կարող ցանկացած «տոկոս խփել», այլեւ այդ իրավիճակը շտկելու հիմնական գործիք էր համարում ոստիկանությունը։ Եվ այդ «գործիքն», ի դեպ, շատ լավ աշխատեց հատկապես 2015-ի փետրվարին, երբ տարբեր պատրվակներով ձերբակալվեցին ԲՀԿ մի շարք առանցքային դեմքեր կամ նրանց մերձավորները։ Հիմա ի՞նչ, եթե նոր իշխանությունները հրաժարվել են այդ մեթոդներից, դա հեղափոխության հաղթանա՞կն է, թե՞ պարտությունը։
Բայց այս ամենը որպես վարչապետի անձնական պարտություն ներկայացնողները հայտարարում են նաեւ, թե իբր իրականում իշխանությունները լավ էլ փորձել են կիրառել հին մեթոդները, բայց չեն կարողացել։ Ու դա ներկայացնում են որպես իշխանությունների թուլության ապացույց։ Իյա, իրո՞ք։ Իրականում ցանկացած քաղաքակիրթ իշխանության ուժը ոչ թե անօրինական լծակներով ցանկացած գործընթացի (այդ թվում՝ նաեւ ընտրությունների) վրա ազդելն է, այլ թույլ չտալը, որ որեւէ մեկն անօրինական լծակներ կիրառի, իսկ եթե այդպիսի լծակներ կիրառվել են՝ պատժի ամենայն խստությամբ։ Կոնկրետ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների դեպքում՝ արձանագրված միջադեպերն ըստ երեւույթին դեռ կուսումնասիրվեն եւ իրավական գնահատականի կարժանանան, բայց ԲՀԿ-ի դիրքորոշումը նույնպես շատ կարեւոր է։ Այդ ուժը երեւի հստակ պիտի ասի՝ ընտրություններն ազատ-արդար-թափանցի՞կ է համարում, թե ոչ։ Եթե համարում է, ուրեմն դա հեղափոխության հաղթանակն է, եւ ամենևին էլ պարտադիր չէ, որ հեղափոխության հաղթանակի շահառուն անպայմանորեն հեղափոխություն իրականացրած ուժը լինի։ Բազմիցս է ասվել, չէ՞, որ հեղափոխությունը բոլորի համար է։
Ու կարեւորը միայն արդյունքը չէ, որովհետեւ նույն արդյունքին կարելի է հասնել տարբեր ճանապարհներով։ Աշխարհի բոլոր երկրներում էլ լինում են տարածքներ (նահանգներ, մարզեր, օկրուգներ եւ այլն), որտեղ այս կամ այն քաղաքական ուժն ընդգծված ամուր դիրքեր է ունենում։ Բայց այդ դիրքերի քաղաքական «կապիտալիզացիայի» մեթոդներն են տարբեր։ Կենտրոնական իշխանությունները կարող են «տեղերում» թույլ տալ այդ «կապիտալիզացիան»՝ այդ ուժերի մատուցած ինչ-ինչ ծառայությունների դիմաց, ֆինանսական շահագրգռություններից ելնելով, «տեղերում» իրավիճակը վերահսկելի պահելու նկատառումներով եւ այլն, կամ կարող են պարզապես չմիջամտել եւ թողնել, որ ժողովուրդն ինքը որոշի։
Կոնկրետ Աբովյանի ընտրությունների դեպքում իշխանություններն ընտրել են վերջին տարբերակը եւ ճիշտ են արել։ Եթե անգամ արդյունքը իշխող քաղաքական ուժի պարտությունն էր, միեւնույն է՝ սա միանշանակ հեղափոխության հաղթանակն էր։ Ու որեւէ մեկը չէր էլ կասկածում, որ եթե կշեռքի նժարներից մեկին դրված լինի կուսակցական շահը, իսկ մյուսին՝ հեղափոխության արժեքները, իշխանությունները նախապատվությունը տալու են հեղափոխության արժեքներին։
Որովհետեւ առաջնայինը Նոր Հայաստան ունենալն ու գործընթացն անշրջելի դարձնելն է, եւ ոչ թե այդ Նոր Հայաստանում անպայմանորեն իշխելը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT