Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

13/01/2026 schedule16:21

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության 2025 թվականի գործունեության առաջնահերթ ուղղությունները և դրանց շրջանակում սահմանված արդյունքային ցուցանիշների կատարման ուղղությամբ արձանագրված արդյունքները։

62442_b.jpg (372 KB)

Նշվել է, որ հաշվետու տարում նախարարության հիմնական առաջնահերթություններն են եղել թվայնացումը, արհեստական բանականության գործիքների կիրառումը իրական կյանքում, տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, հեռահաղորդակցության ոլորտը, ինչպես նաև ռադիոհաճախականությունների օգտագործման և կարգավորման օրենսդրական բարելավումը։ Նշված ուղղություններով ներկայացվել են իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև 2026 թվականի առաջին կիսամյակին նախատեսվող քայլերը։

Զեկուցվել է, որ լիարժեք ապահովվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումը։ Ծրագրի շրջանակում տնտեսվարողներին տրամադրվել է 8.76 մլրդ դրամի պետական աջակցություն՝ աշխատանքային միգրանտների ներգրավման, նոր աշխատողների ընդունման, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման նպատակով։ Ներկայումս աջակցության դիմումներն ընդունվում են էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ապահովելով ինքնաշխատ հաշվարկ և աջակցության տրամադրման որոշումների կայացում։

62446_b.jpg (494 KB)

Ընդգծվել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համագործակցելով Amazon Web Services (AWS) ընկերության և արհեստական բանականության ոլորտում Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերության հետ, գործարկել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը (ai.gov.am)։ Այն բաց հարթակ է, որը միավորում է տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և նորարարներին՝ գիտահետազոտական գործունեության և արտադրանքի մշակման ամբողջ շղթայում աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ վիրտուալ ինստիտուտը ստեղծվել է ուսանողների, ստարտափների և հետազոտողների համար, նրանք կարող են դիմել և սուբսիդիայի միջոցով ստանալ հասանելիություն գերհամակարգչին, միջազգային այլ ծառայությունների, ինչպես նաև 2027 թվականից՝ Firebird AI-ի հաշվողական ռեսուրսին։

Միաժամանակ հաստատվել է պետության կողմից արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը, և մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը։ Նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակում մշակել քաղաքացի-արհեստական բանականություն երկխոսության հարթակի տեխնիկական առաջադրանքը և դրա հիման վրա կազմակերպել մրցույթ կամ կնքել պայմանագիր համապատասխան կազմակերպության հետ։ Հարթակը նախատեսված է քաղաքացիներին նախարարության գործունեությանը, ծրագրերին և լիազորություններին առնչվող հարցերի վերաբերյալ արագ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար զանգերի և էլեկտրոնային հաղորդակցության միջոցով արհեստական բանականության անմիջական մասնակցությամբ։ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ արհեստական բանականությունը նախատեսվում է ներդնել գերատեսչությունների զանգերի կենտրոններում։ «Լուծումն այլևս Հայաստանում կա, մարդը զանգեց՝ այդտեղ աշխատում է ձայնից տեքստ և տեքստից ձայն տեխնոլոգիան հայերենով, որն այլևս իրականություն է։ Ամբողջ շղթան մենք փակում ենք, տեխնոլոգիական ընկերությունների կողմից ալգորիթմը մշակված է»,- ասել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այն լավագույնս կգործի։

62444_b.jpg (474 KB)

Արձագանքելով վարչապետ Փաշինյանը նշել է․ «Կարծում եմ, մենք հետևյալ գործողությունը պետք է անենք․ պետք է նայենք՝ տարբեր գերատեսչություններում ինչ ստորաբաժանումներ կան, հաշվարկենք՝ այնտեղ ինչ բյուջե և ինչ հաստիքներ կան։ Մենք առաջիկայում ջանք պետք է գործադրենք այդ բաժիններում աշխատող մեր գործընկերներին վերապատրաստելու և աշխատանքի պատրաստելու ուղղությամբ»։

Միաժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր գերատեսչությունների համար մշտապես թվայնացումը պետք է լինի առաջնահերթությունների ցանկում։ «Այսինքն՝ ես տեսանելի ապագայում չեմ տեսնում իրավիճակ, երբ մենք ասենք՝ լավ, եկեք թվայնացումն այլևս հանենք առաջնահերթությունների ցանկից և դարձնենք սովորական պլանային միջոցառում։ Բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար թվայնացումը պարտադիր առաջնահերթություններից մեկն է։ Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ»,- հավելել է վարչապետը։

Զեկուցվել են ռադիոհաճախականությունների օգտագործման և կարգավորման ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխությունները և դրանց կիրառական ազդեցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տեսալսողական մեդիայի ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխություններին։

62445_b.jpg (667 KB)

Ներկայացվել է Plug and Play միջազգային ընկերության հետ համագործակցության շրջանակում կնքված պայմանագիրը։ Եռամյա համագործակցության ընթացքում կիրականացվեն ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն ծրագրեր՝ յուրաքանչյուրում ընդգրկելով 15-20 ստարտափ։ Ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանում միջազգային փորձ ունեցող մասնագետներ՝ մասնակից ստարտափներին մենթորական աջակցություն, բիզնես խորհրդատվություն և գործարար կապերի հաստատման հնարավորություն տրամադրելու նպատակով։

Անդրադարձ է կատարվել Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման ընթացքին։ Արդեն իսկ մշակվել են վերլուծական զեկույցները, սահմանվել են առաջնահերթ տեխնոլոգիական ուղղությունները, և ներկայումս ընթանում են ռազմավարական նպատակների ձևավորման, գործողությունների ծրագրի կազմման և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների աշխատանքները։ Ռազմավարական ծրագիրը նախատեսվում է հաստատել 2026 թվականի առաջին կիսամյակում։

Զեկուցվել է «Starlink» բարձր արագությամբ արբանյակային ինտերնետ կապի ծառայությունների ներդրման գործընթացի մասին, որոնք 2025 թվականի մարտի 27-ից արդեն գործարկվել են Հայաստանում՝ ապահովելով հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ հասանելիություն երկրի ամբողջ տարածքում՝ ներառյալ հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերը։

62447_b.jpg (608 KB)

Ներկայացվել են նաև «Mistral AI», Amazon Web Services (AWS) և «Firebird AI» ընկերությունների հետ համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնավորապես Firebird AI ընկերությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման ուղղությամբ։

Քննարկվել են նաև ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
776 դիտում

Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվերը

Ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք

Հանդիպում թանգարանների աշխատողների հետ․ ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան

Համաժողովի նախապատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ողբերգական դեպք՝ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Մոլդովան կլքի ԱՊՀ-ն․ խորհրդարանը որոշում է ընդունել

Քննարկվել են Հայաստան-Կատար զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները

Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ

Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում

Թուրքիա-ՀՀ, Ադրբեջան-ՀՀ ցամաքային սահմանների բացումը կլինի խաղաղության գործընթացի նշանակալի արդյունքներից մեկը

Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են

Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ

Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը

Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան

Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը

Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ

Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան

Ծառուկյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Կատարվել է խուլիգանություն գազային ատրճանակով, վիրավոր չկա, մեքենան կապ չունի դեպքի հետ. ՆԳՆ

Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ Երևան տանող ճանապարհը, ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի․ Հարությունյան

Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Այլևս ստիպված չենք լինի աշխատանքից ազատել 65 տարեկան մեր քաղաքացիներին․ տարիքային շեմը հանվում է․ Թորոսյան

«Մեր ձևով»-ը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին՝ մասնակցելու Կարապետյանի դատերին և ակցիաներին․ ՔԿ

ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 10 հազար 500 դոլար և 3 մլն դրամ կաշառք է ստացել․ քրեական վարույթը դատարանում է

Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 2-ին

Կայա Կալասը խայտառակել է Եվրամիությունը. տգիտությունն այդքան արագ չի բուժվում․ Զախարովա

Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է. տեսանյութ

Առողջության ապահովագրության համակարգը բնականոն գործում է, ընտրություններից հետո էլ կշարունակի գործել. վարչապետ

Կարևոր չեն ձեր ներքին օրենքները, ընթացակարգերը, կարևոր է կայսրի ցանկությունը. Սարգսյանը՝ Պուտինի խոսքերի մասին

ՀՀ կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»

Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ. տեսանյութ

Ռուբինյանն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ

Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, անգամ զենք կիրառել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյան