Եթե Հրայր Թովմասյանը համաձայն չէ Վահե Գրիգորյանի հետ, թող դիմի Վարչական դատարան․ Նիկոլայ Բաղդասարյան

Հրայր Թովմասյանը դե ֆակտո շարունակում է գտնվել Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակում, սակայն իրավաբանորեն այդ կարգավիճակը չունի։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։

«Ես, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, Վահե Գրիգորյանի թեկնածությանը քվեարկելիս, նրա ելույթը լսելիս եւ դրանից առաջ ասել եմ, որ ՀՀ-ում ես ճանաչում եմ մեկ դատավոր, այսօր արդեն ճանաչում եմ ՍԴ երկու դատավոր՝ Վահե Գրիգորյան եւ Արման Դիլանյան, եւ այլ անձ չեմ ճանաչում։ Եթե այլ անձ իրեն ճանաչում է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ընդունեք, որ ես էլ եմ ՍԴ դատավոր»,-ասաց Բաղդասարյանը։

Նա ասաց, որ եթե ՍԴ նախագահի լիազորությունները կատարող Հրայր Թովմասյանը համաձայն չէ Վահե Գրիգորյանի հնչեցրած հայտարարության եւ պնդումների հետ, ապա կարող է դրանք վիճարկել Վարչական դատարանում․

Ինչ վերաբերում է հարցին, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի բողոքը, Բաղդասարյանն արձագանքեց, որ, իր կարծիքով, նրանք որեւէ որոշում չպիտի ընդունեին․

«Ես կարծում եմ՝ իրենց իրավագիտակցությունը կհասնի այն մակարդակին, որ հաջորդ քայլերն այսպես չեն ձեռնարկի, որովհետեւ բացի դատականից՝ կան նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմիններ, եւ եթե նրանք տեսնեն, որ կատարվում է ապօրինություն, անձամբ ես՝ իմ լիազորության շրջանակներում կարող եմ կանխել, կանխելու լծակներն ունեմ»,- պնդեց իրավաբանը։ Հարցին՝ թե ինչ լծակներ ունի, ինչպես է կանխելու, Բաղդասարյանը պատասխանեց, որ արագ գործընթաց չէ եւ «կինոյի» վերջը թող հիմա չերեւա․

«Պարոն Հրայր Թովմասյանին ես ճանաչում եմ երկար տարիներ եւ կարծում եմ՝ պարոն Թովմասյանի իրավագիտակցությունը եւս բարձր է, եւ ինքը կանի բոլոր անհրաժեշտ քայլերը, եւ եթե համաձայն չի լինի Վահե Գրիգորյանի հետ, որեւէ կաշկանդվածություն չունի՝ կարող է դիմել Վարչական դատարան, եթե դատարանը որոշի, որ Վահե Գրիգորյանը սխալ է, եւ գործադիրի կամ օրենսդիրի գործողությունները ճիշտ չէին, հետեւաբար այդպես կլինի»,-նկատեց պատգամավորը։

Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ եթե սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, եւ եթե մինչ այժմ եղել է ընդամենը մեկ դատավոր եւ 7 անդամ, ապա այս ընթացքում ՍԴ-ի կայացրած որոշումները ուժը կորցրա՞ծ են ճանաչվելու։ Իրավաբանը պատասխանեց՝ քանի որ իրավական անվտանգության խնդիր կա եւ որպեսզի ճգնաժամ չլինի՝ այդ որոշումների իրավականությունը կպահպանվի․

«Իրավական անվտանգությունից ելնելով՝ այդ որոշումների իրավականությունը մենք կպահպանենք, բացի վերջին որոշումից (նկատի ունի Քոչարյանի գործը վարույթ ընդունելը,-հեղ․)։ Եթե չեմ սխալվում՝ իրենք երկու բողոք ընդունել են վարույթ այն դեպքում, երբ իմ տասնյակ նմանատիպ բողոքներ վարույթ չեն ընդունել հիմնավորմամբ, որ դա մինչդատական շրջանի ներկայացված բողոք է։ Պիտի հասկանանք՝ ինչու Հրայր Թովմասյանը՝ նախկինում լինելով դատարանի անդամ, մի այլ կարծիքի էր, իսկ Քոչարյանի դեպքում՝ այլ կարծիքի։ Ինչո՞վ է տարբեր, այդ հարցի պատասխանը, անկախ իր կարգավիճակից, հանրությանը պետք է տա, ինչո՞ւ իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ներկայացրած վարույթը չի ընդունում, հանկարծ որոշեց Խաչատուրովինն ու Քոչարյանինը ընդունել»,-ասաց Բաղդասարյանը՝ իրենց ընդդիմադիր գործընկերներին էլ կոչ անելով մեկնաբանել՝ ո՞վ է քաղաքականացվածը, Վահե Գրիգորյա՞նը, ինչպես պնդում էին որոշ ընդդիմադիր պատգամավորներ, թե՞ Հրայր Թովմասյանը։

Բաղդասարյանի մեկնաբանմամբ՝ քանի որ ՍԴ-ում երկու դատավոր կա, իսկ մյուսներն ունեն անդամի կարգավիճակ, ապա ԱԺ-ն կարող է նոր դատավորներ ընտրել, եթե իրավասու մարմինները առաջադրեն։

«ՍԴ անդամները հրաժարական չեն կարող տալ, նրանք դատավոր չեն, որ հրաժարական տան։ Հնարավոր չէ հրաժարական տալ մի պաշտոնից, որը չունես»,-ասաց պատգամավորը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12211 դիտում

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան