Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների բողոքները քննող դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի այսօր 6 ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց:
Մասնավորապես Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Ըստ Սաֆարյանի՝ նախորդ դատական նիստում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Արմեն Դանիելյանին ներկայացրեց որպես մեղադրանքի կողմին մշտապես սպասարկող դատավորի, գործի մակագրման կապակցությամբ կասկածներ արտահայտեց, սակայն ըստ Սաֆարյանի՝ անդրադարձ չարեց, թե որ իշխանությունների օրոք են դատավորի դրսեւորումները ակնհայտ եղել:
«Դատավոր Դանիելյանը նշանակվել է սույն գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նախագահման տարիներին եւ ունեմ հիմնավոր կասկած, որ այդ տարիներին դատավոր նշանակվելու չափանիշները չեն եղել օբյեկտիվ: Դանիելյանի նշանակումը չի բխել դատավորի համար պարտադիր համարվող մի շարք չափանիշների արժեւորումից, դրանք են՝ օբյեկտիվությունը, անաչառությունը եւ հարկ եղած դեպքում՝ սկզբունքայնությունը: Սա դե ֆակտո հիմնավոր կասկած է առաջացնում անկախ եւ անկողմնակալ դատարան ունենալով...: Դատավորին դեռեւս 2008 թվականին հայտնի են եղել փաստեր առ այն, որ մարտի 1-2-ի իրադարձութունները իշխանության կողմից կազմակերպված քաղաքական հետապնդումների դրսեւորումներ են եւ գործով բազմաթիվ անգամ բարձրացվել են հարցեր, ինչը դիտավորյալ հպանցիկ շրջանցվել է դատարանի կողմից եւ կեղծված ապացույցի պայմաններում ոստիկանների ցուցմունքով դատապարտվել են տասնյակ անձինք...: Բազմաթիվ քրեական գործերով դատական նիստերով բարձրացվել են հարցեր, սակայն դատարանները, այդ թվում՝ Դանիելյանը, շարունակել են մնալ իշխանության կամակատարը»,- ասաց Սաֆարյանը, ապա մատնանշեց մի շարք որոշումներ, որոնք կայացվել են դատավոր Արմեն Դանիելյանի կողմից եւ հետագայում պարզվել է, որ այդ գործերի հիմքում դրված են կեղծ ապացույցներ, իսկ Դանիելյանի կողմից այս հանգամանքները անտեսվել են, կայացվել են անարդարացի եւ հավատ չներշնչող դատական ակտեր: «Մասնավորապես Դանիելյանի կողմից մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ հարուցված հետեւյալ քրեական գործերով կայացվել են որոշումներ հետեւյալ անձանց նկատմամբ. Էդուարդ Աշուղյան, Անդրանիկ Ղազարյան, Գեւորգ Մանուկյան, Սասուն Միքայելյան, Գեղամ Գրիգորյան, Անդրանիկ Մանուկյան, Աշոտ Զաքարյան, Ասլան Ավետիսյան, Արմեն Աբրահամյան,Արմեն Սիրունյան, Գեւորգ Ղազարյան, Իսահակ Մալխասյան, Հայկ Գեւորգյան, Մասիս Այվազյան եւ մյուսներ:
Մինչ նիստին ներկայանալը՝ Գեւորգ Մանուկյանը այսօր զանգահարել է ինձ եւ ուղարկել որոշ փաստաթղթեր, որից պարզվել է, որ դուք եք իրականացրել նրա ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: Մանուկյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգքրի 225 հոդվածով: Նա Մարտի 1-ին գլխի շրջանում վնասվածք է ստացել, վնասվել է աչքը, ներկայումս ունի ծանր առողջական վիճակ, քաղաքական հետապնդումների պատճառով գտնվում է Ստրասբուրգում եւ իմանալով, որ ձեր կողմից պետք է իրականացվի վերաքննիչ բողոքի լսումները, հացադուլ է հայտարարել Եվրոպական դատարանի մոտ եւ ինձ խնդրել է, որ իր գործը ներկայացնեմ ձեր կողմից կայացված անարդար դատական ակտի օրինակը՝ հիմնավոր կասկածի տակ դնելով ձեզ՝ որպես դատավորի անաչառությունը, ինչը վտանգում է դատական իշխանության իրականացումը սույն գործով: Ընդ որում, Մանուկյանը սույն գործով ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից եւ դեռ դատական գործընթացի ժամանակ գանգատվել է գլխացավից: Այն, ինչ ներկայացրեցի, վերաբերում են այն նույն հանգամանքներին, ինչը դուք հաստատել եք որպես հանցավոր արարք, դատապարտել նրան, անտեսել նրա ցանկացած բարձրացած հարց: «Դուք Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի պաշտպանն եք հանդիսացել մի ամբողջ ժամանակահատված, ենթարկվել եք քաղաքական գծած սխեմային եւ հիմա պետք է լսեք Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործը, ինչը իմ եւ տուժողի կողմից բացառում է ձեր կողմից արդարացի լինելու հնարավորությունը։ Ձեր հանդեպ իմ եւ տուժողի վստահությունը հասել է զրոյական շեմի եւ նկատի ունենալով, որ ձեզ չենք ճանաչում որպես արդարության համար պայքարող, սկզբունքային դատավոր, գտնում եմ, որ դուք ակնհայտ բացարկման ենթակա եք»,- հայտարարեց Սաֆարյանը եւ ինքնաբացարկի միջնորդությանը կից դատարանին ներկայացրեց Գեւորգ Մանուկյանի կողմից իրեն ուղարկված փաստաթղթերը:
Մեղադրանքի կողմը միջնորդության դեմ չառարկեց միայն մեկ մասով: Մասնավորապես, մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Սեդա Սաֆարյանի միջնորդության մեջ նշված այն հանգամանքը, որ Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, հիմք չէ, որ դատավորը չի կարող լինել անաչառ եւ իր գործողություններում բացառապես ենթարկվել օրենքին։ Իսկ ինչ վերաբերում է այն փաստարկներին, որ այս դատավորը Մարտի 1-ի գործով որոշումներ է կայացրել, ապա այդ հանգամանքն, ըստ դատախազի՝ պետք է փարատի դատարանը:
Պաշտպանական կողմը միացավ Սեդա Սաֆարյանի միջնորդության եզրափակիչ մասին՝ համամիտ չլինելով դրա նկարագրական մասի հետ: Այսինքն՝ պաշտպանները համամիտ էին Սաֆարյանի միայն այն մտքի հետ, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի:
Այնուհետեւ ինքնաբացարկի մի քանի միջնորդություններ ներկայացրին Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, ֆրանսիահայ փաստաբան Սեւակ Թորոսյանը, Հովհաննես Խուդոյանը (նա դատարանում չէր, այն հրապարակեց Օրբելյանը), Յուրի Խաչատուրովի պաշտան Միհրան Պողոսյանը եւ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Մասնավորապես ֆրանսիահայ պաշտպան Սեւակ Թորոսյանը հայտարարեց, որ 15 տարվա մեջ առաջին անգամ է, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում: Նշենք, որ Թորոսյանը ազգությամբ հայ է, սակայն ապրում, աշխատում է Ֆրանսիայում։
«Դուք չեք կարող քննել այս գործը ։ Երբ ես որոշ ուսումնասիրություններ անցկացրեցի, շատ հետաքրքիր կարծիք ունեցա հեղափոխությունից հետո Հայաստանում արդարադատության վերաբերյալ։ Այսօրվա առարկան ու խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում, այլ վերաբերում է ազատության սկզբունքին, անմեղության կանխավարկածին, եւ սա է պատճառը, որ ես այդքան կիլոմետր հատել եմ ու եկել այստեղ», - հայտարարեց պաշտպանը։ Վերջինս նշեց, որ գնահատման արդյունքների համաձայն, դատավոր Արմեն Դանիելյանը շատ ցածր վարկանիշ ունի եւ վկայակոչելով այդ տվյալները, հորդորեց Դանիելյանին ինքնաբացարկ հայտնել։ «Դուք 8-ից ցածր վարկանիշ ունեք»,- ասաց նա, ապա հավելեց. «Գործի վարույթը պետք է վստահվի ավելի բարձր վարկանիշ ունեցող դատավորի, փաստաբանների բարձր գնահատանքին արժանացած դատավորի։ Որպեսզի հանգստացնեք դատախազությանը, եկեք ամենամեծ հանգստությամբ ինքնաբացարկ հայտնեցեք, գոնե պաշտպանական կողմը նույնպես կհանգստանա, եւ վստահ եմ, որ հետո ձեր հանգստությունը կհիշեք», - ասաց Թորոսյանը։ Նրա այս խոսքերից հետո դահլիճում գտնվողներից մի քանիսը սկսեցին ծիծաղել, ինչից հետո դատարանը նրանց դիտողություն արեց նիստի կարգը խանգարելու համար. «Պարոն Թորոսյանը լուրջ հարց է քննարկում, մինչդեռ դուք ծիծաղում եք»,- դիմելով դահլիճում ներկա գտնվողներին՝ ասաց դատավորը:
Պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ, դիմելով դատավորին, նկատեց. «Հարգելի դատարան, այս դատավարության ընթացքում կողմերի մեջ մեկը չկա, որ ձեզ վստահի։ Ես կարծում եմ, որ դուք պիտի ինքնաբացարկ հայտնեք»:
«Հարգելի դատարան, ես Ձեզ վստահում եմ», - այսպես սկսեց Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը, ապա շտապեց ավելացնել. «Ես միշտ վստահել եմ Ձեզ, բայց հիասթափված եմ դուրս եկել ձեր բոլոր դատական նիստերից, հավատացեք։ Այդպիսի մի ընդունված կարգ կա մեզանում՝ երբ կոլեգայիդ պատմում ես, թե ինչպես ընթացավ դատական նիստը, քեզ հարցնում են՝ «իսկ ինչպե՞ս պահեց քո նկատմամբ դատավոր Դանիելյանը՝ ընդգծված հարգալի՞ց, թե՞ ոչ»։ Երբ ասում ես՝ «առավել քան ընդգծված հարգալից վերաբերմունք դրսեւորվեց», արձագանքում են՝ «ուրեմն մերժել է»։ Եվ միշտ այդպես ասողները ճիշտ են։ Դուք կարող եք իջնել ձեր տեղից, մոտենալ փաստաբանին, սեղմել նրա ձեռքը, ասել՝ որքան եք հարգում նրան, եւ այդ պահից մենք իմանում ենք, որ դուք որոշումը կայացրել եք նախքան խորհրդակցական սենյակ մտնելը, նախքան կողմի կարծիքը լսելը»։
Սահակյանը հայտարարեց, որ միանում է Սեդա Սաֆարյանի միջնորդության եզրափակիչ մասին, չի միանում նկարագրական մասին:
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT