Շիրակի մարզի 52 համայնք կարկտահարվել է, 4 համայնք՝ ցրտահարվել

2019 թ. հուլիսի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 85.7%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների հավաքագրման 11.5%-ի աճ է արձանագրվել: Սակայն սա չի ենթադրում, որ համայքները լավ են աշխատել:

Մարզի 26 համայնքներ չեն ապահովել 2019թ. վեց ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 85.7%-ը:  Իսկ Հովտաշենը, Ղարիբջանյանն ու  Վարդաքարը սեփական եկամուտների հավաքագրումը չեն հասցրել նույնիսկ 50 տոկոսի սահմանագծին: Մարզի նախկին վարչական տարածաշրջաններից 2019թ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյանի տարածաշրջանում` 71.8%:  Նման ցածր արդյունքը հենց համայնքի համար է  վտանգավոր, քանի որ, ըստ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, սեփական եկամուտների հավաքագրումն է համայնքին թույլ տալիս մասնակցել սուբվենցիոն ծրագրերի եւ առաջ շարժվել:

Կայացած մարզխորհրդի նիստում իհարկե ոչ բարձրաձայն, տեղերում նստած որոշ համայնքապետեր շշուկով, աչք-ունքով իրար հասկացան ու հասկացրեցին, մոտ կանգնածների համար էլ պարզ դարձավ, որ այս գյուղատնտեսական տարվա կարկուտը գյուղացուն բերք չի թողել, ուստի հարկերի նորմալ հավաքագրման մասին խոսք լինել չի կարող:

Սա միանշանակ ընդունել չի կարելի, քանի որ կարկտահարված, սակայն սեփական եկամուտները գերազանց հավաքագրած շատ համայնքներ կան՝ Ամասիան, Հառիճը, Նահապետավանը:  

Գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը զեկուցեց, որ այս տարի 52 համայնք կարկտահարվել է, 4 համայնք ցրտահարվել: «Բա երա՞շտը»,-ավելացրեցին համայնքապետերը: Մովսես Մանուկյանն ասաց՝ որտեղ երաշտ է եղել, նաեւ կարկտահարվել է, դրա համար էլ կարկուտ է ասում: Բնական աղետներից այս տարի Շիրակի մարզում կարկուտ ու ցրտահարություն է արձանագրվել, այդ համայնքներում իրականացվում է ուսումնասիրություն:

Վերջին 20 տարում 2019-ի հուլիսը բացառիկ էր: Երբեք չի եղել որ այդ ամսին 8 անգամ կարկուտ տեղա: 8 կարկտահարության արդյունքում տուժել են մարզի գրեթե բոլոր համայնքները: Նախնական տվյալներով՝ մոտ 12.000 հա վնասված ցանքատարածության մասին է խոսքը: «Չնայած վնասի չափը մեծ է, կան համայնքներ, որ դեռեւս իրենց կրած վնասի չափի ցուցակները չեն ներկայացրել: Իրենց տվյալները չեն ներկայացրել Մարալիկը, Սառնաղբյուրը, Հայկավանը, Մեղրաշենը: 10 օր անցել է վերջին կարկուտից, տվյալներ չկան: Դրանք արագ են պետք, որ կարողանանք ներկայացնել ՀՀ կառավարություն՝ հետագայում առաջարկներ ներկայացնելու համար»,-ասաց Մովսես Մանուկյանը:

Այս տարի ընդհանուր ցանքային կառուցվածքով 4200 հա պակաս ցանքս է կատարվել Շիրակի մարզում: Հիմնական մասն աշնանացան ցորենի ծավալն է՝ 2500 հա:  Բայց նախորդ տարվանից 700 հա-ով ավել գարնանացան է կատարված: 50 հա ավել կարտոֆիլ է ցանվել, 70 հա ավել բանջարեղեն, 800 հա ավել կերային մշակաբույս կա Շիրակի մարզում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6555 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին