Այն հակաֆուտբոլային ու անհասկացողների խումբը վերջապես դուրս է այդ ամենից. Պաչաջյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը պլանավորում է 3 տարի անց՝ այս ամառ, այցելել հայրենիք: Նրա թիմի՝ շվեդական «Լինշոպինգի» համար 1-ամսյա արձակուրդ է սկսվում, եւ 35-ամյա ֆուտբոլիստը որոշել է օգտվել առիթից, թեեւ դեռ կոնկրետ չգիտի՝ երբ է գալու ու որքան է մնալու: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց պլանների մասին ընդգծելով, որ շատ ոգեւորված է:

«Ուղիղ 3 տարի է՝ չեմ եղել Հայաստանում, ու գալիս եմ հանգստի նպատակով, ցավոք, շատ կարճ, բայց ամեն դեպքում մեծ ոգեւորությամբ: Շատ բաներ կան, որոնք փոխվել են այս ընթացքում»,- ասաց նա:

Փոփոխություններ ասելով Պաչաջյանն առաջին հերթին նկատի ունի 2018 թ. Թավշյա հեղափոխությունը: Ֆուտբոլիստը մշտապես հետեւում է ոչ միայն հայկական ֆուտբոլին, այլեւ ընդհանրապես երկրի կյանքին: Նա դրական է գնահատում փոփոխություններն ու ընդգծում, որ դրանք ազդեցություն են ունեցել նաեւ ֆուտբոլի վրա:

«Անցած տարվա դրական փոփոխությունները ազդել են բոլորի վրա: Ու իհարկե ֆուտբոլը դրանից զերծ չի մնացել: Այս տարվա՝ մեկը մյուսի հետեւից բացվող նոր ակումբները, տրանսֆերային շուկայում հայկական ակումբների ակտիվությունը եւ ինչո՞ւ չէ նաեւ հավաքականի հաղթանակը ուղիղ կապ ունեն այդ փոփոխության հետ: Բոլորը ոգեւորված են, որ այն հակաֆուտբոլային ու անհասկացողների խումբը, որը հայկական ֆուտբոլը քարուքանդ էր անում տարիներ շարունակ, վերջապես դուրս է այդ ամենից, եւ մարդիկ վերջապես կարող են ազատ շունչ քաշել ու նորմալ պայմաներում աշխատել ու զարգանալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ֆուտբոլային ներկայիս ղեկավարները այլ արժեհամակարգի մարդիկ են, որոնք, բացի լավ մասնագետ լինելուց, շատ լավ ու դրական մարդիկ են, ինչը մեծ հիմք է բնագավառը զարգացնելու համար:

Ֆուտբոլիստը խոսեց նաեւ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության ձեւաչափի փոփոխությունների ու Առաջին խմբում թիմերի քանակը 18-ի հասնելու մասին: 2019-20 մրցաշրջանում Բարձրագույն խմբի 10 թիմերը նախ խաղալու են 2 շրջան: Հետո եւս 2 շրջանով առաջին 6 թիմերը պայքարելու են մրցանակային տեղերի համար, իսկ մյուս 4-ը որոշելու են այն միակ անհաջողակին, որը հաջորդ մրցաշրջանում տեղափոխվելու է Առաջին խումբ:

«Դրանք, կարծում եմ, փորձեր են այս պահին առաջնության ընթացքը ինչ-որ կերպ օպտիմալացնելու համար: Համոզված եմ՝ ժամանակի ընթացքում էլի կլինեն նման փոփոխություններ, որովհետեւ, եթե այս զարգացման տեմպը պահպանվի, ապա շուտով կլինեն ավելի մեծաքական թիմեր, ու էլի անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել: Միայն անձամբ ես կուզեի, որ ՀՖՖ-ն, բացի այլ փոփոխություններից, նաեւ վերանայեր աշուն-գարունը ձեւաչափը՝ հետ բերելով գարուն-աշունը: Այն, կարծում եմ, ավելի օգտակար կլիներ թիմերի համար. մասնավորապես եվրագավաթներում խաղակցվածությունը ավելի բարձր կլիներ ու նաեւ կազդեր թիմերի ծախսերի վրա. պատրաստականության 2 ծրագրի փոխարեն կլիներ 1-ը:

ՀՖՖ որոշմամբ՝ սահմանափակում կա նաեւ լեգեոներիների քանակի վերաբերյալ: Յուրաքանչյուր թիմ պետք է պարտադիր 7 հայ ունենա իր կազմում: Պաչաջյանը կողմ է ավելի խիստ սահմանափակումների, սակայն կարծում է, որ պետք է հաշվի առնել նաեւ նորաստեղծ ակումբների շահերը:   

«Հայ ֆուտբոլիստների պահանջարկի աճով պայմանավորված ՀՖՖ-ն կարող է ժամանակի ընթացքում նորից այդ հարցին անրադառնալ: Եթե ինձ մնար, էլ ավելի խիստ սահմանափակում կնախնտրեի, բայց պետք է նաեւ հաշվի առնել նորաստեղծ ակումբների շահերը, որոնք չունեն սեփական կադրեր եւ պետք է գոնե սկզբնական շրջանում մեծաթիվ լեգոներներ հրավիրեն: Սա նույնպես ժամանակի ընթացքում կլուծվի, կարեւոր է միայն վերցրած թափը պահպանել ու զարգացնել»,- ասաց նա:

Ֆուտբոլիստը խոսեց նաեւ իր ապագա պլանների մասին: Թողնել մարզիկի կարիերան դեռ չի պատրաստվում: Նշում է, որ դա կախված է իր ֆիզիկական վիճակից, եթե կարողանա, անգամ մինչեւ 50 տարեկան կխաղա: Ամեն դեպքում ապագայում իրեն տեսնում է ֆուտբոլում: Պատրաստ է կատարել այս մարզաձեւեի հետ կապված ցանկացած աշխատանք՝ ֆուտբոլիստից մարզիչ, մարզչից մենեջմենթ: Նշում է, որ ֆուտբոլում դժվար թե լինի մի մասնագիտություն, որին կասեր ոչ: Չի բացառում, որ, եթե Հայաստանում լինելու ընթացքում լինեն առաջարկներ, կարող է եւ քննարկել:

«Գիտե՞ք՝ ֆուտբոլում ես ոչինչ չեմ բացառել ու բացառում: Եթե կլինեն հետաքրքիր ծրագրեր եւ աշխատանք, պատրաստ եմ քննարկել: Ամեն դեպքում ես բաց եմ առաջարկությունների համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ունի փորդ եւ դրանով կիսվելու մեծ ցանկություն:

Այս տարվա սկզբին իր թիմում աշխատել է 17-19 տարեկանների հետ: Արդյունքից գոհ է, սակայն ակումբի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ առաջնության մեկնարկից հետո կենտրոնանալու է ֆուտբոլիստի կարգավիճակի վրա, ու հիմա մարզչությամբ չի զբաղվում: Հետագայում պլանավորում է լրացնել մարզչական կրթությունն ու ավելացնել փորձը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2673 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս