Երևան
12 °C
ՀՀ նախագահի օգնական Մարգարիտ Ազարյանը, որը նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է, 2019 թվականի մայիսի 30-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:
Հարկային տարվա սկզբում Ազարյանն ունեցել է 5 մլն 874 հազար 368 դրամի չափով հանձնած փոխառություններ: Հարկային տարում Ազարյանը փոխառության է հանձնել 4 մլն 113 հազար 576 դրամ, արդյունքում փոխառության գումարի չափը հարկային տարվա վերջում կազմել է 9 մլն 987 հազար 944 դրամ:
2018-ի սկզբում Ազարյանն ունեցել է 30 մլն դրամ եւ 15 հազար դոլար, որը տարեվերջում դարձել է 40 մլն դրամ եւ 15 հազար դոլար: 2018-ին Ազարյանն ունեցել է 16 մլն 74 հազար 198 դրամի չափով եկամուտ, որից 7 մլն 389 հազար 941 դրամը գոյացել է աշխատավարձից, 4 մլն 113 հազար 576 դրամը գոյացել է ստացված փոխառություններից, 1 մլն 157 հազար 357 դրամը գոյացել է քաղաքացիաիրավական պայմանագրերից, 2 մլն 916 հազար 523 դրամը գոյացել է այլ աշխատավարձից, իսկ 496 հազար 801 դրամի գոյացման աղբյուրը հայտնի չէ, քանի որ որպես եկամտի աղբյուր նշված է՝ «այլ եկամուտներ»:
2017-ին՝ դեռեւս ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը ստանձնելուց Ազարյանն ունեցել է 3 անշարժ գույք՝ 1 բնակարան, 1 առանձնատուն եւ 1 հողամաս:
Ազարյանի ամուսինը՝ Գագիկ Վանեցյանը, 2018 թվականի մարտին էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2017-ի տարեկան հայտարարագիրը:
2017-ին Վանեցյանը ձեռք է բերել 2 առանձնատուն՝ 48 մլն դրամով եւ 198 մլն 440 հազար դրամով: Նույն տարում Վանեցյանը ձեռք է բերել նաեւ 1 ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ C 200» մակնիշի՝ 22 մլն դրամով:
2017-ի տարեսկզբում Վանեցյանն ունեցել է 420 մլն դրամ, որը տարեվերջում նվազել է դառնալով 372 մլն դրամ: 2017-ին Վանեցյանի եկամուտները կազմել են 474 մլն 726 հազար 779 դրամ, որից 1 մլն 200 հազար դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 473 մլն 526 հազար 779 դրամը գոյացել է շահաբաժնից:
2019-ի մայիսի 30-ին Գագիկ Վանեցյանը՝ տիկնոջ հետ զուգահեռ էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը:
Հարկային տարվա սկզբում Վանեցյանն ունեցել է 50 հազար դրամի չափով բաժնեմաս, որը հարկային տարվում օտարվել է:
2018-ի տարեսկզբում Վանեցյանն ունեցել է 372 մլն դրամ, որը տարեվերջում դարձել է 960 մլն 431 հազար դրամ: 2018-ին Գագիկ Վանեցյանն ունեցել է 738 մլն 481 հազար 502 դրամի չափով եկամուտ, որից 1 մլն 200 հազար դրամը գոյացել է աշխատավարձից, 50 հազար դրամը գոյացել է գույքի օտարումից, իսկ 737 մլն 231 հազար 502 դրամը գոյացել է շահաբաժնից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT