Երևան
12 °C
Քաղաքացի Վեներա Գյուլինյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի դեմ դատական հայց է ներկայացրել: Գյուլինյանը մարզպետից պահանջում է հերքել զրպարտությունը:
Գործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին:
Նշենք, որ հունիսի 9-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Ռոմանոս Պետրոսյանը ընտրատեղամասերից մեկում Գյուլինյանի մոտ անուններով եւ հեռախոսահամարներով ցուցակ էր հայտնաբերել։
Մարզպետը նշել էր, որ Գյուլինյանը գործող քաղաքապետ, այդ ժամանակ նաեւ քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի վստահված անձն է եւ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» Աբովյանի ուսանողական խորհրդի ղեկավարը:
Պարզվում է՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղյակ չէր իր դեմ ներկայացված հայցից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Պետրոսյանը:
«Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ դրա մասին ու, առհասարակ, Գյուլինյանի անձն ու գործունեությունը ինձ շատ քիչ է հետաքրքրում: Ես պարզապես մեկ դրվագով եմ իր հետ առնչություն ունեցել, երբ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին մենք բոլորս ականատես եղանք այն, որ «Իմ քայլը» դաշինքի հանձնաժողովական Անի Չիլինգարյանը Վեներա Գյուլինյանի ձեռքին ցուցակ էր հայտնաբերել, որի մասին իրազեկել էր հավուր պատշաճի՝ թե՛ մեր շտաբի պետին, եւ թե; ինձ՝ որպես շտաբի անդամ: Այդ պահին, երբ ես դեռեւս ընտրատեղամասի տարածքում էի եւ լրատվամիջոցների հետ էի շփվում, զանգահարեց՝ չպատասխանեցի, ապա վերադարձա եւ տեղամասի առջեւ այդ ցուցակը նկարահանեցին, որպեսզի հանկարծ ծածկադմփոցի ականատես չլինենք: Այդ դրվագով եմ ես առնչվել այդ տիկնոջ հետ: Հայցի մասին ես առհասարակ տեղյակ չեմ ու շատ անլուրջ եմ վերաբերում այդ հարցի առկայությանը»,- ասաց Պետրոսյանը:
Հարցին՝ թե իր կարծիքով Գյուլինյանն ի՞նչն է զրպարտություն համարել, Պետրոսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած տեղեկություն չունեմ, թե տիկինն ինչ է ուզում հերքեմ կամ որտեղ է այդ զրպարտությունը, բացարձակ չեմ կարող պատկերացնել իր մտքի թռիչքը: Այս պահին ինձ շատ քիչ է հետաքրքրում տվյալ անձը, քանի որ զբաղված եմ մարզի զարգացման ծրագրերով, ինչպես նաեւ հաստատված սուբվենցիոն ծրագրերի համայնքներում բարեհաջող ներդրմամբ: 36 սուբվենցիոն ծրագիր ունենք այս պահին հաստատված: Օրերս աշխատանքային խումբ ենք կազմել, որպեսզի նաեւ հետամուտ լինենք դրանց պատշաճ կատարմանը համայնքներում եւ նաեւ մրցույթների արդյունքում բարեխիղճ իրականացմանը, որպեսզի շինարարությունը համայնքներում բարեխղճորեն իրականացնեն: Նաեւ պատրաստվում ենք «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես ներդրումային համաժողովին, որը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին՝ Ծաղկաձորում, ինչպես նաեւ մի շարք կլոր սեղան քննարկումներ ունենք ներդրողների եւ տուրիստական ոլորտի օպերատորների, ձեռնարկությունների հետ: Հետեւում ենք ներդրումային այն ծրագրերին, որոնք այս ընթացքում հայտ են ներկայացրել մարզ գալու եւ մարզում որոշակի ծրագրեր իրականացնելու՝ Ձորաղբյուրում, Սեւաբերդում, Լենահիստում, Բջնի համայնքում: Այսօր այցելել էի նաեւ Մեղրաձոր գոլդ լեռնահարստացման կոմբինատ, մտել եմ նաեւ փակ ոսկու հանք: Շրջել եմ, աշխատողների հետ եմ շփվել՝ աշխատանքներին եմ ծանոթացել»,- մեր զրույցում ներկայացրեց մարզպետը՝ հավելելով, որ լիարժեքորեն իրականացնում են մարզի զարգացման իրենց տեսլականը
«Եւ մեզ շատ քիչ է հետաքրքրում, թե իրենց քաղաքական օպոնենտների տարբեր կալիբրի ներակայացուցիչներ ինչ գործունեություն են ծավալում: Եթե իրավական առումով կա որեւէ արարք՝ գնահատականի արժանի, ապա պետք է այդ գնահատականը հնչի: Մնացած առումներով որեւէ մեկնաբանություն չեմ անի»:
Հարցին՝ ինչ-որ վիրավորական արտահայտություն արե՞լ է Գյուլինյանի հասցեին, Պետրոսյանը պատասխանեց. «Ես առհասարակ վիրավորական հայտարարություններ չեմ անում: Քաղաքականության մեջ ես շատ զուսպ ու տոլերանտ եմ, բայց նաեւ թույլ չեմ տալիս երբեւէ մեր զսպվածությունը, պարկեշտությունը, բարեպաշտությունը շփոթել թուլության, թուլակամության հետ: Բայց նաեւ ուզում եմ մատնանշել, որ մեր թիմի համար եւ ինձ համար անձամբ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է եւ այդ քաղաքականությունը մենք իրականացնում ենք բացառապես բարոյական ոճի մեջ»,- եզրափակեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT