Գյումրու կանաչ գոտիներում եւս տարածքներ կսեփականաշնորհվեն

Գյումրիում կանաչ գոտի ասվածը վաղուց մի քանի ծառ ու թուփ է նշանակում: 88-ի աղետից 30 տարի անց պատասխանատուները կանաչ գոտիների բացակայության մեջ մեղադրում են տնակաբնակներին, այսինքն այն մարդկանց, որոնք աղետին հաջորդած օրերին որտեղ պատահի, տեղադրել են իրենց ժամանակավոր կացարանները՝ հիմնադրելով տնակային ավանները:

«Կանաչ տարածքների հարցը կկարգավորվի, երբ վերջնականապես կավարտվի տնակների հաշվառումը քաղաքում: Այսինքն, մինչեւ հունիսի 30-ը: Դրանից հետո հույս ունենք, որ կանաչ գոտիներ կազատվեն Մայր Հայաստանի տարածքում, Չերքեզի ձորի տարածում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Բայց կլինեն նաեւ կանաչ գոտիներ, որոնք անհնար կլինի վերադարձնել նախկին նշանակությանը: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրել են տնակներում, հատկապես կանաչ գոտիների մասին է խոսքը, կառուցապատումներ են արել, տնակը դարձրել քարաշեն տուն՝ պահպանելով, սակայն, տնակային հասցեավորումն ու անօթեւանի կարգավիճակը: Պաշտոնյան ասում է՝ շատ հնարավոր է, որ որոշ դեպքերում նպատակահարմար չհամարեն նման տնակների ապամոնտաժումը: Փոխարենը տնակատիրոջը կտան տարածքը սեփականաշնորհելու իրավունք:

«Այն տարածքները, որոնք նախկինում եղել են կանաչ գոտի, սակայն այսօր այլեւս ազատել հնարավոր չէ, քանի որ թեկուզ ապօրինի, բայց կապիտալ շենք-շինություն է կառուցված, նպատակահարմար չի լինի քանդելը: Լուծումներ կգտնենք, այլ հողի փոխանակման միջոցով կապահովենք կանաչ գոտիները»:

Նման կառուցապատումներ կան Սավոյան փողոցում, Մսի կոմբինատ կոչվող թաղամասում: Եվ ոչ միայն: Քաղաքի գրեթե բոլոր հատվածներում էլ կան կառուցապատումներ, որոնց սեփականաշնորհումը միշտ էլ խնդրահարույց է եղել: Քաղաքապետարանը դրանց տերերի մի մասին սեփականաշնորհման իրավունք է տալիս, նույն հարթության մեջ սեփականաշնորհման նույն պահանջն ունեցողներից ոմանց էլ մերժում է: Թե հիմա ինչ սկզբունքով են գործընթացը կազմակերպելու, քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետին հայտնի չէ: Փոխարենը Հենրիկ Գասպարյանը հստակ տեղեկություն ունի, թե մեկ գյումրեցուն ինչքան պակաս թթվածին է ստանում:

«Ներկա դրությամբ քիչ են մեր կանաչ գոտիները: Բնակչության հաշվով ամեն մի բնակչի հասնում է 15-ից 20 քմ կանաչ տարածք, իսկ այս պահին քաղաքի յուրաքանչյուր բնակչի հազիվ 4-ից 5 քմ է հասնում: Բայց մենք աշխատանքներ տանում ենք, որ կանաչ գոտիները վերականգնենք, եւ ավելացնենք: Շուտով տնակներից ազատված Բարեկամության այգում աշխատանքներ կսկսվեն, կանաչ գոտիների մեջ կավելանան նաեւ զինվորական մասի տարածքները, որոնք հանձնվել են քաղաքին, Բուլվարայինի ուռի գունդը: Կազաչի պոստում տարածք կա, որ պետք է ռուսական կողմը հանձնի քաղաքին»,-ասում է Գասպարյանը:

Անկախ քաղաքապետարանի գործողություններից, Գյումրիում այս հարցում լուրջ դժգոհություններ կան: Գյումրու Տերյան փողոցի «Լիճ» կոչվող տարածքում կանաչ գոտի է եղել, եւ  որտեղ նախկինում տեղադրված էր Անդրանիկ Զորավարի արձանը, նաեւ շատրվաններ եւ նստարաններ կային, դեռ մարտին բազմաթիվ ծառեր արմատախիլ արվեցին: Հենրիկ Գասպարյանն ասում է՝ դա սեփականաշնորհված տարածք էր, սեփականատիրոջ իրավունքն է եղել: Մի քանի անգամ տրված՝ սեփականաշնորհված կանա՞չ տարածք էր, հարցին ճարտարապետը մեկ պատասխան ուներ՝ սեփականաշնորհված տարածք էր: Այդ գոտում կառուցապատումներ իրականացված չեն: Ներկա պահին մնացել է բաց, ազատ տարածք՝ առանց ծառերի եւ բուսականության:

Սրան հաջորդեց փողոցաշինության նպատակով քաղաքի փողոցներում իրականացված ծառերի  ջարդը: Այնուհետ խորը էտը՝ հատման տեսքով: Տարիների ընթացքում աստիճանաբար կտրվել են Բագրատունյաց այգուն հարակից փողոցների, Ռիժկովի (Կիրովի) ճեմափողոցի ե՛ւ մրգատու, ե՛ւ դեկորատիվ ծառերը՝ խանութների եւ սրճարանների կառուցման, բացօթյա սրճարանների ծածկերի տեղադրման նպատակով: Ընդ որում, որեւէ մեկը նման գործողությունների համար պատասխանատվության չի ենթարկվել: Ընդամենը մի քանի օր առաջ էլ, երբ համացանցում հետիոտնի համար նախատեսված սխալ վայրի գծանշումն էր մատնացույց արվել, դեկորատիվ թփերը հենց մեջտեղից հատվել, հեռացվել էին:Որպես այս եւ նմանատիպ գործողությունների հետեւանք, նախկինում ունեցած 630 հա կանաչապատ տարածքի փոխարեն Գյումրիում այսօր կա ընդամենը 132 հա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3313 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում