Երևան
12 °C
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Արմեն Ալեքսանյանը արդեն մի քանի օր է՝ իր մի քանի մտերիմների հետ, որոնց թվում է նաեւ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը, պահանջում են քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականը: Նրանք պնդում են, որ Գասպարյանը քաղաքը չի զարգացնում: Նրանք նաեւ Գասպարյանին հրապարակավ հրավիրել են փողոց՝ իրենց հետ հանդիպման:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասաց, որ սուբյեկտիվ գնահատական է, թե քաղաքը չի զարգանում. «Քաղաքում բազմաթիվ գործեր են արվում եւ տարօրինակորեն դրանից մեկ օր առաջ ամբողջ համացանցով էր ընդ որում դա տարածված: Բոլոր քաղաքների բնակիչներն էին շատ ոգեւորված, որ Էջմիածին նոր մարդատար փոխադրամիջոցներ են գալիս Ֆրանսիայի Նիցցա քաղաքից: Առհասարակ քաղաքում անընդհատ աշխատանքներ են տարվում եւ դա նկատելի է»:
Անդրադառնալով ցուցարարին՝ Գասպարյանն ասաց. «Ես իրեն չեմ ճանաչում, երբեւէ այդ մարդը որեւէ հարցով քաղաքապետարան չի դիմել: Ինձ համար անհասկանալի է այն պահանջը, որը բարձրաձայնում է եւ այն բողոքը, որ բարձրաձայնում է, թե իբր չի կարողանում իր խնդիրների լուծումը ստանալ, չի կարողանում հանդիպել քաղաքապետին: Դա բացարձակ սուտ է եւ մանիպուլյացիա, որովհետեւ ես ամեն հինգշաբթի՝ նշանակման, այնուհետեւ ընտրության օրվանից սկսած քաղաքացիների ընդունելություն եմ անցկացնում: Լինում են օրեր, որ 50-60 քաղաքացի եմ ընդունում, բոլորին հատ հատ լսում եմ եւ բոլորի խնդիրներին փորձում ենք ընթացք տալ: Չգիտեմ՝ այլ համայնքի ղեկավարներ ամեն շաբաթ հաճախականությամբ քաղաքացիներին ընդունո՞ւմ են, թե՝ ոչ: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես անհասկանալի ակցիա: Եթե ունի հարցեր՝ կարող է գրանցվել, կարող է գալ ընդունելության»:
Գասպարյանը նշեց, որ այդ մարդուն առաջարկվել է գնալ քաղաքապետարան, ժամ է նշանակվել, որպեսզի գնա եւ ներկայացնի իր դժգոհության պատճառը. «Այդ մարդը համաձայնվել էր, բայց երբ եկավ ժամանակը, չգիտես ինչ ազդեցությունների տակ, փողոցում հայտարարեց՝ թող քաղաքապետը գա: Ես չեմ կարող յուրաքանչյուր քաղաքացու պահանջով քաղաքի այս կամ այն վայրում հայտնվել, եթե կա ֆիքսված օր: Բացի այդ կոնկրետ այդ մարդուն երեկ ընդունելու առաջարկ է արվել: Ես չեմ հասկանում այդ պահանջը, որ քաղաքապետը ինքը գնա եւ ցուցարարի հարցին պատասխանի»:
Հարցին՝ ո՞րն է նրանց իրական պահանջը, Գասպարյանը պատասխանեց. «Ես դա ավելի շատ պատվեր եմ ընկալում կամ առնվազն ոչ գիտակից քայլ մեկ մարդու կողմից: Ըստ էության, մարդիկ ազատ են ցանկացած հարց բարձրաձայնել, բայց այստեղ կառուցողական որեւէ հարցի մասին խոսք լինել չի կարող: Ես չեմ հասկանում, երբ մարդն ունի խնդիր եւ կարող է ընդամենը 2 քայլ քայլել դեպի քաղաքապետարան, բայց այդ անհասկանալի ճանապարհն է ընտրում: Դա ավելի շատ ուղղորդված եւ անհասկանալի բան եմ համարում»:
Գասպարյանն ասաց, որ վրանը առավոտյան դեռեւս կար, 1-2 հոգու է նկատել այդտեղ: «Առհասարակ հնարավոր չէ, որ քաղաքական գործչից բոլորը գոհ լինեն: Եթե կատարվում է աշխատանք, բնականաբար ինչքան շատ ես աշխատում, այդքան շատ ես ունենում դժգոհողներ, դա օրինաչափություն է աշխարհի բոլոր երկրներում: Հետեւաբար, ես չեմ կարող հայտարարել, որ դժգոհներ չկան: Իհարկե կան, բայց դժգոհությունը արտահայտելու ձեւեր կան, ու եթե դա 1 կամ 2 հոգի է, չի նշանակում, որ պետք է լրագրողներ հրավիրվեն, պետք է քաղաքապետի հրաժարական պահանջեն: Եթե նստացույց լինի, հացադուլ լինի, որեւէ մեկի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնա, ես իհարկե խնդիր չեմ տեսնում ինքս գնալու եւ խոսելու, բայց քանի դեռ այդ ամենը չկա, պարզապես կամակորություն է քաղաքացու կողմից, որ քաղաքապետը գնա իր նշած վայր՝ իրեն տեսնելու: Ես դա այդքան էլ ճիշտ չեմ համարում»:
Հարցին՝ իր աշխատանքից ընդհանուր դժգոհողների թիվը փո՞քր է, Գասպարյանը պատասխանեց. «Կան ինչ-որ շրջանակներ քաղաքում, կան ինչ-որ ակտիվիստներ՝ այս կամ այն հարթակից բռնության կոչեր, հայտարարություններ անող, ովքեր ճնշում են ստեղծում, թե էջմիածինցիները դժգոհ են: Էջմիածինցիները բնականաբար ունեն բազմաթիվ խնդիրներ: Անգամ համեմատություն է տարվում նախկին քաղաքապետի հետ, որ Կարեն Գրիգորյանն ավելի լավ էր աշխատում: Նախ՝ Կարեն Գրիգորյանը այն, ինչ արել է Էջմիածինում, արել է 10 տարում: Եթե դա բաժանենք տարիների, ամիսների, կարելի է պատկեր կազմել, թե իրականում ինչ ծավալի աշխատանք է արվել կամ չի արվել: Ես պաշտոնապես իմ լիազորությունները ստանձնել եմ նոյեմբերին: Այսինքն, անգամ այդ տարին չկա: Ճիշտ է, ես նախորդ տարի հունիսին եմ նշանակվել պաշտոնակատար, բայց պաշտոնակատարը ոչ իր հաստատած բյուջեով եւ սահմանափակ լիազորություններով չի կարող մեծ ծավալի աշխատանք կատարել: Այսինքն, ընդամենը նոյեմբերից մինչեւ հիմա Էջմիածինում այնքան նկատելի աշխատանքներ են կատարվել բոլոր ոլորտներում, որ դա չնկատելը պարզապես ցանկության պակաս է: Ես իմ առջեւ դեռեւս 5 տարի ունեմ եւ նույն ջանասիրությամբ աշխատելու եմ, որպեսզի մեր քաղաքը շատ զարգացած լինի: Էջմիածինը ունի նաեւ փողոցների խնդիր, ասֆալտապատման խնդիր, որը 20-30 տարիների ծառացած խնդիր է, եւ դա բնականաբար 1 տարում կամ մի քանի ամսում՝ հատկապես սուղ բյուջեով, չէր կարող լուծվել: Այսինքն, չեմ կարծում, թե օբյեկտիվ քննադատություն կամ օբյեկտիվ դժգոհություն կա: Այսօր ցավոք դժգոհություններ տարբեր ոլորտներում կան՝ անկախ նրանից՝ պաշտոնյան աշխատում է, թե՝ ոչ: Դա տարբեր պատճառներ ունի՝ ակնկալիքների խնդիր է: Էջմիածինում շատ շահեր են բախվում, շատ մարդկանց անհարմարություն է պատճառում, որ քաղաքապետի պաշտոնում ես եմ՝ ում վրա դժվար է ճնշում գործադրել: Այս ամենը կարող է տարբեր կողմերից հրահրված լինել: Իրականում տեսնողը տեսնում է՝ ինչ է կատարվում»:
Հարցին՝ Էջմիածինը սուբվենցիոն ծրագրերի հայտեր ներկայացրե՞լ է, Գասպարյանը պատասխանեց. «Իհարկե, հաստատվել է մեր սուբվենցիոն ծրագիրը: 2 կարեւորագույն փողոցների հիմնանորոգման մասին է խոսքը: Արդեն հայտը հաստատվել է եւ առաջիկա ավագանու նիստին՝ հուլիսի 9-ին արդեն գումարի մեր մասնաբաժինը կհատկացնենք ու մրցույթ կհայտարարվի: Մենք դիմել ենք նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին՝ ավելի արագ ժամանակում մրցույթ անցկացնելու եւ խնդիրը կարճ ժամանակում կարգավորելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անհայրենիք ու անդավանանք իրականության պատասխանատուն մեկ անձ է․ Հայ Եկեղեցու Բարենորոգման գործընթացն անկասելի է
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Զիմբաբվեի արտաքին գերատեսչությունների միջև
Ուրախ եմ, որ Աննան կիլոմետրեր կտրեց Խաղաղության քայլերթ իրականացրած վանականներին հարգանքի տուրք մատուցելու
Աջափնյակում սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրհետապնդում
Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին
Պապոյանը Արարատի մարզի բնակիչներին է ներկայացրել պետական օժանդակությամբ գործող ծրագրերը
Մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը
Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյանը հայտնել է՝ ինչ է սպասվում
Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են․ երկիր մտել, դուրս են եկել «Բագրատաշեն»-ի անցակետով․ ԱԱԾ
Կարող են լավ հնարավորություններ ի հայտ գալ․ Անկարան աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը
ՀՅԴ արդյունքի ականջից ձգած՝ կոալիցիա են սարքել. սեփական երկրի դեմ գործ են տալիս, չունեն կարմիր գիծ. տեսանյութ
2025-ին Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ աճել է 7,2%-ով․ Պապոյան
Հնդկաստանը դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին
Ինչ խուզարկություններ են Երևանում․ Քննչական կոմիտեն մանրամասնել է
Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ
Զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից. ԲԴԽ
Անդամախեղման դեպք է եղել, Կտրիճը ծածկադմբոց է արել. իշխանությունը զսպում է նրա գազանությունները. տեսանյութ
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան
Հասանք տուն․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կարևորվել են Հայաստանի Դիվանագիտական դպրոցի և Կիպրոսի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև կանոնավոր շփումները
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարին․ ինչ է քննարկվել
Խաղաղությունը սահմաններ չունի․ Հակոբյանը հանդիպել է Պատկառելի վանական Պանակարայի և նրա հոգևոր եղբայրների հետ
ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը Հնդկաստանում մասնակցում է «AI Impact Summit 2026» գագաթնաժողովին
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան
Հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ 37-ամյա տղամարդը կալանավորվել է․ տեսանյութ
Արել եք առավելագույնը․ Հասմիկ Ավագյանն ընդունել է գեղասահորդներ Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին
Պայքար վայրի բնության ապօրինի առևտրի դեմ․ Կովկասյան տարածաշրջանի համագործակցությունը
2025-ին Վայք համայնքին է վերադարձվել 1.0172 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք․ ամփոփում
Մեծ կարևորություն ունի ՀՀ-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցումը․ Խուդաթյանը՝ Մարիամ Քվրիվիշվիլիին
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ
Փոխվարչապետն ու Քվրիվիշվիլին քննարկել են երկկողմ առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, կապի վերաբերյալ հարցեր
Այն հատվածները, որտեղ առանց բիտումի փոսալցում է արվել, կքանդվեն շինարարի հաշվին. փոխքաղաքապետ
ԱՄՆ ներգաղթային վիզայի՝ 16 տարին լրացած դիմորդները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք
Երևանի փոխքաղաքապետը չի բացառել գալիք տարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության համար մրցույթի մեկնարկը
Աբովյանի կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել
2025 թվականին եղել է աննախադեպ ձյան քանակ, որը ազդել է փոսերի գոյացման վրա. Արմեն Փամբուխչյան
Խայտառակություն և թագավորական ընտանիքի համար վատ իրադարձություն է Չարլզ 3-րդի եղբոր ձերբակալումը. Թրամփ
Կարևորվել է տարբեր սցենարային իրավիճակներում փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդումը
Քննարկումները, թե 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT