Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորհուրդ է տալիս հայկական ակումբերին մտածել պրոֆեսիոնալ առաջնություն ստեղծելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովի ընթացքում հայտարարեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Լրագրողների հետ զրույցում նա հատատեց այդ գաղափարի կարեւորությունը, նաեւ պատասխանեց ինչպես «Ազգային. մարզադաշտ կառուցելու, այնպես էլ մի շարք այլ հարցերի:
- Օրակարգում բազմաթիվ հարցեր կան, բայց, ըստ Ձեզ, ո՞րն է ամենակարեւորը։
- Օրակարգի բոլոր հարցերն էլ, իհարկե, կարեւոր են։ Չեմ ուզում որեւէ մեկը առանձնացնել։ Ընդհանուր բոլորը միտված են ֆուտբոլի զարգացմանը։ Իմ ելույթում նշեցի, որ արդեն իսկ կան որոշակի դրական արդյունքներ, եւ կարծում եմ՝ հետեւողական աշխատանքի դեպքում մեր դրական ձեռքբերումները շարունակվելու են։
- «Ազգային» ստադիոնի վերաբերյալ նորություններ կա՞ն։
- Մշտական աշխատանք է։ Շատ կարեւորում եմ «Ազգային» ստադիոնի կառուցումը։ Պատկերացնում եք, որ դա հսկայական միջոցների ներդրում է։ Պետությունը չի կարող մասնակցություն ունենալ կառուցման մեջ, պետք է կառուցվի մասնավոր ներդրողների միջոցով։ Այսօր շարունակվում են բանակցությունները մի քանի ներդրողների հետ։ Կարծում եմ՝ առաջիկայում կունենանք որոշակի դրական նախապայմաններ:
- ՀՀ առաջնության հաջորդ մրցաշրջանից վերջին խումբը լքելու է Բարձրագույն խմբի առաջնությունը: Ի՞նչ կտա դա հայկական ֆուտբոլին:
- Այդ քայլով փորձում ենք ավելացնել մրցակությունը: Հիմա կապ չունի Բարձրագույն խմբի թիմն ինչպես կխաղա, քանի միավոր կստանա եւ ինչպես կավարտի մրցաշարը, միշտ մնում է բարձրագույն լիգայում: Այս քայլով նպատակ ունենք ավելացնելու մրցակցությունը, որպեսզի թիմերի միջեւ լինի իրական մրցակցություն, եւ այն թիմը, որը կզբաղեցնի վերջին տեղը, կանցնի առաջի լիգա, իսկ առաջին լիգայում կստեղծենք եւս մրցակցություն, որ առաջին տեղը զբաղեցրած թիմը կանցնի բարձրագույն լիգա: Հիմնական նպատակը մրցակցության ավելացումն է:
- ՀՖՖ-ն աշխատանքներ է տանում մասսայական ֆուտբոլի ուղղությամբ: Ի՞նչ փուլում են եւ առաջիկայում ի՞նչ է սպասվում:
- Իմ ընտրության հենց առաջին օրը հայտարարել եմ, որ պետք է ուշադրություն դարձնենք մասսայական ֆուտբոլի զարացմանը: Մեր հիմնական նպատակն է, որ ֆուտբոլ խաղան հնարավորինս շատ անձիք: Այս տարի մարզերում կառուցելու ենք շուրջ 76 փոքր դաշտեր, որոնք նվիրելու ենք համայնքներին: Դա հսկայական ներդրումներ, հսկայական աշխատանքներ են, որոնք կատարելու է ֆուտբոլի ֆեդերացիան: Կարծում եմ՝ այդ քայլով կարողանալու ենք մարզերում բնակվող երեխաներին օգնել, որ զբաղվեն ֆուտբոլով:
- Որտե՞ղ է կառուցվելու «Ազգային» ստադիոնը:
- Սկզբնական շրջանում քննարկվել է Երեւանում կառուցելու հարցը, բայց հետագա քննարկումների արդյունքում որոշվել է կառուցել Երեւանի մոտակա մարզերից մեկում:
- Այս տարի շատ բողոքներ եղան մցրավարների վերաբերյալ: Արտերկրում վերապատրաստվելու ծրագրեր կա՞ն, որպեսզի խնդիրները վերանան:
- Այո՛: Արդեն իսկ սկսել ենք մրցավարների վերապատրաստումը արտերկրում: Բացի այդ՝ գաղտնիք բացեմ. բանակցություններ ենք վարում հայտնի մրցավարների հետ: Ուզում ենք հրավիրել Հայաստան, որպեսզի ընդգրկվեն մրցավարական կոմիտեում: Այդ քայլերը շատ ինտենսիվ արվելու են, որպեսզի եկող շրջանում բողոքները մրցավարներից նվազեցվեն:
- Դեպք է հայտնի, որ ՀՖՖ-ն փորձել է մարզում դաշտ կառուցել, բայց համայնքապետարանը հող չի տրամադրել:
- Աչաջուրի մասի՞ն է: Դա իրականությանը չի համապատասխանում, կեղծ լուր է: Բոլոր համայնքները մշտապես մեզ հետ համագործակցում են եւ աջակցում են, եւ չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի 1 համայնքի ղեկավար, որին առաջարկվի իր համայնքում անվճար ֆուտբոլի դաշտ կառուցել, եւ նա չաջակցի:
- Համայնքապետը հաստատել է...
- Համայնքապետը հետո զանգել է ֆուբոլի ֆեդերացիա եւ ասել է, որ սխալ եմ հարցը հասկացել: Ներողություն է խնդրել:
- Ինչպե՞ս է լուծվելու պրոֆեսիոնալ առաջնություն ստեղծելու հարցը:
- Ֆուտբոլի ֆեդերացիան այսօր կազմակերպում է Բարձրագույն խմբի առաջնությունը: Արդյունքում ՀՖՖ-ն հսկայական միջոցներ է ծախսում կազմակերպչական աշխատանքների վրա, եւ արդյունքում մշտապես ունենում ենք դժգոհություններ ֆուտբոլային ակումբների սեփականատերերի կողմից: Աշխարհում ընդունված պրակտիկա է պրոֆեսիոնալ լիգայի գոյությունը, եւ ես այսօր արդեն իսկ պաշտոնական հայտարարություն արեցի եւ առաջարկեցի ֆուտբոլային ակումբների սեփականատերերին սկսել քննարկումներ լիգայի ստեղծման ուղղությամբ: Եթե նրանք կսկսեն այդ քննարկումները, կներկայացնեն ՀՖՖ-ին, մենք կուսումնասիրենք եւ ընդհանուր աշխատանքի արդյունքում, եթե նպատակահարմար կգտնվի, կստեղծվի առանձին պրոֆեսիոնալ լիգա: Կարծում եմ՝ դա ՀՖՖ-ին կթույլատրի միջոցները ծախսել մասսայական, մանկապատանեկան ֆուտբոլի նաեւ ազգային հավաքականների զարգացմանը, իսկ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը կլուծի ակումբների այն հարցերը, որոնք այսօր մշտապես... այսպես ասենք, ցանկացած հարցի մեղավորը ի վերջո լինում է ֆեդերացիան:
- Որքա՞ն գումար է նախատեսված պրոֆեսիոնալ լիգայի համար: Նաեւ ինչո՞ւ է Բարձրագույն լիգա գալու հնարավորություն ստանում միայն 1, այլ ոչ թե, օրինակ, 3 թիմ:
- Մենք որեւէ գումար չենք նախատեսել: Տարեկան ծախսում ենք 270 մլն դրամ ազգային առաջնության կազմակերպման համար: Եթե մենք չկազմակերպենք ազգային առաջնությունը, այդքան գումար կտնտեսվի եւ կծախսվի մի շարք ուղղություններով:
Իսկ ինչու 3 թիմ չի բարձրանում, որովհետեւ ՀՀ-ում այսօր կա լրջագույն խնդիր դաշտերի հետ կապված: Իմ ելույթում նշեցի, որ ակումբների մեծամասնությունը չեն ուզում ներդրում անել եւ զարգացնել ենթակառուցվածքները եւ հույսը դնում են ՀՖՖ-ի ենթակառուցվածքների վրա, մեզնից են պահաջնում, որ իրենց դաշտեր տրամադրենք: Այսօրվա եղած ենթակառուցվածքներով մենք կարող ենք կազմակերպել 10 թիմից բաղկացած առաջնություն:
- Քննարկվե՞լ է «Ազգային» մարզադաշտը կառուցել «Հրազդան» մարզադաշտի հիմքի վրա: Եթե ո՛չ, ի՞նչ է լինելու հայկական ֆուտբոլի լավագույն տարիների խորհրդանիշ մարզադաշտը:
- Կիսում եմ գնահատականը, որ դա մեր հաղթանակների մարզադաշտն է եւ իր մեջ պատմություն կրող է: Այդ ստադիոնը, շատ լավ գիտեք, որ ունի սեփականատեր: Նրա հետ 2-3 անգամ հանդիպել ենք, խոսել ենք, բանակցել ենք: Մեծ գումարների մասին է խոսքը: Այդ գումարները որեւէ կերպ ՀՖՖ-ն չի կարող ներդնել: Պետք է լինի մասնավոր ներդրող, որը կվերակառուցի «Հրազդանը»: Ներդրողներ գտնելու ուղղությամբ աշխատանքներ սեփականատերն իրականացնում է, եւ ասել ենք, որ մեր հերթին կաջակցենք, բայց նաեւ մասնագետների գնահատմամբ՝ «Հրազդանը» իր տեխնիկական բնութագրով որքան էլ վերակառուցեն, չի կարող համապատասխանել այն միջազգային ցուցանիշներին, որոնք անհրաժեշտ են նոր ստադիոնի համար: Այսինքն՝ այդ մարզադաշտում մենք կկարողանանք անցկացնել ներքին առաջնությունը, բայց որեւէ կերպ չենք կարող ակնկալել, որ կանցկացվեն միջազգային առաջնության խաղեր:
- Իչո՞ւ «Ազգային» մազադաշտը Երեւանում չի կառուցվելու:
- Հիմնական պատճառն այն է, որ Երեւանը խիտ կառուցապատված է, եւ, եթե մարզում կարողանանք կառուցել «Ազգային» ստադիոնը, բնականաբար դրա կողքը կկառուցվեն նաեւ այլ օբյեկտներ, եւ դրանով կնպաստենք նաեւ մարզերի զարգացմանը:
- Ժամանակահատված կարո՞ղ եք նշել:
- Ո՛չ, դեռեւս հստակ չէ: Ամեն օր աշխատում ենք, որպեսզի որքան հնարավոր է, շուտ լինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT