Երևան
12 °C
Քաղաքականությունը լուրջ ոլորտ է, որը երկար ժամանակ և եռանդ է պահանջում գործչից: Չնայած քաղաքական գործիչների օրվա գրաֆիկի մշտական ծանրաբեռնվածությանը` պարզվում է, որ նախագահները, ի վերջո, կարողանում են ժամանակ գտնել ընթերցանության համար:
vistanews.ru-ն ներկայացնում է պետությունների ղեկավարների սիրելի գրքերը:
![]()
ՌԴ ղեկավար Վլ. Պուտինը նախապատվությունը տալիս է արտասահմանյան և ռուսական դասական գրականությանը, մասնավորապես` Չեխովին, Դոստոևսկուն, Գորկուն, ինչպես նաև կենսագրություններին, հուշագրություններին և պատմական գրականությանը:
Վլ. Պուտինը «Ռուսական պատմության դասընթաց» գիրքը կարդացել է մեքենայում` ուղևորությունների ժամանակ: ՌԴ առաջնորդի սիրելի գրողը Օմար Խայամն է: Նա խոստովանել է, որ վերջին շրջանում բավականաչափ ժամանակ չի ունենում սիրելի գրքերը կարդալու համար, այդ իսկ պատճառով դրանք երբեմն լսում է աուդիոգրքերի միջոցով:

ՌԴ վարչապետ Դմիտրիյ Մեդվեդևը պատմել է, որ ամենից շատ սիրում է կարդալ ռուս դասականների` մասնավորապես Դոստոեվսկու, Բունինի, Չեխովի ստեղծագործությունները, միաժամանակ չմոռանալով ժամանակակիցների մասին` Հարուկի Մուրակամի, Վիկտոր Պելեվին:

ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարաք Օբաման շատ է սիրում ընթերցանությամբ զբաղվել, սակայն դա նրան հաջողվում է միայն տոնական օրերին կամ ուղևորությունների ժամանակ: Օբաման սիրելի ստեղծագործությունների թվարկման ժամանակ բավականին մեծ ցանկ է ներկայացրել: Նա նախընտրում է կարդալ ինչպես ամերիկյան դասականներին (Ռալֆ Ուոլդո Էմերսոն, Էրնեստ Հեմինգուեյ, Մարկ Տվեն), այնպես էլ ժամանակակիցներին (Ֆիլիպ Ռոտ, Դորիս Լեսսինգ, Թոնի Մորիսոն):
Պարզվում է, որ Մորիս Սենդակի «Այնտեղ, որտեղ տեսիլքներ են ապրում» ստեղծագործությունը Օբամայի մանկության սիրելի գիրքն է: Այն չարաճճի տղայի մասին է, որը երազի մեջ ուղևորվում է հրեշների երկիր: Օբաման խոստովանել է, որ տոնական օրերի ընթացքում մեկ գիրքը ամենաքիչը երեք օրվա ընթացքում է կարդում:

ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը սիրում է ոչ միայն կարդալ, այլ նաև գրել: Քլինթոնը խոստովանել է, որ իր սիրելի գրական ստեղծագործությունը Դոստոեվսկու «Կարամազով եղբայրներ» վեպն է: Հիլարի Քլինթոնն այն առաջին անգամ կարդացել է պատանեկության տարիքում, որն անմոռանալի տպավորություն է թողել իր վրա: Դրանից հետո վեպն վերընթերցել է մի քանի անգամ:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը խոստովանել է, որ ընթերցանությունը իր համար չէ և հազվադեպ է առընչվում գրականության հետ: Միակ գիրքը, որ երբևէ կարդացել է` «Աստվածաշունչն» է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս ընթերցասեր քաղաքական գործիչ է: Իհարկե, դժվար է համատեղել քաղաքական գործունեությունը ընթերցանության հետ, այնուամենայնիվ, կանցլերը հաջողացնում է թերթել սիրված գրքերի էջերը: Անգելա Մերկելը խոստովանել է, որ իր սիրելի հեղինակը այլախոհ-բանաստեղծ Ռայներ Կունկեն է, որի հետ կանցլերը ծանոթացել է դեռևս ուսանողական տարիներին:

Մեծ Բրիտանիայի 75-րդ վարչապետ Դեյվիդ Քեմերոնի սիրած գիրքը Ռոբերտ Գրեյվզի «Հրաժեշտ տանք այս ամենին» հուշագրությունն է: Սակայն սա Դեյվիդ Քեմերոնի միակ սիրելի գիրքը չէ: Քաղաքական գործչի թվարկած գրքերի ցանկում տեղ են գտել Նասիմ Նիկոլաս Տալեբի «Սև կարապ» գիրքը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլայ Սարկոզին գրականության մասին զրույցների ընթացքում իր անտեղյակության պատճառով բազմիցս տհաճ իրավիճակներում է հայտնվել: Չնայած նախկին նախագահը այդքան էլ չի սիրում գիրք կարդալ, այնուամենայնիվ, նշել է սիրված գրքերի անունները` Ստենդալի «Կարմիրն ու սև»-ը, ինչպես նաև Լուի-Ֆերդինանդ Սելինի և Ժան-Պոլ Սարտրի ստեղծագործությունները:

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նշել է, որ իր սիրելի գիրքը հռոմեացի կայսր Մարկ Ավրելի «Ինքս ինձ» աֆորիզմների հավաքածուն է: Քլինթոնը նաև առանձնացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի սիրված գրքերի ցանկը գլխավորում է Պավել Սկորոպադսկիի «Հիշողություններ» գիրքը, որին հաջորդում են Օլեգ Պալիայի «Ուկրաինայի 25 հաղթանակները» և Սերգեյ Ժադանի «Տամպլիերներ» գրքերը: Դատելով ցանկից` Ուկրաինայի նախագահը նախապատվությունը ավելի շատ տալիս է պատմական գրքերին:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը տարբեր հարցազրույցների ժամանակ մեկ անգամ չի խոստովանել, որ ընթերցանությունը իր սիրելի զբաղմունքներից մեկն է: Նրա սիրելի գրողներից է Էրիխ Ֆրոմը, Զիգմունդ Ֆրեյդը: Յանուկովիչը սիրում է նաև որսորդության մասին գրքեր կարդալ:
Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը խոստովանել է, որ Ֆարիդ Զաարիի «Ապագայի պոստամերիկյան աշխարհը» իր սիրելի գիրքն է: Ավելին, Յացենյուկի ֆոնդը զբաղվում է ուկրաինացի հեղինակների ստեղծագործությունների հրատարակչությամբ:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կարդացած և սիրված գրքերին, ապա օրերս համացանցում տարածված լուսանկարներից կարելի է որոշակի կարծիք կազմել` ինչ գրքեր է կարդում կամ պահում իր աշխատասենյակում:
Լուսանկարներն արվել են նրա` վերջին ամիսներին նախարարներին և տարբեր գերատեսչությունների ղեկավարներին իր աշխատասենյակում ընդունելու ժամանակ:
Նրա աշխատասեղանին դասավորված են ինչպես հայերեն, այնպես էլ օտարալեզու հեղինակների գրքեր: Հայալեզու գրքերից, ինչպես լուսանկարներում է երևում, դրված են Խաչիկ Դաշտենցի «Հանդիպման վայրը», «Խոդեդան» գրքերը:
Գրքերից մեկի վրա դրված է The Washington Post թերթի հեղինակ, մի շարք մենագրությունների հեղինակ Դեյվիդ Իգնատիուսի գիրքը:
Անի Հակոբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT