Երևան
12 °C
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում: Այս փոփոխությունների արդյունքում զանգվածային լրատվության միջոցներին անվճար տեղեկատվություն կտրամադրվի իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից:
Նախագծի փաթեթի շուրջ վերջին օրերին ամենատարբեր քննարկումներ ծավալվեցին, ընդհուպ՝ քննադատություններ եղան, թե նախագիծը միտված է խոսքի ազատության սահմանափակմանը։ Թեպետ, Արդարադատության նախարարությունը պարզաբանեց, որ նախագծի նպատակն ընդամենը զանգավածային լրատվության միջոցներին իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից անվճար տեղեկատվություն տրամադրելն է։
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւս այն կարծիքին է, որ կառավարությունն ուզում է պետռեգիստրի տվյալներն առավել բաց դարձնել, եւ այդ թափանցիկության առաջին օգտվողները, ըստ կառավարության, պետք է լինեն հենց ԶԼՄ-ները, մինչեւ հետագա քայլերով այդ ինֆորմացիան բաց կդառնա բոլորի համար։ Թեպետ մեր զրուցակիցը կարծում է նաեւ, որ կա որոշակի ներքին խնդիրների լուծման ցանկություն․
«Ենթադրում եմ, որ այդ հաշվառումը նաեւ ինչ-որ կերպ հեշտացնելու է նախարարության աշխատանքը, քանի որ նախկինում այդ հաշվառումն իրականացվում էր աշխատողների կողմից հետեւելով, թե ինչ նոր լրատվամիջոց է մտնում շուկա։ Այսօր ավելի հեշտ կլինի, որ հենց լրատվամիջոցները իրենց մասին ինֆորմացիան տրամադրեն նախարարության համապատասխան ստորաբաժանմանը։ Սա, իհարկե, երկրորդական խնդիր է, բայց այս օրերի քննարկումները ցույց տվեցին, որ ավելի հեշտ մեխանիմզով կարելի է ԶԼՄ-ները տարանջատել այլ հնարավոր հետաքրքրվածներից»։
Մեր հարցին՝ ելնելով այն հանգամանքից, որ տեղեկատվությունն, ըստ էության, պատկանում է հանրությանը, եւ յուրաքանչյուրը կարող է ստանալ տեղեկություն, արդյոք սա արտոնություն չէ՞ ԶԼՄ-ներին եւ խտրական վերաբերմունք՝ հանրության այլ հատվածների հանդեպ, Բորիս Նավասարդյանն արձագանքեց, որ որոշակի առումով կարելի է համարել խտրական մոտեցում, բայց այնպես չէ, թե մինչ այսօր որեւէ մեկին մերժել են, ուղղակի ինֆորմացիան տրամադրել են որոշակի տուրքի դիմաց․
«Որքանով հասկանում եմ՝ մի կողմից ուզում են բացել տեղեկությունները, մյուս կողմից՝ պատրաստ չեն դա իրականացնել միանգամից եւ բացել բոլորի առաջ, բայց հետեւողական քայլերով են ուզում առաջ գնալ։ Ուղղակի բուն մեխանիզմները պետք է ավելի ողջամիտ լինեն, քան ի սկզբանե մտածել է նախարարությունը»,- հավելեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով քննադատություններին, թե նախագիծը հետադիմական է, քանի որ 2003 թվականին Հայաստանում վերացվեց ԶԼՄ-ների հաշվառման ինստիտուտը, Նավասարդյանն ասաց, որ ներկայացված փաթեթը խոսքի ազատության համար որեւէ լուրջ վտանգ չի ենթադրում, բայց հետադիմական է այն առումով, որ լրատվամիջոցներին իրենց առաքելության իրականացման համար մղում են ինչ-որ նոր բյուրոկրատական պրոցեդուրայի մասնակցելու։ Չնայած, ըստ Բորիս Նավասարդյանի, տարբեր մակարդակներում երկխոսության արդունքում կառավարության կողմից խնդիրը կարծես թե ընկալվել է։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի պնդմամբ՝ նախագիծն ընդհանրապես ԶԼՄ-ներին հաշվառելու նպատակ չի հետապնդում։ Նրա խոսքով՝ «հաշվառումն» արվելու է, որպեսզի հասկանալի դառնա, թե ում առջեւ են բացվելու պետռեգիստրի բազաները․
«Երբ քննարկեցինք, երբ հասկացվեց, որ նման նպատակ ընդհանրապես չի հետապնդվում, եկանք որոշակի հայտարարի, որ հաշվառում եզրույթը որեւէ օրենքում չենք օգտագործի։ Այս պահին խնդիրը միայն ԶԼՄ սահմանումը տալն է, որպեսզի նախարարությունը կողմնորոշվի՝ պետռեգիստրի բազան ում համար է անվճար դարձնելու»։
Վահագն Թեւոսյանը մեր զրույցում հստակեցրեց, որ խոսքը հայտագրման մասին է, եւ դրա շնորհիվ արձանագրելու եւ նույնականցվելու է, թե որն է լրատվամիջոց․
«Ոչ թե լրատվամիջոցները պետք է հաշվառվեն, որպեսզի ինչ-որ բան լինի, այլ բազան է բացվում, բայց որպեսզի հասկանանք՝ որն է լրատվամիջոց, ինքը պետք է իր չափորոշիչները տարածի՝ լրատվություն է տարածում, ունի սեփականատեր, հասցե եւ այլն։ Այս սահմանումներն են փորձում տրվել»։
Թեւոսյանը համաձայն է պնդման հետ, որ այս քայլով գուցե որոշակի խտրական վերաբերմունք կա հանրության մյուս հատվածների հանդեպ։ Սակայն, պատգամավորը միեւնույն ժամանակ ասաց, որ թեպետ անժամկետ, բայց կան հավաստիացումներ, որ տեղեկատվությունը այն մակարդակով, որում առաջադեմ հանրությունը բացում է իր քաղաքացիների առաջ, նույն մոդելը մեզ մոտ կիրառվելու է․
«Սա առաջին քայլն է եւ նաեւ ցույց է տալիս իշխանությունների միտումը, որ մենք ուզում ենք ինֆորմացիան բացել եւ դարձնել թափանցիկ։ Ելնելով կարողություններից՝ սկզբի համար առաջարկվում է բազան բացել միայն լրագրողների համար, բայց լրատվամիջոցի համար բացելը արդեն իսկ նշակակում է բացել հանրության առաջ»,-նկատեց Վահագն Թեւոսյանը։
Նրա պնդմամբ՝ եթե իսկապես խոսք լիներ լրատվամիջոցներին հաշվառելու մասին, ապա այո, հետընթաց կլիներ, բայց խնդիրը միայն եւ միայն ԶԼՄ-ին նույնականցնելու մասին է․
«Ի վերջո Ազգային ժողովում ԶԼՄ-ների հավատարմագրումը եւս չափորոշիչ ունի, երբ հայտեր են տալիս, պայմանական հայտագրում է տեղի ունենում։ Խոսքը հենց այս ցուցակագրման մասին է»։
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որը նախկին լրագրող է, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ պետռեգիստրի բազայի բացումը լրագրողների համար տարիներ շարունակ քննարկվել է, եւ այս նախաձեռնեթյունը ողջունելի է․
«Լրագրողներն ի վերջո կկարողանան անվճար օգտվել ռեգիստրից, մանավանդ հետաքննող լրագրողները, որովհետեւ հաճախ անհրաժեշտություն էր լինում մի նյութի համար տասնյակ կազմակերպությունների սեփականտերերին, գրանցման հասցներն ուսումնասիրել, եւ դա ֆինասնական ռեսուրսներ էր պահանջում, իսկ հիմա, եթե նախագիծն ընդունվի, ապա ԶԼՄ-ներն այս խնդրից կազատվեն»։
Խանդանյանի կարծիքով՝ մտահոգությունները, որոնք կապված են հաշվառման հետ, տեղին են այն առումով, որ անվճար տեղեկություն կստանան այն ԶԼՄ-ները, որենք հայտագրվել են, իսկ որոնք ոչ՝ կշարունակեն վճարել․
«Այստեղ խնդիր ունենք «ԶԼՄ մասին» օրենքի հետ, որովհետեւ օրենքը ընդունվել է 2000-ական թվականներին, որտեղ նշված է զանգվածային լրատվամիջոցի սահմանումը, որը բավականին տարբեր է ներկա վիճակից․ գործող լրատվամիջոցների մեծամասնությունը կարող է եւ այդ օրենքի իմաստով չհամարվի ԶԼՄ։ Այստեղ գուցե տեղին կլինի, որ նշյալ օրենքը եւս համալիր բարեփոխման ենթարկվի»։
Այս պնդման հետ համամիտ են նաեւ մեր մյուս զրուցակիցները՝ Բորիս Նավասարդյանն ու Վահագն Թեւոսյանը։
Թեւոսյանի պնդմամբ եւս՝ 15 տարի առաջ ԶԼՄ-ների մասին տրված սահմանումը բոլորովին չի համապատասխանում ժամանակակից իորղություններին․
«Ունենք մի իրավիճակ, երբ պետռեգիստրը որոշում է իր բազան ԶԼՄ-ների համար դարձնել անվճար, բայց կան բարդություններ, որ չունենք ԶԼՄ հստակ ձեւակերպումը, այսինքն՝ այն կոնկրետ եզրույթը, որի շրջանակում պետռեգիստրը պետք է կողմնորոշվի՝ ում առաջ է անվճար դարձնելու բազան, ում առջեւ՝ ոչ։ 2016 թվականին մի շարք ԶԼՄ-ներ հանդես եկան արդարեւ հայտարարությամբ, որպեսզի իրենց իրավունքները հավասարեցվեն այն լրատվամիջոցների իրավունքներին, որոնք արդեն ձեւակերպված են ԶԼՄ մասին օրենքով։ Հիմա մենք փորձում ենք տալ հնարավորինս համապարփակ ձեւակերպում։ Եւ որպեսզի ռեգիստրը կարողանա արաձնագրել՝ սա ԶԼՄ է, պետք է հստակ նույնականցման չափորոշիչներ ունենա»,- եզրափակեց Թեւոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT