Հայաստանը եւ Կիպրոսը դիմակայում են Թուրքիայի էքսպանսիոնիստական և ագրեսիվ քաղաքականությանը. Արարատ Միրզոյան

Պատիվ ունեցա ելույթ ունենալ Կիպրոսի խորհրդարանում։ Նախապես ասել էին, որ Կիպրոսի խորհրդարանում ծափահարությունները գրեթե արգելված են, և մեծ էր զարմանքս և հուզմունքս, երբ իմ ելույթից հետո դահլիճը ծափահարեց։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով իր ելույթը՝ որոշ կրճատումներով.

«...Արիստոտելը, խոսելով ընկերության մասին, այն դասակարգում էր երեք խմբի՝ հաճույքի ընկերներ, շահի ընկերներ և իսկական ընկերներ։ Ես ուզում եմ այս բարձր ամբիոնից արձանագրել, որ դարերը ցույց են տվել՝ հայ և կիպրացի ժողովուրդները իսկական ընկերներ են, Հայաստանը և Կիպրոսը իսկական ընկերներ են։

Դարեր շարունակ հայերը և կիպրացիները պայքարել են Օսմանյան լծի դեմ, և այսօր մենք՝ Հայաստանի Հանրապետությունն ու Կիպրոսի Հանրապետությունը, յուրաքանչյուրս իր տեղում ստանձնել ենք յուրահատուկ առաքելություն դիմակայել Թուրքիայի էքսպանսիոնիստական և ագրեսիվ քաղաքականությանը։ Եվ այս առաքելությունը մենք իրականացնում ենք սատար կանգնելով մեկս մյուսի համար կենսական նշանակության հարցերում։

Ինչպես գիտեք, Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման օգտին, ինչը չի ընդունվում մեր հարևան հանրապետության ղեկավարության կողմից։ Ավելին, հայ-թուրքական հարաբերությունները մշտապես քննարկվում են երրորդ երկրի շահերի ենթատեքստում, ինչը կտրականապես անընդունելի է, և բերում է տարածաշրջանում անկայունության և ռազմական հակամարտության շարունակականությանը։

Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է ու կմնա միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող միակ ձևաչափը: Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի համար առաջնահերթություններ են, և հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի։

Կիպրոսի հիմնահարցի համատեքստում մենք մշտապես նշում ենք, որ թեև առաջնային հիմնախնդիրների լուծման ճանապարհին Հայաստանը և Կիպրոսն օգտվում են միջազգային տարբեր իրավական գործիքներից, դա բնավ չի խոչընդոտում, որ սատարենք միմյանց: Առավել քան վստահ եմ, որ անխուսափելի է այն օրը, երբ եղբայրական կիպրացի ժողովրդի ջանքերը՝ հանուն արդարության վերականգնման և Կիպրոսի վերամիավորման, պսակվելու են հաղթանակով:

Չեմ կարող չանդրադառնալ Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու հանդեպ Թուրքիայի ոտնձգություններին, ինչն անընդունելի է և դատապարտվել է միջազգային հանրության կողմից։ Թուրքիայի կողմից դրսևորած նման ապակառուցողական և անօրինական գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանը։

Բարեկամ Կիպրոսը իր կարևորագույն դերն է ունեցել նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Այսօր ես գտնվում եմ մի խորհրդարանում, որն առաջին երկիրն է Եվրոպայում և երկրորդն աշխարհում, որը 1975 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին ապրիլի 24-ը պետականորեն Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու, իսկ 2015 թվականին՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձևը միաձայն ընդունելու համար: Հայաստանն ու Կիպրոսը բազմիցս ապացուցել են իրենց հավատարմությունը համամարդկային արժեքներին և վերահաստատել հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերին:

Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերություններում իր ուրույն դերն ու ներդրումն ունի հայկական համայնքը, որն ավելի քան հարյուր տարի առաջ մազապուրծ լինելով Օսմանյան կայսրությունում թուրք ոճրագործների կողմից իրականացված ցեղասպանությունից՝ ապաստանեց Կիպրոսում: Մենք շնորհակալ և պարտական ենք կիպրացի բարեկամ ժողովրդին այդ հայերին պատսպարելու և իրենց նոր հայրենիքում լիարժեք ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար: Ուրախալի է, որ այսօր էլ կիպրահայերն իրենց մասնակցությունն ու ներդրումն ունեն Կիպրոսի հասարակական և քաղաքական կյանքում և Կիպրոսի զարգացման մեջ:

Խոսելով արդեն ապագայի պլաններից՝ պետք է ասել՝ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի Կիպրոսի հետ համագործակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Այս առումով երախտագիտությունս եմ հայտնում ձեզ՝ օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ։ Հայաստանի համար այն բազմաշերտ համագործակցության կարևոր ձևաչափ է:

Չափազանց կարևորում եմ նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափը: Այն նոր հեռանկարներ է ստեղծում մասնակից պետությունների միջև բազմաշերտ փոխգործակցության խորացման համար: Վստահ եմ, որ համագործակցության խորհրդարանական հարթակի ձևավորումը հնարավորություն կընձեռի կողմերին առավել արդյունավետ կերպով օգտագործելու համագործակցության ամբողջ ներուժը:

Թույլ տվեք այսքանով ավարտել երկու ընկերների անցյալի, ներկայի և ապագայի մասին իմ պատկերացումները։

Եղել են ժամանակներ, երբ մենք միասին կիսել ենք վիշտը, եկել են ժամանակներ, երբ մենք պիտի միասին հաղթանակներ տանենք հանուն Հայաստանի և Կիպրոսի ժողովուրդների, հանուն արդարության, համամարդկային իրավունքների ու արժեքների վերականգնման և պահպանման։

Զիտո՛ Կիպրոս,

Զիտո՛ Արմենիա,

Կեցցե՛ հայ - կիպրական հարատև բարեկամությունը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1980 դիտում

Եկեղեցական կանոնագրքի համաձայն Կտրիճ Ներսիսյանը 1999թ. կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել. Խաչատրյան

Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները

Տեր Արամ քահանա Ասատրյանը նոր գրառում է արել

Կտրիճ Ներսիսյանը ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին

Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ կանոնական ընթացքով. ՀԱՍԵ բարենորոգման համակարգող խորհուրդ

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան բուք է. որ մեքենաները կարող են երթևեկել

Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. քամին կուժգնանա

Հավատարիմ մնալով Մայր Աթոռին՝ միանում եմ ՀԱՍԵ բարենորոգումների արդար պահանջին. Պետրոս սարկավագ Ղազարյան

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Կոչ եմ անում աջակցել և զորավիգ լինել Եկեղեցու բարենորոգման գործընթացին միացած մեր հոգևորականներին. Կոնջորյան

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ

Արտաշատի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ քարե պարիսպ է փլուզվել. գազատար խողովակներ են վնասվել

Տեր Սիոն քահանա Սաֆարյանը միացավ Եկեղեցու բարենորոգմանը

Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև

Ավելի քան 50 բանկ և մի քանի կառավարական շենքեր են հրկիզվել, ոչնչացվել 30 մզկիթ. Իրանում իրավիճակը լարված է

Ձյուն կտեղա. լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք

Տեր Վարդան քահանա Ներսիսյանը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին

Կանգնում եք ոչ միայն ձեր անձի, այլ Եկեղեցու արժանապատվության կողքին. Բաբաջանյանը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին

Տեր Շահան քահանա Միրզոյանը ևս միանում է ՀԱՍԵ բարենորոգմանը

Հինգերորդ շարասյան և վեցերորդ պալատի մեյմունարիումի «թրենդից հավատքը դուրս է մնում». Մեհրաբյան

Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը միացել են ՀԱՍԵ Բարենորոգման ծրագրին

Եղե՛ք զգոն, առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր. ՆԳՆ

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ ՀԱՍԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ. վարչապետ

Կտրիճը անառակության և դավաճանության սպասավոր է, նա չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից

Սեփական կապրիզներով հեռացնել թեմի առաջնորդ եպիսկոպոսին՝ գրեթե նույն Սերժ Սարգսյանի սխալն է 2018-ին. Հակոբյան

Հետայսու տիրադավ եզրույթը կիրառելի է պարոն Ներսիսյանի նկատմամբ. Արայիկ Հարությունյանն ասել է՝ ինչու

Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը և Տեր Համազասպ քահանա Հագեյանը միացել են Բարենորոգման պահանջին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը միացավ Եկեղեցու բարենորոգման պահանջին

Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք. վարչապետ

Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը ևս միանում են ՀԱՍԵ բարենորոգումների պահանջին

ՄԱԿ անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի

Արգելափակումից դուրս է բերվել 54 տրանսպորտային միջոց

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները

Արփինե Սարգսյանին են ներկայացվել 2025-ին կատարված աշխատանքները․ նախարարը հանձնարարականներ է տվել

Տեր Վահան քահանա Առաքելյանը միանում է ՀԱՍԵ բարենորոգման հայտարարությանը

Ասում էին Ադրբեջանի բյուջեն եք լցնում, հիմա ես ասում եմ՝ մենք լցնում ենք Հայաստանի Հանրապետության բյուջեն

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ` Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու համար. Կոնջորյան