Զինծառայողը հիվանդ է, ցնցումների մեջ. փաստաբանը խայտառակություն է որակել ՊՆ-ի հայտարարությունը

15/07/2019 schedule16:22

ՊՆ-ի որակմամբ ծառայության վերադառնալու ցանկություն չունեցող զինծառայող Յուրիկ Բրոյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը պատասխանել է Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության հայտարարությանը:

«Սա ուղղակի խայտառակություն է...

Նախ՝ զինծառայողը չի բուժվել, այլ՝ զորամասում, ռազմականում բռնության ենթարկվելուց հետո այժմ Յուրիկ Բրոյանի բուժումն անհնարին է դարձել, ուստի, Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոնը նրան դուրս է գրել և արձանագրել այն փաստը, որ չի բուժվում:

Անձամբ մեկ շաբաթ առաջ եմ խոսել բժիշկների հետ, ովքեր հավաստիացրել են, որ պիտանի չէ ծառայությանը, երկրորդ՝ անձամբ մեկ շաբաթ առաջ եմ տեղեկացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որ վստահորդիս դուրս են գրում, ուղարկեն տուն, խնդրել եմ մի քանի օր ուշ դուրս գրել, որպեսզի զորացրման հարցը պաշտպանության նախարարությունը հասցնի պաշտոնապես կարգավորել, սակայն, ինչպես տեսանք, մինչ օրս որևէ քայլ չէր ձեռնարկվել, և պաշտպանության նախարարության անկազմակերպվածության արդյունքում, զինծառայողին դուրս էին գրել, մոր հետ ուղարկել տուն:

Երրորդ՝ զինծառայողը այնքան հիվանդ է, ցնցումների մեջ, որի մասին արդեն նույնիսկ Եվրոպան է տեղյակ, նա ի վիճակի չէ որևէ անհայտ ուղղությամբ գնալու, կրկնում եմ՝ նրան մոր հետ ուղարկել են տուն, որովհետև նա կրել է առողջության անդառնալի վնաս, այսինքն՝ հնարավոր չէ նրան բուժել:

Չորրորդ՝ բավական չէ այն, որ իմ վստահորդի համար ստեղծել էին այսպիսի պայմաններ, դեռ մի բան էլ ստահոդ լուրերով հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա և զրպարտում, հինգերորդ՝ այսօր առավոտից մի շարք կառույցների հետ հեռախոսակապի մեջ եմ մինչև հիմա և պաշտպանության նախարարության փոխարեն էլ եմ ես աշխատում, որ էս հարցը, այսինքն՝ իրենց բացթողումը, ես կարգավորեմ, ի վերջո, ռազմական ոստիկանությունը մինչ այս ստատուսը, տեղեկացված էր նաև, որ մինչև ժամը 17։00-֊ը Յուրիկ Բրոյանին մայրը պիտի տաներ Մուրացանի հոսպիտալ, որպեսզի վաղը առավոտյան նա ներկայացվի ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին, իսկ ինչու՞ մինչ այդ ժամը չի ներկայանա, որովհետև բարձր չափաբաժնով դեղահաբ է նշանակվել, որը նա ընդունել է և միայն արթնանալուց հետո կարող է գնալ հոսպիտալ։

Ցավում եմ, որ մենք ունենք պետական անմարդկային պաշտոնյաներ, բայց հավաստիացնում եմ, որ զինվորին այս վիճակին հասցնելու համար պատասխանատվության են ենթարկվելու՞»։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ զիծառայող շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս: Հաղորդվում էր, որ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ:

Տպել
1721 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին