Երևան
12 °C
Եվ այսպես, Սահմանադրական դատարանն անսպասելիորեն որոշել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը: Այն դեպքում, երբ ավելի վաղ վերաքննիչ քրեական դատարանն արդեն բեկանել էր ընդհանուր իրավասության դատարանի այդ որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին: Իրավունք ուներ Սահմանադրական դատարանն այդ գործը վարույթ ընդունել, թե ոչ՝ իրավաբանների որոշելիքն է: Փաստաբան Տիգրան Եգորյանն, օրինակ, ոչ միայն գտնում է, որ իրավունք չուներ, այլեւ այդտեղ հանցագործության տարրեր է տեսնում:
Բայց հարցի իրավական կողմը թողնենք իրավաբաններին եւ փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ըստ էության: Երբ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր, Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի գլխավորությամբ հայտարարեց, թե նա Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը չի մասնակցելու, որովհետեւ կողմնակալ է: Ի պատասխան՝ բազմաթիվ փաստեր հրապարակվեցին, որոնք հիմնավորում էին, որ ՍԴ ներկա կազմի մեծ մասը նույնպես չպետք է քննի Քոչարյանի գործը, որովհետեւ անաչառ լինել չի կարող: Ու մինչ այս իրավիճակից դուրս գալու ելքեր էին փնտրվում, նախկին հանրապետական պատգամավոր ու ՀՀԿ կառավարության անդամ Հրայր Թովմասյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը «չորով» ահա այսպիսի որոշում ընդունեց: Նպատակն ակնհայտ է՝ իբր Սահմանադրության անունից ամեն ինչ անել, որ Քոչարյանը խուսափի պատասխանատվությունից: Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական, ու Սահմանադրական դատարանը, որն իբր պիտի ամենաանկողմնակալ կառույցը լիներ եւ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մնար, վերածվում է քաղաքական գործիքի: Այո, ոչ թե քաղաքական մարմնի, այլ ընդամենը գործիքի, որը հաճույքով ու վարպետորեն օգտագործում են նախկինները:
Ամենամեծ զավեշտն այն է, որ Սահմանադրական դատարանն իբր ՀՀ Սահմանադրությունն է պաշտպանում: Եվ սա՝ այն դեպքում, երբ բոլորը շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին 20 տարիներին: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, խախտելով Սահմանադրության հնարավոր բոլոր հոդվածները, Հայաստանում զավթել են իշխանությունն ու հետագայում պահպանել այն՝ այդ ընթացքում ծայրից ծայր ապականելով արդարադատությունն ու իրավական համակարգը եւ ամեն տեղ նշանակելով յուրայիններին: Իսկ երբ հեղափոխությունն այնուամենայնիվ հաղթել է, ու նախկինները հայտնվել են տեւական ազատազրկման հեռանկարին դեմ-հանդիման, նրանց կողմից նշանակված այդ նույն «Սահմանադրական դատարանի դատավորները» ատամներով պաշտպանում են նրանց՝ վկայակոչելով այն նույն Սահմանադրությունը, որի ոտնահարմամբ էլ իրենց տերերը զավթել էին իշխանությունը:
Մի խոսքով, եթե մի կողմ թողնենք իրավական ձեւակերպումները, Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասն այսօր ըստ էության ոչնչով չի տարբերվում, ասենք, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի «ախռանի պետերից», մենաշնորհներով վիթխարի հարստություն կուտակած «մանկության ընկերներից», կոպեկներով ազգային հարստությունը սեփականաշնորհած ու վերեւների փայը ժամանակին տեղ հասցրած օլիգարխներից, «տեղերում» ընտրությունների արդյունքներ ապահովող ու դրա դիմաց անձեռնմխելիություն ունեցող քրեական հանցագործներից եւ այլն: Որեւէ մեկը չի զարմանում, չէ՞, որ բոլոր վերոհիշյալ «կատեգորիաներն» այսօր թաքուն ֆինանսավորում են հակաիշխանական քարոզչամիջոցներն ու մեկ-մեկ էլ ակցիաներ կազմակերպում ի պաշտպանություն Քոչարյանի: Ուրեմն պետք չէ զարմանալ նաեւ, որ Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանն է ըստ էության նույն բանն անում: Նույն համակարգի ծնունդներն են, բա ուրիշ ի՞նչ պիտի անեն:
Պարզապես հասարակությունը պիտի հասկանա, թե ինչ է տեղի ունենում իրականում եւ պիտի նրանց նկատմամբ ցուցաբերի նույն վերաբերմունքը, որ ցուցաբերում է փողոցներում ձրի պիցցա ծամող ու «հերոս Քոչարյան» գոռացողների նկատմամբ: Եթե անգամ սրանք սեւ պատմուճաններով են ու ավելի թանկարժեք ուտեստներ են նախընտրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻ՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը
Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին
Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան
Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին
Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար
Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին
Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ
Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում
Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները
Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում
Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան
Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով
ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր
ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը
Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան
Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել
Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով
Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը
ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը
Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան
Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան
ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ
Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT