Վարչապետն ընդգծեց Սեւանա լճի քաղցրահամ ջրի պաշարների կարեւորությունը տարածաշրջանի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սեւանա լիճը համարում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ եւ հիմնական զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից մեկը, սակայն ընդգծում նաեւ վերջին 30 տարիների ընթացքում Սեւանի շուրջ կուտակված խնդիրները։  Այս մասին այսօր մեկնարկած «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում Փաշինյանը նշեց, որ հիմնական խնդիրը Սեւանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սեւանա լիճն ունի որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար, եւ որպես ՀՀ կարեւոր սիմվոլներից մեկը։

«Գեղարքունիքի մարզ ասելով առաջին հերթին նկատի ենք ունենում Սեւանա լիճը։ Դեռեւս 1995-96թթ., երբ Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ կայացվեց ճիշտ քաղաքական որոշում, որ Սեւանի ափին տեղակայված բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում։ Սա ընդգծում էր նաեւ Սեւանի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, եւ Սեւանի նշանակությունն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլեւ մեծացել է ոչ միայն Հայաստանի, այլեւ ընդհանրապես մեր տարածաշրջանի համար։ Եվ կարծում եմ՝ Սեւանա լիճը մեր հիմնական եւ ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է, մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերից, բայց նաեւ այսօր մենք պետք է խոստովանենք, որ Սեւանա լիճը եւ նրա ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների բոլոր շերտերը առանց բացառության, եւ ուշադիր հետազոտողը Սեւանի ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր Հանրապետությունը։ Հիմա մեր մեծագույն խնդիրը Սեւանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սեւանա լիճն ընդհանրապես ունի որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար, եւ որպես ՀՀ կարեւոր սիմվոլներից մեկը»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաեւ, որ իրենց կառավարության համար առանձնահատուկ նշանակություն ունեն աշխարհում ձեւավորված բնապահպանական չափանիշները։

«Շատ կարեւոր է իսկապես արձանագրել, որ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, Նոր Հայաստանում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները, որովհետեւ Հայաստանի Հանրապետության համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին, մեզ համար իսկապես առաջնահերթություն է, եւ մեզնից պահանջում է երկարատեւ քրտնաջան աշխատանք, եւ այս աշխատանքը մինչեւ վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք։ Կառավարությունն առանձնահատուկ հույս է դնում ու նշանակություն է տալիս գործարարների ակտիվությանը, ոչ միայն հայաստանցի, ոչ միայն Հայաստանից դուրս գործունեություն ծավալող մեր քաղաքացիների, այլեւ՝ օտարերկրյա ներդրողների մասին է խոսքը»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք՝ ներդրումային այս բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության եւհամայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում եւ արտերկրում իրենցգործունեությունն իրականացնող գործարարների:

Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3394 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան