Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի:
Դատական տեղեկատվական համարգում դատարանի վճիռը հրապարկվել է ամբողջությամբ:
Սեդրակ Քոչարյանը, դատի էր տվել Վանեցյանին՝ պնդելով, որ նա հայտնի գաղտնալսումներից հետո Հատուկ քննչական ծառայության պետի հետ հրավիրված ասուլիսի ընթացքում զրպարտել է իրեն ու ասել, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր։
Թեեւ դատարանը վճիռը կայացրել է օրեր առաջ, սակայն այն նոր է տեղադրվել Դատալեքսում: Հայցվոր կողմը դեռեւս հստակ որոշում չունի՝ բողոքարկելո՞ւ է արդյոք դատարանի այս վճիռը, թե՞ ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը միայն ասաց, որ հստակ որոշում ունենալու դեպքում հանդես կգան մամուլի ասուլիսով:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ փաստել է, որ հայցվոր Սեդրակ Քոչարյանը չի ներկայացրել որեւէ ապացույց՝ պատասխանող Արթուր Վանեցյանի մասնակցությամբ 11.09.2018 թվականին մամուլի ասուլիսի տեղի ունեցած լինելու, դրա ընթացքում հայցվորի կողմից վկայակոչված հայտարարությունները պատասխանող Արթուր Վանեցյանի կողմից կատարված լինելու վերաբերյալ:
Ըստ դատարանի պատճառաբանության՝ հայցվոր Սեդրակ Քոչարյանը, ի դեմս իր ներկայացուցչի, փաստարկել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մամուլի ասուլիսում հրապարակայնորեն կատարել է որոշակի հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը:
Դատարանը պարզել է, որ, ըստ հայցվորի, Արթուր Վանեցյանը մամուլի ասուլիսում հրապարակայնորեն կատարել է հետեւյալ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են հայցվորի պատիվը եւ արժանապատվությունը. «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստաընկերությամբ ասում է մենք ոչ մի բան չունենք..․ Փաստերով կխոսենք եւ կհրապարակեմ՝ ով ինչ ունի եւ ոնց է ձեռք բերել: Ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք ձեռք բերելու արդյունքում եւ մնացած այլ-այլ ունեցվածքները…»:
«Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք ա մարդուն ստիպել, որ 6 միլիոն դոլար փող տա իրանց, իրանք էլ տանեն, ձեզ կտան 6 մլն դոլար հենց ընենց, որ մեկին կտան…»:
«Էդ ունեցվածքի հետ կապված, թե որտեղիցա եկել, ապօրինի հարստացումը իրանց չի սպառնում, որովհետեւ ապօրինի հարստացում չկա, փողերի լվացումով ա հարուցվել քրեական գործ»:
Ըստ այդմ՝ դատարանը փաստել է, որ հայցվորը, վկայակոչելով պատասխանողի կողմից մամուլի ասուլիսում վերը նշված հայտարարությունները կատարված լինելու փաստը, դրա վերաբերյալ չի ներկայացրել որեւէ ապացույց, որի հիման վրա նման ասուլիսի տեղի ունենալու եւ հայտարարությունները կատարված լինելու փաստերը կարող էին համարվել հաստատված:
«Մասնավորապես, գործի քննության ընթացքում հայցվոր կողմը փաստարկել է, թե տվյալ ասուլիսը տեսաձայնագրվել է ԶԼՄ ներկայացուցիչների կողմից, մինչդեռ, հայցվորը չի կատարել ապացուցման իր պարտականությունը եւ այդ տեսաձայնագրությունը դատարան չի ներկայացրել, ուստի, դրա բացակայության պայմաններում հնարավոր չէ հաստատված համարել ասուլիսի տեղի ունենալու փաստն, ընդհանրապես, եւ դրա ընթացքում պատասխանողի կողմից որոշ հայտարարություններ կատարելու փաստը՝ մասնավորապես:
Այս առումով, անդրադառնալով հայցվորի ներկայացուցչի այն փաստարկին, թե քննարկվող փաստը հանդիսանում է հանրահայտ եւ ապացուցման ենթակա չէ՝ դատարանն արձանագրում է, որ հանրահայտ կարող է համարվել պատասխանող Արթուր Վանեցյանի՝ ՀՀ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու փաստը, մինչդեռ, նրա կողմից ենթադրաբար կատարված հայտարարությունները որեւէ դեպքում հանրահայտ փաստ համարվել չեն կարող, ուստի, դրանք ենթակա են ապացուցման»,- իր վճռի մեջ նշել է դատարանը:
Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված «ասուլիսի սղագրություն» փաստաթղթին՝ ապա այն, դատարանի գնահատմամբ, ընդհանրապես դուրս է օրենքով նախատեսված ապացույցի տեսակներից, ներառյալ՝ այն չի դիտվում որպես գրավոր ապացույց, քանի որ հանդիսանում է հայցվորի ներկայացուցչի կողմից իր հայեցողությամբ կազմված ու որեւէ եղանակով իսկությունը չհավաստված փաստաթուղթ, որում պարունակվող տվյալների իսկությունն ու արժանահավատությունը գնահատվել չեն կարող: «Բացի այդ, պատասխանողի ներկայացուցիչները գործի քննության ընթացքում բանավոր եւ գրավոր հայտնել են, որ դրանում առկա են անճշտություններ, ուստի, առավել եւս այդ պայմաններում դատարանը չի կարող առանց տեսաձայնագրության առկայության պարզել քննարկվող սղագրության մեջ պարունակվող տվյալների իսկությունն ու հավաստիությունը, ուստի, քննարկվող սղագրությունը ապացույց հանդիսանալու դեպքում, անգամ, դատական ակտի հիմքում դրվել չէր կարող՝ դրա արժանահավատությունը պարզված չլինելու պատճառով: Նույն պատճառաբանությամբ դատարանը գտնում է, որ ճեպազրույցի «սղագրությունը», նույնպես, չի կարող համարվել պատշաճ ապացույց»,- նշել է դատարանը:
Անդրադառնալով Վանեցյանի՝ «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստաընկերությամբ ասում է՝ մենք ոչ մի բան չունենք: Փաստերով կխոսենք և կհրապարակեմ՝ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել: Ո՞նց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք ձեռք բերելու արդյունքում և մնացած այլ-այլ ունեցվածքները...» հայտարարությանը, դատարանը գտել է, որ դա հանդիսանում է որոշակի բավարար փաստական հիմքերի վրա հիմնված գնահատողական դատողություն, որն ուղղված չէ Սեդրակ Քոչարյանի դեմ: Ըստ դատարանի՝ արտահայտության կատարման հիմք է հանդիսացել հարուցված քրեական գործը: Ինչ վերաբերում է Վանեցյանի այն հայտարարությանը, թե՝ «Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք ա մարդուն ստիպել, որ 6 միլիոն դոլար փող տա իրանց, իրանք էլ տանեն, ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան...», ապա, ըստ դատարանի, խիստ վերացական եւ գնահատողական հարցադրումներ պարունակող արտահայտություն է, որը չի հանդիսանում փաստացի տվյալ:
Անդրադառնալով Վանեցյանի երրորդ հայտարարությանը՝ ունեցվածքի վերաբերյալ, դատարանը նկատել է, որ այս արտահայտությունը չունի կոնկրետ թիրախ: «Քրեական գործը հարուցվում է ոչ թե ինչ որ անձի դեմ, այլ՝ փաստի առթիվ: Պատասխանողը չի նշել, որ քրեական գործը հարուցվել է հայցվորի «դեմ»։ Նա նաեւ չի նշել, որ հայցվորը ինչ-որ կարգավիճակ ունի այդ գործով: Արտահայտությունը որեւէ կերպ չի արատավորում հայցվորի պատիվը եւ արժանապատվությունը: Ինչ-որ փաստի առթիվ քրեական գործ հարուցված լինելը չի հանդիսանում որեւէ կոնկրետ անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություն»,- նշել է դատարանը, ապա հավելել. «Հայցվորը պատասխանողի կատարած ոչ կոնկրետ եւ ոչ հստակ արտահայտություններն իր ենթադրությունների հիման վրա «վերաձեւակերպել է» ծավալուն «փաստերի», որոնք այդ հայտարարություններից ուղղակիորեն չեն հետեւում եւ ենթադրել է, թե ինչ է նկատի ունեցել պատասխանողը, մինչդեռ, պատասխանողն իր հայտարարությունների մեջ չի ներկայացրել որեւէ փաստ, կոնկրետ «փաստացի տվյալ», առարկայական տեղեկություն որեւէ անձի (առավել եւս՝ հայցվորի) կողմից որեւէ գործողություն կատարելու վերաբերյալ»:
Դատարանը նաեւ արձանագրել է, որ Արթուր Վանեցյանը պատշաճ պատասխանող չի հանդիսանում: «Դատարանը հանրահայտ ու ապացուցման կարիք չունեցող է համարում այն փաստը, որ Արթուր Վանեցյանը հանդիսանում է ԱԱԾ տնօրեն, ինչը չի վիճարկվել ու բազմիցս հիշատակվել է դատավարության մասնակիցների կողմից նույնպես: Դատարանն արձանագրում է, որ 11.09.2018 թվականին նախատեսված մամուլի ասուլիսը հրավիրված է եղել՝ որպես ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիս, այսինքն՝ ենթադրաբար տեղի ունեցած այդ ասուլիսին պատասխանող Արթուր Վանեցյանը պետք է հանդես գար ոչ թե որպես մասնավոր ֆիզիկական անձ, այլ՝ պետական ծառայող՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, ուստի, նրա կողմից այդ ընթացքում որեւէ անձի նյութական և/կամ ոչ նյութական վնաս պատճառվելու դեպքում այդ վնասի հատուցման պահանջը կարող էր ուղղվել ոչ թե Արթուր Վանեցյանի, այլ ՀՀ դեմ, որի անունից գործի քննությանը մասնակից պետք է դարձվեր ՀՀ ֆինանսների նախարարությունը: Վերոգրյալն իր հերթին թույլ է տալիս փաստել, որ մասնավոր ֆիզիկական անձ Արթուր Վանեցյանը Սեդրակ Քոչարյանի կողմից սույն գործով ներկայացված հայցով պատշաճ պատասխանող չի հանդիսանում, ուստի, հայցվորի պահանջն այս հիմքով ևս դատարանը համարում է մերժման ենթակա»,- նշված է վճռում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT