Երևան
12 °C
Սեւանա լճի ծաղկման գործոնները մի քանիսն են։ Այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը առկա է նաեւ Սեւ ծովում, Բայկալ լճում եւ այլ լճերում։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։ Վերջինս նախարարից մասնավորապես հետաքրքրվեց Սեւանի ներկայիս վիճակի ու դրա ճակատագրի մասին։
«Ի՞նչ է կատարվում Սեւանա լճի հետ, կա արդյոք փորձագիտական եզրակացություն, թե պատճառն ինչ է, եւ խնդիրն ինչպե՞ս պետք է լուծել» - նախարարից հետաքրքրվեց Մարուքյանը։
Վերջին օրերին բնապահպաններն ահազանգում են Սեւանա լճի ջրի կանաչելու մասին։ Սոցցանցերում տարածվում են լուսանկարներ, որտեղ երեւում է, որ լճի ջուրը կանաչել է։ Նախարարությունը հընթացս հանդես էր եկել հայտարարությամբ եւ տեղեկացրել, որ վերջին օրերին Սեւանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Հայտարարության մեջ ասված էր, որ այս ջրիմուռները Սեւանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին եւ տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաեւ այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաեւ 2018 թվականին։
Ի պատասխան Էդմոն Մարուքյանի հարցի՝ նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ խնդիրները մի քանի աղբյուրներից են, օրինակ՝ կեղտաջրերից․
«Մեկն այն է, որ Գեղարքունիքում ձեւավորվող կեղտաջրերի, կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սեւանա լիճ, ինչպես նաեւ ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից այդ ամբողջ աղտոտող նյութերը։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում։ Հիմնական պատճառը կապ ունի նրա հետ, որ Սեւանում կար հիպոլինիում կոչվող սառը շերտ, որը լճի մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր եւ լճի մակարդակի 6 մետր բարձրացումը պետք է բերի այդ սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որպեսզի այդ օրգանական նյութերի աճը պակասի եւ սահմանափակվի, եւ դրա հետեւանքով Սեւանա լճի ջուրը մնա բարձր որակի», - ասաց նա։
Գրիգորյանը վստահեցրեց, որ նախարարությունը մշտական մոնիտորինգ է իրականացնում, պատրաստվում են միջազգային երկու կազմակերպությունների հետ համագործակցել Սեւանա լճի վիճակի բարելավման համար։ Մասնավորապես, ըստ նախարարի, Սեւանա լճին կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալու հետ կապված համագործակցում են UNESCO-ի հետ, բացի այդ, դիմել են Գերմանիայի կառավարությանը, որպեսզի գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտների մասնակցությամբ իրականացնեն լայնամասշտաբ հետազոտություններ։
«Այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կարվի եւ հստակ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն։ Բայց գործոնները տարբեր են, նշածներից բացի, եւս մի շարք պատճառներ կան, ցանցավանդակային տնտեսություններ եւ մի քանի այլ գործոններ նույնպես»,- հայտարարեց նախարարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT