Երևան
12 °C
Այսօր կառավարությունն ընդունեց որոշում, որի համաձայն՝ տարկետման իրավունք է սահմանվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար:
«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում եւ սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետ, որում առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու, եւ 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամկետներն են:
Նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, թե քանի որ նշված դրույթներն ունեն բարելավող բնույթ, նախատեսվում է դրանց գործողությունը տարածել նաեւ նախկինում կնքված պայմանագրերի վրա:
Նախարարի խոսքով՝ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվելու համար հիմք ընդունել սովորողի (դիմորդի) առաջադիմությունը, այն է՝ սովորողի դեպքում միջին որակական գնահատականը (ՄՈԳ), որը պետք է կազմի տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը, իսկ դիմորդի դեպքում՝ տվյալ ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը, իսկ այն քաղաքացիների համար, ովքեր օրենսդրության համաձայն բուհ են ընդունվում առանց ընդունելության քննությունների՝ ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը:
Միաժամանակ, ընտրության գործընթացը հստակեցնելու նպատակով նախատեսվում է, որ անկախ թեստավորման արդյունքներից, հաղթող ճանաչվելու առաջնահերթությունը տրվում է համապատասխան միջին որակական գնահատական ունեցող քաղաքացիներին, ինչպես նաեւ սահմանվում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի լուծման դեպքում տարկետման իրավունքը դադարեցնելուց հետո նույն քաղաքացու կողմից կրկին անգամ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում չի տրվում:
Որոշման նախագծի մի շարք դրույթներ նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2019թ. սեպտեմբերի 1-ից՝ որպեսզի դրանց գործողությունը չտարածվի 2019-2020 ուսումնական տարվա շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրի կազմակերպման գործընթացի վրա:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագիծը թույլ կտա ավելի շատ արդեն դիպլոմավոր մասնագետներ զորակոչել բանակ. «Ըստ էության, կրթական մակարդակի աճ կապահովենք»,- նշեց Հարությունյանը:
ՊՆ նախարարն էլ արձագանքեց. «Եթե ընթացքում չհիվանդանան, էդ տենդենցն էլ է լինում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դիմելով Տոնոյանին՝ նշեց. «Չէ, քանի որ մենք հիմա 0-ից մինչեւ 18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում, հիմա նրանք այլեւս չեն հիվանդանա, առողջություն մաղթենք բոլորին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երկրում ռեժիմի փոփոխությունը բացառվում է, նոր գերագույն առաջնորդ կընտրվի 1-2 օրվա ընթացքում. Արաղչի
Բավրայի մաքսային անցակետը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ՊԵԿ
Իրանը հրթիռներով հարձակում է ձեռնարկել ամերիկյան «Abraham Lincoln» ավիակրի վրա. IRIB
ԱՄԷ-ից ՀՀ քաղաքացիները կարող են տարհանվել Օմանի տարածքով. ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել
Հասանք Ալավերդի. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպանվել է. INLA
Այո, մենք կարող ենք կարկանդակ ուտել, որովհետև մենք խաղաղություն ենք հաստատել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Էս մարդու աղջիկը չպետք է մանկապարտեզում աշխատի. մնացել էր տնօրենի պապան գար, պահանջեր նշանակել. վարչապետ
Քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացումը ՆԳ նախարարության գերակա ուղղություններից է. Արփինե Սարգսյան
Օմանի ափերի մոտ նավթատար է խորտակվում. այն խոցել է Իրանը. տեսանյութ
ՀՀ վարչապետի և ՔՊ կուսակիցները այցը Տավուշ շարունակվում է. կանգառներ՝ Ոսկեպարի եկեղեցում ու Նոյեմբերյանում
ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն
Մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության միջազգային օր․ ՆԳՆ ՓԾ տնօրենի ուղերձը
Դուբայում հրդեհվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից օգտագործվող շենքը. տեսանյութ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործարկել է թեժ գիծ
Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ չկան. ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին
Իրանի Ջամկարան մզկիթի վրա բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը. տեսանյութ
Ինչպես են սպանվել Ալի Խամենեին ու նրա ընտանիքը, և ինչպես է ղեկավարվելու Իրանը՝ մինչև նոր առաջնորդի նշանակում
Թոշակը կբարձրանա գնաճին զուգահեռ. վարչապետն ընդունել է առաջարկը՝ որքան գնաճ, այդքան թոշակի բարձրացում
Իրանը հարվածել է Էրբիլում գտնվող ԱՄՆ ավիաբազային
Հասանք Իջևան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իրանում հաստատել են՝ սպանվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը
ԱՄՆ-ն և Իսրայելը այրել են Իրանի ժողովրդի սիրտը, մենք կայրենք նրանցը․ Լարիջանի
ՀՀ վարչապետը Դիլիջանից տեսանյութ է հրապարակել
Մենք Իրանին կհարվածենք այնպիսի ուժով, որը նախկինում երբեք չեն տեսել. Թրամփ
Իրանում սգում են Ալի Խամենեիի մահը. տեսանյութ
Նախաճաշ. ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմն ուղևորվել են Տավուշ և Լոռի
Ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում ՀԷՑ-ում. առանցքում նոր կառուցվող շենքերի բաշխման ցանցի խնդիներն են
Դուբայի օդանավակայանը ենթարկվել է Իրանի կողմից ԱԹՍ հարձակման. ինչ իրավիճակ է այնտեղ այժմ. տեսանյութ
Թող խաղաղություն լինի, մենք էլ սենց կատակներ անենք. քաղաքացու պատգամը՝ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ
Արաբական Միացյալ Էմիրություններից և Կատարից դեպի Հայաստան 6 չվերթ չի կայանա
Իրանը հաստատել է պաշտպանության խորհրդի քարտուղարի և ԻՀՊԿ-ի հրամանատարի զոհվելու փաստը
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին. լուսանկարներ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է. երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել
Իրանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում տեղի է ունեցել ԱԽ նիստ. վարչապետը տվել է հանձնարարականներ
Ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. կա ձերբակալված
Ո՞վ համոզեց Վանեցյանին «նաջարյանաբար» փոշմանել․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պրոռուսական ուժերի դետեկտոր
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT