Հետագայում Սերժ Սարգսյանը հասկացավ, թե ինչի մեջ է ներքաշվել. երկրորդ անգամ նույն պղտոր ջրում ձուկ որսացողները

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեր հասարակության համար ամենազգայուն թեման է, եւ ինչ-որ տեղ հասկանալի է, որ ցանկացած ընդդիմություն իր նպատակներին հասնելու համար առաջին հերթին հենց այդ հարցն է շահարկում։ Առավել ցայտուն ձեւով դա երեւաց հատկապես 1998-ին, երբ «Ղարաբաղը ծախելու» մեղադրանքների ծխածածկույթի տակ տեղի ունեցավ պալատական հեղաշրջում, եւ իշխանության եկան նրանք, ովքեր դեմ էին հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջին նախագահի պատկերացումներին։ Հետագա իրադարձություններն այնքան բուռն էին, որ հասարակությունը մի տեսակ չնկատեց էլ, որ առաջին նախագահի պատկերացումները մերժողները փոխարենն իրենց պատկերացումները չներկայացրեցին։ Քոչարյանը կեսբերան հայտարարեց, թե «մենք Ղարաբաղի հարցը լուծել-պրծել ենք», եւ վերջ, բայց մեծագույն ցանկության դեպքում անգամ դժվար է դա գնահատել որպես կարգավորման վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում, որովհետեւ եթե մեզ համար այդ հարցը գոյություն չունի, դա դեռ չի նշանակում, թե հարց գոյություն չունի ընդհանրապես։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ հետագայում նույն Քոչարյանը տասը տարի շարունակ բանակցություններ էր վարում «գոյություն չունեցող» հարցի շուրջ։ Խնդիրն այն է, որ նրա նպատակը ժամանակ ձգելն էր, այսինքն՝ նա իր առջեւ խնդիր էր դրել ոչ թե կարգավորել, այլ չկարգավորել խնդիրը, այդ ընթացքում դառնալ «Հայաստանի 200 ամենահարուստ մարդկանցից մեկը», հետո խնդիրը ժառանգություն թողնել հաջորդին ու առյուծ-բան որսալ աֆրիկյան սավաննաներում։

Հետագայում Սերժ Սարգսյանն, իհարկե, հասկացավ, թե ինչի մեջ է ներքաշվել, եւ փորձեց հստակեցնել կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը։ Եթե մի կողմ թողնենք դիվանագիտական ձեւակերպումները, դիրքորոշումը հետեւյալն էր․հայկական կողմը պատրաստ է վերադարձնել ազատագրված տարածքների մեծ մասը՝ պայմանով, որ Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում եւ Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապ ունենա։ Տարօրինակն այն է, որ ազատագրված տարածքներն, ըստ ԼՂՀ Սահմանադրության, անօտարելի են, բայց Սերժ Սարգսյանի այդ հայտարարություններից հետո նրա եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ ջերմ հարաբերությունները պահպանվում էին, եւ անվստահության ստվեր իսկ չկար։ Ըստ երեւույթին վստահություն կար, որ Ադրբեջանը, միեւնույն է, չի համաձայնվելու եւ ամբողջն է ուզելու, հետեւաբար՝ մի մասը զիջելու պատրաստակամությունը վտանգավոր չէ։ Ուշադրություն դարձրեք՝ փաստորեն այն իրավիճակը, երբ հակառակորդը, զգալով, որ ժամանակն իր օգտին է աշխատում, օրեցօր մեծացնում է իր պահանջները, տարիներ շարունակ մեր հասարակությանը ներկայացվում էր որպես հայկական կողմի փայլուն եւ հաջողված դիվանագիտություն։ Չնայած ակնհայտ էր, որ այդ քաղաքականության առանցքային թեզը՝ «Հայաստանը դեռ 100 տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում», իրեն չի արդարացնում։ Զարգանալը՝ զարգանում ենք, բայց տեմպերն են մտահոգիչ։ Զարգացող երկրից բնակչության 15 տոկոսը չի արտագաղթում։ Էլ չենք խոսում այն մասին, որ «զարգացման 100 տարիներից» ընդամենը 18-ը բավական էր, որ Ադրբեջանն ապրիլյան պատերազմ սանձազերծի ու ըստ էության մնա անպատիժ։

Ինչո՞ւ ենք հիշեցնում այս ամենը։ Որովհետեւ այսօր էլ Հայաստանի նոր իշխանությունների ընդդիմախոսները նույն հնարքն են կիրառում՝ շահարկում են ղարաբաղյան կարգավորումը, աղմուկ են բարձրացնում, թե «ԼՂՀ իշխանությունների կարգավիճակն իջեցվել է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կարգավիճակին», թե «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ճնշում են, որպեսզի տարածքներ զիջեն» եւ այլն։ Ու այդ ամենը՝ բացառապես ենթադրությունների մակարդակով։ Այն դեպքում, երբ պաշտոնապես հայտարարվում է, թե կարգավորման որեւէ տարբերակ չի ընդունվելու առանց ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի համաձայնության (ի դեպ, հետաքրքիր է՝ կարգավիճակի դիմաց տարածքներ զիջելու տարբերակը Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը համաձայնեցրե՞լ էին ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի հետ)։

Ի դեպ՝ ինչպես միշտ, այս անգամ եւս Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի ներկա իշխանությունների դիրքորոշումը մերժելով, այլընտրանք չեն ներկայացնում եւ իրենց դիրքորոշումները չեն ճշտում։ Վստահաբար՝ եթե ներկայացնեն, շատերի համար վերջապես պարզ կդառնա, թե իրականում ովքեր էին տարիներ շարունակ «ծախում Ղարաբաղը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20043 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է