Երևան
12 °C
Ոռոգելի տարածքները Հայաստանում ավելացել են, ոռոգման ջրի օգտագործումը` նվազել: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:
Մելքոնյանի խոսքով` այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 7100 հա նոր ոռոգվող տարածքներ են ավելացել, կնքվել է լրացուցիչ 920 պայմանագիր, բայց օգտագործողներին տրվող ոռոգման ջրի քանակը նվազել է շուրջ 30 մլն խմ-ով:
Կոմիտեի ղեկավարը ենթադրում է, որ նախկինում ստվերում գտնվող տարածքներն այս տարի դուրս են եկել ստվերից. «Այս փաստերը փոխանցվել են իրավապահներին: Ուսումնասիրությունից հետո իրական պատկերը պարզ կլինի»,- ասաց Մելքոյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ջրային մաֆիայի» հնարավոր գոյության վերաբերյալ հայտարարությանը, Մելքոնյանն ասաց. «Ջրիա մաֆիա ասելը մի քիչ բարձր է հնչում: Եթե իրենց գնահատենք, ապա նրանք անբարեխիղճ, ոչ պարտաճանաչ եւ իրենց բիզնեսի շահերը պաշտպանող ինչ-որ խումբ մարդիկ են, որոնք, այո՛, տարիներ շարունակ ունեցել են ջուր, ջրի համար վճարել են կամ չնչին գումար, կամ ընդհանրապես չեն վճարել»:
Մելքոնյանը նշեց, որ վերոնշյալ անբարեխիղճ սպառողներից կան այնպիսիք, որոնք փորձում են իրավական դաշտ բերել իրենց ջրօգտագործումը եւ դառնալ պարտաճանաչ բաժանորդներ. «Իհարկե, ունենք հարուցված քրեական գործեր, ընթացքի մասին տեղյակ կպահեն իրավապահ մարմինները»։
Հարցին, թե կա՞ն անբարեխիղճ ջրօգտագործող նախկին պաշտոնյաներ, Վարդան Մելքոնյանը պատասխանեց. «Նախկին պաշտոնյաները հիմնականում իրենց անուններով չեն իրականացրել, այլ՝ շաղկապված ընկերներ, բարեկամներ, բայց անձամբ նախկին պաշտոնյա չկա»։
Անդրադառնալով ոռոգման ջրի պահանջարկին` Մելքոնյանը հայտնեց, որ կապված վերջին շաբաթվա անձրեւային եղանակի հետ, Սեւանա լճից լրացուցիչ ջրառը դադարեցվել է: Իսկ հայաստանյան ջրամբարներում ներկա պահին նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 41 մլն խմ ավելի ջուր կա:
Ընդ որում, ոռոգման սեզոնին կատարվող բացթողումների արդյունքում այս թիվը տատանվում է. 1 ամիս առաջ դրանցում նախորդ տարվա համեմատ շուրջ 100 խմ ավելի ջուր կար, բայց ոռոգման սեզոնը սկսվեց, եւ ջուրը սկսեց սպառվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը
ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ
ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ
Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին
Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան
Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում
Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ
Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին
Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին
Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ
Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ
Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է
Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը
Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները
Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին
Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան
Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը
Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը
Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը
Իդրամն ամփոփում է 2025 թվականը
Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել
ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)
Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ
ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել
Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին
«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները
Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ
Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան
Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը
Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT