Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

03/07/2026 schedule15:09

Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։

Նախագծի հեղինակն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն է։

Օրենսդրական փոփոխություններով՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կմնան որպես աշխատանքային։

Մեռելոցի օրերը հաջորդում են Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Պայծառակերպության կամ Վարդավառի, Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի, ինչպես նաև Խաչվերացի տոներին։

ՀՀ կառավարությունը ներկայացրել է առաջարկ, որում նշել է, որ մեռելոց-հիշատակի օրերը կարող են պահպանվել որպես հիշատակի օրեր՝ առանց համընդհանուր ոչ աշխատանքային կարգավիճակի։ Նշվում է, որ սա թույլ կտա պահպանել մշակութային և հասարակական նշանակությունը՝ առանց տարեկան արդյունավետ աշխատաժամանակի կրճատման։

Խորհրդարանը նախագիծն ընդունել է նաեւ այս առաջարկը հաշվի առնելով։

Ընդունված փոփոխություններով՝ հստակեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա նշման կարգը։ Տոնը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը երկուշաբթի է, ապա այն կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։

Հայ կինոյի օրը ապրիլի 16-ի փոխարեն կնշվի ապրիլի 13-ին, Երկրապահի օրը կվերանվանվի «Երկրապահ-աշխարհազորայինի օր», իսկ Հայրերի օրը հունիսի 17-ի փոխարեն կնշվի հունիսի երրորդ կիրակի օրը։

Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրերը տարանջատվում են․ հուլիսի 5-ը մնում է Սահմանադրության օր, իսկ Պետական խորհրդանիշների օր է սահմանվում օգոստոսի 23-ը։

Ազգային փոքրամասնությունների համար նրանց առաջարկով Կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել ոչ աշխատանքային օրեր՝ ազգային տոները նշելու նպատակով։

Տոնացույցում ավելացվել են նաև Մեսրոպ Մաշտոցի օրը՝ փետրվարի 17-ին, և Նավասարդը՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր, որը կնշվի օգոստոսի 11-ին։

Օրենսդրական փոփոխություններով՝ սահմանվում են նաև Երևանի և մարզերի օրերը։ Դրանք կնշվեն սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ օր հստակ հերթականությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
892 դիտում

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան

Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան

ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել

Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին

Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ

Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ