Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս էլ որերորդ անգամ շեշտում է, որ քաղաքի սանմաքրումն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը իր գործունեության համար անհրաժեշտ տարածքները վարձակալել է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հորից: Այսօր հրավիրված ավագանու արտահերթ նիստում էլ անդրադարձավ դրան: Նաեւ նշեց, որ ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մտերիմ հարաբերություններ ունի Վահե Նիկոյանի հետ՝ ըստ էության ակնարկելով, որ Խաժակյանը կողմնակալ մոտեցմամբ է գնահատում քաղաքի սանմաքրման ուղղությամբ քաղաքապետարանի նախաձեռնությունները:
«Երբ խոսեցիք կոռուպցիոներ հանրապետականների մասին, ակամայից հիշեցի այսօրվա գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում պարոն Խաչիկյանը զեկուցեց, որ «Սանիթեք» ընկերության օֆիսի եւ գարաժների տարածքում պրոբլեմ է եղել, մարդիկ եկել են, փակել են, ասել են՝ հերիք եղավ, բոլ եղավ, խանգարում եք եւ այլն եւ այլն: Ու ոնց հասկանում եմ՝ քանի որ դուք պարոն Նիկոյանի հետ մոտիկ եք, եւ քանի որ իր հայրն է դա վարձակալությամբ տվել «Սանիթեք» ընկերությանը եւ գումար է աշխատում, իսկ բնակիչները դրանից նեղվում են, բողոքում են, նաեւ մեկ սպանություն է եղել այդ բողոքի հողի վրա, եթե չեմ սխալվում, անընդհատ ինչ-որ պրոբլեմներ են առաջանում, խնդրում եմ փոխանցեք (ես նաեւ գործակարգավարականի ժամանակ դա հանձնարարեցի տվյալ վարչական շրջանի ղեկավարին), որ ինքը իր կողմից նույնպես կարգավորումներ այդտեղ անի, որովհետեւ այսպես շարունակել հնարավոր չէ: Եթե չեմ սխալվում, օդում կախված լուրերով, դուք բավականին մոտիկ եք պարոն Նիկոյանի հետ, կարծում եմ նաեւ ընկերական հորդորը այստեղ բավականին մեծ դեր կխաղա»,- դիմելով Դավիթ Խաժակյանին՝ ասաց քաղաքապետ Մարությանը:
«Նախ սուրհանդակային ծառայություններով, փոխանցումներով հավանաբար դուք եք զբաղվում, որ ինձ կոչ եք անում: Ես նման բաներով չեմ զբաղվում: Սա առաջինը: Երկրորդ՝ անատամ եւ, հազար ներողություն արտահայտությանս համար, իմպոտենտ արտահայտություններ անելու փոխարեն՝ մեխն էլ է ձեր ձեռքին, չագուչն էլ. տարածքը վա՞տն է, քաղաքապետ եք, վարչապետը ձեր ուժի ներկայացուցիչ է, ազգային ժողովի մեծամասնությունը այնտեղ է, լուծեք այդ հարցը: Այդ հարցը ես բարձրաձայնել եմ, երբ որ գնացել եմ «Սանիթեքի» այդ տարածքի դիմաց «Ելք» խմբակցության օրոք ցույց եմ արել: Այո, ես համարում եմ, որ այդ տարածքից պետք է դուրս գա, լուծեք այդ հարցը: Երբ դուք ասում եք, որ այդտեղ եղել է շահերի բախում, բոլոր իրավապահ մարմինները ենթարկվում են իրենց համապատասխան կառույցներին, դիմեք, հաղորդում ներկայացրեք»,- արձագանքեց Դավիթ Խաժակյանը:
Ինչ վերաբերում է Վահե Նիկոյանի հետ իր հարաբերություններին, նա, դրանք որակելով աշխատանքային, շարունակեց. «Ես ձեզ մի կարեւոր բան եմ ցանկանում հիշեցնել. պարոն Նիկոյանին դուք առաջարկել էիք լինել քաղաքապետի խորհրդական եւ նախկին քաղաքապետի տեղակալներից միայն պարոն Արեյանն է այստեղ, ամենայն հարգանքով նրա նկատմամբ: Երբ դուք այդպիսի հայտարարություններ եք անում, առաջին հերթին ձեր հետագիծը, անցած ճանապարհը նայեք՝ նման մեղադրանքներ մարդկանց ուղղելիս: Երկրորդ, ես չեմ տառապում մարդկանց ամեն կերպ պաշտպանելու առումով: Մենք աշխատել ենք տրանսպորտային համակարգի շուրջ, պաշտպանել եմ, պաշտպանում եմ, որովհետեւ այդ մասնագիտական խմբի մասն եմ եղել, հիմա էլ դուք ապացուցում եք, որ ամեն ինչ նորմալ գնում է այդ մասով: Բայց ես խնդրում եմ, ձեր ակնարկները հաջորդ անգամ այդ ուղղությամբ չանեք՝ ես ում հետ ինչ հարաբերություններ ունեմ, որովհետեւ դա լավ տեղ չի տանում, առաջին հերթին ձեզ»:
Այսուհանդերձ, քաղաքապետ Հայկ Մարությանը պնդեց Դավիթ Խաժակյանին ուղղված իր առաջարկը: «Ես վստահեցնում եմ ձեզ, որ այն ամենը, ինչ ասացի, ուժի մեջ է մնում եւ այո՛, դուք, որպես մտերիմ, կարող եք ձեր հորդորը ասել: Այն, ինչ որ կապված է մեզ հետ, վստահեցնում եմ՝ բոլոր գործերը հերթով, հանգիստ գնում են դատախազություն, ԱԱԾ, քննչական այլ մարմիններ: Բոլոր գործերին հերթով ընթացք է տրվելու: Այնպես որ, ես հասկանում եմ այդ շահագրգռվածությունները կամ կապվածությունները»,- ասաց Հայկ Մարությանը:
Հ.Գ. -1 «Սանիթեք» ընկերությունից փորձեցինք մեկնաբանություն ստանալ տարածքի վարձակալության, դրա ընտրության պատճառների մասին: Լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ բոլոր հետաքրքրող հարցերին կպատասխանեն առաջիկայում հրավիրվելիք ասուլիսի ընթացքում: Դրա հստակ ժամկետ դեռ որոշված չէ:
Հ.Գ. -2 Բողոքի հողի վրա սպանությունը կամ մահվան դեպքը, որի մասին խոսում է քաղաքապետը, վերաբերում է 2017 թվականին: Այդ ժամանակ մամուլը գրել էր, որ ծեծկռտուք է տեղի ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների եւ երկու քաղաքացու միջեւ։ Վեճը ծագել է Չարբախում աղբատար մեքենաների լվացման պատճառով։ Այդ մեքենաները լվանալու ժամանակ աղբի ուժեղ հոտ է տարածվում, ինչն էլ դուր չի գալիս տեղի բնակիչներին։ Նրանցից մեկը գնացել է բողոք հայտնելու, բայց գործն ավարտվել է նրանով, որ ծեծի են ենթարկվել այդ բնակիչն ու իր որդին՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Դրանից որոշ ժամանակ անց հայրը մահացել էր սրտի կաթվածից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը, որից սնվում է Գյումրու կեսն ու 13 գյուղ․ տեսանյութ
Մենք իսկապես պատրաստ ենք ՆԱՏՕ-ն կենդանի պահել ապագայի համար. Ֆրիդրիխ Մերց
Արտաշատում 6-ամյա աղջնակ է վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Սյունիքը եղել է, կա, կլինի Հայաստանի անբաժանելի մասը․ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է
Հունգարիան վարչապետ է ընտրել
Դատախազությունը մոտ 66 միլիարդ 934 միլիոն դրամի գույք է վերադարձրել պետությանը 2025 թվականին․ տեսանյութ
Գորիս-Լծեն ճանապարհին բեռնատարներ են բախվել․ կան տուժածներ
ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին
Շվեդական լրատվամիջոցը ՀՀ ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության մասին կոնֆիդենցիալ փաստաթուղթ է բացահայտել
Հաքան Ֆիդան-Աբբաս Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել
Մեղրիի հետ կապված որևէ հարց չկա և չի կարող լինել. Փաշինյան
Աշխարհն այսօր նայում է Մեղրիին և սպասում, որ Մեղրին վերադառնա համաշխարհային խաչմերուկի իր կարգավիճակիճակին
Հոգեկան առողջությունը հանրային առողջության կարևոր բաղադրիչներից է և պետության առաջնահերթություններից մեկը
700 մետր երկարությամբ պատմական կամուրջ Իրական Հայաստանում․ վարչապետը Մեղրիից տեսանյութ է հրապարակել
Քվեարկելու ենք ձեզ, սկի չկասկածեք, հալալ ա ձեզ, որ էդքան ուժեղ եք․ Ագարակ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ ժամանակ առ ժամանակ անձրև, նաև կարկուտ կտեղա
Շքերթ Մոսկվայի Կարմիր հրապարակում․ առաջին անգամ այն անցկացվել է առանց ռազմական տեխնիկայի․ տեսանյութ
Պապիկյան, էդ զինվորականին հենց էսօր զորացրի, ինքը ի վիճակի չի ծառայելու․ վարչապետը՝ Ագարակում․ տեսանյութ
Այսօրվա պահը պատմական է, ապագան մեր ձեռքերում է, ձեր խնդիրն է պինդ բռնել․ վարչապետը Ագարակի բնակիչներին
Ագարակում իրականացնելու ենք ԹՐԻՓՓ նախագիծը, Մեղրիի երկաթուղին գործելու է․ վարչապետ․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի գործով վերջին օրերին ձերբակալված անձանցից 6-ը կալանավորվել են
Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել
Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը
ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Ձերբակալվել են ԲՀԿ-ի պաստառի ապամոնտաժման համար Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք․ տեսանյութ
Մեր այսօրվա առաջին կանգառը Ագարակում է, հետո Մեղրի, Քաջարան, օրվա վերջում՝ Կապան․ վարչապետ․ տեսանյութ
Հարավային Կորեայում մարդանման ռոբոտ Գաբին ձեռնադրվել է որպես բուդդայական վանական․ տեսանյութ
«Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավի երկրորդ օրը Կապանում է․ տեսանյութ
Ինչպես արտասանել հաղթարշավ բառը․ մայրենի լեզու. դաս առաջին․ վարչապետ
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ նախագահն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի․ տեսանյութ
Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին․ վարչապետ
Մայիսի 9-ը նաև առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը․ մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը․ ՀՀ նախագահ
Աշխարհաքաղաքական անկայուն պայմաններում կարևոր է պահպանել խաղաղությունը, շարունակել կառուցել անվտանգ Հայաստան
2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում․ վարչապետ
Երկրաշարժ Հայաստանում
Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ հրադադար կհաստատվի, Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ կփոխանակեն․ Թրամփ
Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի մայիսի 8-ի հանրահավաքին․ լուսանկար
ՀՀ երկկողմ հարաբերությունները Բրյուսելի և եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ ապրում են իրենց ամենակարևոր փուլը
Սամվել Կարապետյանի համախոհները դանակներով գնացել են միտինգի. կան ձերբակալվածներ
Մեկնարկել է Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT