Մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Կարինե Աշուղյանը

Այսօր Երեւանում 57 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կարինե Աշուղյանը։

Աշուղյանը ծնվել է 1962 թվականին՝ Արարատի մարզի Տափերական գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետը, ապա` ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Աշխատել է նույն ինստիտուտում՝ որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող, ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում եւ որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում: 1998-2008թթ եղել է «Արարատ» մարզային թերթի գլխավոր խմբագիրը: 1980-ական թվականներից հանրապետական մամուլում հանդես է եկել բանաստեղծություններով, թարգմանություններով եւ հրապարակախոսական հոդվածներով:

1996թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն, հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն եւ այլ լեզուներով:

Հրատարակվել են նրա «Բանաստեղծություններ» (1995թ.), «Առաքելություն» (հրապարակախոսություն, «Ավետաբերները» ժողովածու, 1997թ.), «Հմայիլներ» (2006թ.), «Փորձեր» (2007թ.), «Մի ճամպրուկ ճակատագիր» (2014թ.), «Փիլիսոփայական եւ գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում» (2015թ.) գրքերը:

Ռուսերենից թարգմանել է Մարինա Ցվետաեւայի, Աննա Ախմատովայի «Բանաստեղծություններ» (2003թ.), Նաթելլա Լալաբեկյանի «Բազմակետ» (2011թ.), Վահան Հովհաննիսյանի «Մանդելիոն» (2014թ.) գրքերը: «Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սեւակի մրցանակի: Պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: 2016թ. արժանացել է ՀՀ ՊՆ եւ ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին: 

Ստորեւ՝ լուսահոգի Կարինե Աշուղյանի բանաստեղծություններից․

Անուններ

Կհիշեմ մի օր անունդ, թռչուն`
Ճախրանքի պահին գրկած ամպերին ամենաբարձր,
Եվ քո անունը, ոսկելողակ ձուկ`
Սուզվելու պահին այն ջրերի մեջ,
Ուր առեղծվածը ամենախորքի
Փայլում է անճեղք խեփորի միջից,
Կհիշեմ մի օր անունդ, նժույգ,
Խենթ պահին վարգի,
Երբ մկանապիրկ մարմինդ վեր է
Տարածությունից եւ ժամանակից,
Կհիշեմ մի օր անունդ, ծաղիկ,
Բացվելու պահին,
Երբ գեղեցիկի անթարգմանելի նշան ես, խորհուրդ :
Եվ քո անունը, փոքրիկ, փոքրիկ խոտ`
Հրաշքի պահին,
Երբ որ արեւից, օդից ու հողից
Կյանք է ներծծում քո հունդը հղի,
Եվ դեպի լույսն է վերձգվում ծիլը :
Կհիշեմ մի օր անունները ձեր,
Երբ էլ չեն հնչի իրար թախիծով
Հյուսված տառերը`
Վանդակում հանգչող երկնաբաղձ թռչնի,
Նժույգի` լծված դիակասայլին,
Աղբահորի մեջ նետված ծաղիկի,
Ոտնատակ եղած նորածիլ խոտի`
Ի~մ անունները :
Մի օր կհիշեմ բոլորովին այլ`
Զանգակաձայն ու զվարթ անուններ,
Եվ նորահրաշ
Մեր անուններով մենք կզարդարվենք :

 Ձախողում

Գրկեցի ծառը ամենաբարձր`
Հպարտ լինելու արվեստը հուշեց,
Շոյեցի կանաչն ամենախոնարհ`
Խոտը շշուկով ինձ տվեց շնորհ,
Գգվեցի քարին ամենակարծր`
Ցավից լռելու գաղտնիքը բացեց,
Փարվեցի լճին ամենաաղի`
Ինձ չարտասվելու ուժով ողողեց :
Սակայն կարծես թե չստացվեց ոչինչ.
Ծառը թափ տվեց թեւերը վրաս,
Փակվեցին խոտի շուրթերը կանաչ,
Քարի ճակատին ձգվեց խոր կնճիռ :
Ինձ ո՞ վ ինչ ասաց, ո՞ վ ինձ ինչ հուշեց…
Հիշում եմ միայն` արտասվում էի,
Երբ լսում էի հորդորը լճի,
Իսկ հիմա, ահա, էլ չեմ արտասվում :
Փարվեցի լճին եւ արտասվեցի,
Իսկ հետո՞ , հետո ՞… չեմ հիշում ոչինչ/,
Տարրալուծվե ՞ լ եմ ջրերում լճի,
Թե՞ լիճն է դարձել ուրիշ` ինձնով լի,
Չեմ հիշում, թե երբ, բայց դարձել եմ լիճ`
Մի ամբողջական արցունքի կաթիլ`
Կնոջ պատկերով եւ նմանությամբ : 

Միայնակ կին

Միայնակ կին,
Ավելի միայնակ,
Քան պարզապես մարդը,
Քան պարզապես կինը,
Քան միայնակ մայրը :
Միայնակ կին,
Որ երջանիկ, երջանիկ է
Գիշեր-ցերեկ,
Որովհետեւ
Բազմահարկի նենգ տանիքի
Թովիչ կանչին
Չի հետեւում
Եվ ամեն օր
Փրկվում է կամուրջներից,
Դանակներից եւ ածելուց,
Վթարներից եւ թույներից,
Կախաղանի օղակներից,
Իր մատներից
Կամ մարդասպան
Մոլագարին հանձնվելուց :
Միայնակ կին`
Գամված խաչափայտին,
Եվ ոչ ոք չի տեսնում
Գամերն ` աչքերի մեջ,
Գլխի, սրտի,
Գամերն` ամբողջ մարմնի
Եվ հոգու մեջ խրված :
Միայնակ կին`
Գամված խաչափայտին,
Որի վրա երազները
Ոստ են դարձել
Եվ ժպտում են
Կանաչ-կանաչ :
Միայնակ կին,
Ավելի միայնակ,
Քան պարզապես մարդը,
Քան պարզապես կինը,
Քան միայնակ մայրը,
Քան` ինքը…
Ներիր, ներիր, Տեր,
Այս հողի վրա
Դու միայնակ կին,
Դու կին չես եղել :

 Հայրենիք

Կորիզի փայտե
Շեփորի գրկում լուռ ննջող սաղմը
Խորհուրդն է ծառի եւ առողծվածը,
Հիշողությունն է նախածառերի,
Հիշողությունը` արմատից սաղարթ,
Հիշողությունը` բողբոջումների,
Ծաղկափթթումի,
Տերեւաթափի
Ու մրգահասի,
Հիշողությունը` մեռնող եւ նորից
Հառնող ծառերի,
Հավերժանորոգ կյանք ու ծննդի :
Հայրենիք,
Մենք քո ծիրանի ծառից
Հողի գիրկն ընկած կորիզներ ենք սոսկ
Եվ մեր մարմնեղեն խեփորների մեջ
Լուռ կրում ենք քեզ` որպես սիրտ, հոգի,
Որպես սրբազան ծիրանենու սաղմ,
Փայփայում ենք քեզ ու լուսագծում
Հուշն ապագայի`
Պատկերով երեք-գույն ծիածանով
Պսակված Լեռան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20536 դիտում

ԱԳ փոխնախարարը Բենժամեն Հադադին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել

Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել

Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման

«Կոկաին»-ի պարկեր՝ ՀՀ ժամանած օտարերկրացու մարմնում. կանխվել է 550 հազար դոլարի թմրամիջոցի ներմուծման փորձը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6-8000 դրամ․ գործը դատարանում է

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 21-ին

Դալմայի այգիների տարածքում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել

ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով

6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան

Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է

Պատուհանի ճաղավանդակները պոկելով՝ մտել են տուն, գողացել՝ 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ

«Ռոսիա Մոլ»-ի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի

Վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլի ապագան պայծառ է. ՖԻՖԱ-ի նախագահը հանդիպել է Արմեն Մելիքբեկյանի հետ

Հայտնաբերել է տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ՝ գնացքի գծերի վրա. ողբերգական վթար Արմավիրում

Հայաստանը մտադիր է Հնդկաստանից գնել 78 միավոր հրետանային համակարգ, ընթանում են բանակցություններ. IDRW

Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ, կարող են մեկնել նաև կանայք. հայտնի են օրերը

Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը

«Խարդախ եմ, դիմեք ոստիկանություն՝ կունենաք խնդիրներ». 330.000 դրամ է փոխանցել վարորդականի համար և կորցրել այն

Նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթել է իրանցի ըմբիշին և նվաճել եզրափակչի ուղեգիր

Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել

«Վրացական երազանք»-ը վարչապետի պաշտոնում կրկին առաջադրել է Կոբախիձեի թեկնածությունը

3 ամիս աշխատավարձ չեն ստացել. «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» խաղը չեղարկվել է

Առաջիկա օրերին 6-10 աստիճանով ցրտելու է

Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլինեն

Առջևի թաթը կորցրած և ապաքինված ընձառյուծ Արենը Վայոց ձորից անհետացել է 2022-ին, 2 տարի անց՝ հայտնվել Տավուշում

Աննա Հակոբյանը Հռոմում ներկա է գտնվել պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցված Սուրբ պատարագին

Ադրբեջանի և Թուրքիայի ծովային հատուկ ջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացնում

Փրկարարներն արգելափակված ձիուն դուրս են բերել փոսից

Ալեն Սիմոնյանը Վիետնամի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հարցերի լայն շրջանակ

Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ

Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել

«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ

«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկելու է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթերը. մանրամասներ

Մտածում եմ՝ չաշխատելու աշխատավարձն է բարձր, քան աշխատելունը․ վարչապետ

Անցել է ժամանակը, երբ նման դեպքում ասում էինք՝ երիտասարդ և անփորձ, այս դեպքում՝ երիտասարդ և փորձառու. վարչապետ

Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ

Ճանապարհը կառուցում ենք, մեկը ավազ է թափում, մյուսը՝ քար, պաշտոնյան էլ ասում է՝ բա ուր տանի, իր տուն. վարչապետ

90-ականներից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխություններն են տեղի ունեցել ՆԳՆ համակարգում. վարչապետ