Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի

Բարձրագույն դատական խորհրդում հրաժարականների շարան է։ Մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Դանիելյանը, ապա անդամներ Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանը։ Հրաժարականների պատճառով Բարձրագույն դատական խորհրդի մայիսի 14-ի նիստը, որտեղ հրապարակվելու էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում կայացրած որոշումը, չկայացավ: Այս ամենին զուգահեռ՝ հունիսի քսանին խորհրդարանը ընտրելու է Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ, թեկնածուն Գրիգոր Բեքմեզյանն է։ Վերջինիս հետ զրուցել ենք հրաժարականների, դատական համակարգը վերահսկող մարմնում հնարավոր ճգնաժամի եւ այլ հարցերի մասին։

- Պարոն Բեքմեզյան, Բարձրագույն դատական խորհրդում, որի անդամի պաշտոնում առաջադրել են Ձեր թեկնածությունը, իրար հետեւից հրաժարականի դիմումներ են գրվում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված, լավ չէի՞ն աշխատում, եւ որքանո՞վ կապ ունի վարչապետի՝ դատավորներին վեթինգի ենթարկելու հայտարարության հետ։

- Հրաժարականները տալիս են հարցի պատասխանը, թե ինչպես են աշխատել։ Ըստ էության՝  կապ ունի վարչապետի հայտարարության հետ, թե՝ ոչ, չեմ բացառում, ամեն դեպքում այդ հայտարարությունց հետո էական շարժեր են տեղի ունենում դատական համակարգում, Բարձրագույն դատական խորհրդում, եւ չեն կարող չկապել մեկը մյուսի հետ։

- ԲԴԽ այսօրվա նիստը հրաժարականների եւ ըստ այդմ՝ քվորում չլինելու պատճառով չի կայացել։ Կարծիքներ կան, որ ողջ դատական համակարգում եւ մասնավորապես այդ համակարգի գործունեությունը վերահսկող այս խորհրդում ճգնաժամային իրավիճակ կարող է ստեղծվել, դատավորներին չեն կարող ենթարկել կարգապահական պատասխանատվության եւ այլն։

- Իրականում ԲԴԽ նպատակը միայն պատասխանատվության ենթարկելը չէ։ Նպատակը դատական համակարգի անկախության ապահովումն է, դատավորներին պատասխանատվության ենթարկելը միայն գործառույթներից մեկն է։ Բայց իսկապես եթե երկար ժամանակ չհամալվի կազմը, ապա այո՝ կարող է խնդիր առաջանալ գործունեության հետ կապված։ Դրա համար ե՛ւ օրենսդիրը, ե՛ւ դատավորների ընդհանուր ժողովը պետք է փորձեն հնարավորինս շուտ համալրել անդամների տեղերը, եւ այնպիսի անդամներով, որոնք ընդունելի կլինեն բոլորի կողմից, եւ ԲԴԽ-ն կսկսի նորմալ աշխատել։ Համալրման գործընթացը օրենքի տեսանկյունից կարող է տեւել 2-3 ամիս, դրա համար պետք է շուտ սկսել։

- Հայտարարվել է դատաիրավական համակարգի բարեփոխումների փուլ։ Որպես ԲԴԽ անդամի թեկնածու՝ ի՞նչ ճանապարհով եք տեսնում այդ բարեփոխումները։

- Բարեփոխումների համար պետք է կիրառել բոլոր հնարավոր օրինական գործիքակազմերը, այսինքն՝ դատական համակարգի ինքնամաքրում, երբ կփորձի ինքն իր միջոցով զատել այն դատավորներին, որոնք պատրաստ չեն նոր իրողության պայմաններում աշխատել։ Այս մեկ տարվա ընթացքում ինքնամաքրում չէր լինում, որովհետեւ չկար ցնցում։ Հիմա կա ցնցում եւ կա հստակ պահանջարկ։ Եւ այս բոլոր գործընթացները, հրաժարականները դրա հետեւանքն են։ Մյուս տարբերակը ԲԴԽ եւ դատական համակարգի նորմալ, բնականոն հարաբերություններ ստեղծելն է, որը հնարավորություն կտա ԲԴխ-ին՝ իր իրավասությունների սահմաններում ապահովել դատական համակարգի նորմալ գործունեությունը։ Դատական համակարգը պետք է համալրել նոր դատավորներով։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ նոր, թարմ ուժը դրական ազդեցություն կբերի, ինչպես նաեւ պետք է կարողանալ նվազեցնել դատավորների վրա դրվող բեռը, դատական գործերի քանակը, պետք է բարձրացվեն նաեւ դատավողների աշխատավարձերը, հատկապես՝ ստորին ատյանի դատավորների, որովհետեւ իրենք իսկապես իրենց աշխատանքի համեմատ շատ քիչ են վարձատրվում։

- Դատավորներ կան, որոնք պնդում են, թե վեթինգը ստորացուցիչ է։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է ստորացուցիչ, եւ Դուք ինքներդ պատրա՞ստ եք վեթինգի ենթարկվել։

- Ազնիվ մարդու համար վեթինգը չի կարող ստորացուցիչ լինել այն պայմաններում, երբ հասարակությունը պահանջում է նմանատիպ գործընթաց։ Ես ասել եւ ասում եմ, որ պատրաստ եմ լինել առաջինը, եւ առաջիններից մեկը, որ նոր իրողության պայմաններում, հետագայում ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում վեթինգի կենթարկվի։

- Պարոն Բեքմեզյան, մեր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ստեղծել մասնագիտացված դատարաններ։ Կարծիքներ կան, որ Մարտի մեկի գործի համար անհրաժեշտ է առանձին դատարան ստեղծել, եւ եթե ոչ այդ գործով, ապա բարձրաստիճան պաշտոնատար անձնաց վերաբերյալ քրեական գործերի համար։ Կա՞ նման անհրաժեշտություն, ներկա դատարանները չե՞ն կարող քննել այդ գործերը։

- Ինձ թվում է՝ նման անհրաժեշտություն չկա, քանի որ վստահ եմ, որ ներկա դատական համակարգի ուժերով մենք կարող ենք այդ հարցին հստակ լուծում տալ, ավելի կոնկրետ՝ կարծում եմ՝ կան դատավորներ, որոնք կարող են Մարտի մեկի գործը օբյեկտիվ ու անաչառ քննել։
Ես ընդհանրապես սկզբունքային մոտեցում ունեմ եւ չեմ կարծում, որ ամեն դժվար հարցի համար պետք է անմիջապես ստեղծել մասնագիտացված դատարան։ Միգուցե կոնկրետ հարցերը հստակեցնենք, հասկանանք, թե ինչ խնդիրներ են ենթակա քննման այդ դատարաններում, եւ արդյոք մեր դատարանները չեն կարող քննել, նոր մտածենք մասնագիտացված դատարանների մասին, եւ հետո պետք է հասկանանք՝ ով կլինի այդ դատարանում։ Եթե պետք է լինեն ներկա դատավորների կազմից, իմաստ չեմ տեսնում, եթե պետք է լինեն նոր անձինք, որոնք հատուկ են ներգրավվելու եւ կոնկրետ այդ գոծով, պետք է հասկանանք՝ այդ դատարանն ինչքանով կկարողանա իր գործառույթներն իրականացնել, եւ այդ անձինք կկարողանա՞ն, որովհետեւ շատ պատասխանատու գործ է լինելու։ Նման գործ կարելի է վստահել փորձ ունեցող անձնանց։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ խոսեց հակակոռուպցիոն դատարան ունենալու անհրաժեշտության մասին։ Այս հարցը որքանո՞վ է առաջնային։

- Ես չեմ տեսել կոռուպցիոն գործ, որ գնա դատարան եւ դատարանում խնդիր ունենա։ Նախ պետք է կոռուպցիոն գործերը բացահայտենք, հասկանանք՝ արդյոք հասնում է դատարան, եւ եթե դատարանը ձախողի կամ գնում է ձախողման, նոր մտածենք կոռուպցիոն դատարան ստեղծելու մասին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6106 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ