Երևան
12 °C
«Մենք պայմանագիր ենք ստորագրում ուսանողների հետ, որոնք պարտավորվում են վերադառնալ հայրենիք եւ այստեղ աշխատել, որովհետեւ մեզ համար կարեւոր է, որ այն միջոցները, որոնք մենք ներդնում ենք, որպեսզի նրանք կրթություն ստանան դրսում, այդ ամենը աշխատանքի տեսքով կվերադառնա հայրենիք»:
Այս մասին այսօր՝ Առաջին ալիքի «Լուրեր 60 րոպե» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձունրի խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ ներկայացնելով հիմնադրամների ֆինանսավորմամբ արված աշխատանքները:
Խոսելով սոցիալական ոլորտից՝ Աննա Հակոբյանը նշեց «Քայլ առ քայլ» ծրագիրը, որը հաղորդման տեսքով հեռարձակվում է հեռուստատեսությամբ: Հակոբյանն ասաց, որ հաղորդմանը արդեն իսկ մասնակցել են հայտնի մարդիկ ու պատգամավորներ, վերանորոգվել է սոցիալապես անապահով ընտանիքի 5 բնակարան, որոնցից յուրաքանչյուրի վրա 3 միլիոն դրամ է ծախսվել:
«Հիմա հաղորդումը հնարավոր է հեռարձակվի այլ ալիքով, բայց հաստատ չի դադարեցվի, որովհետեւ այս պահին 1300 դիմում կա: Նաեւ մի հետաքրքիր բան ասեմ, ես տեղեկացա, որ ընտանիքներից մեկը, ում բնակարանը մենք վերանորոգել ենք, ավարտից կարճ ժամանակ անց շատ արագ այն հանձնել են վարձակալության: Նշանակում է, կարեւոր է մանրամասն ընտրել ընտանիքները:
Կա նման ծրագիր եւս՝ մենք ընտրում ենք ընտանիքի անդամին, որը կարող է աշխատել՝ հորը կամ մորը, կամ այլ մարդու, գտնում ենք աշխատանք, եթե կան առողջական խնդիրներ, մենք օգնում ենք հաղթահարել դրանք՝ վիրահատվել կամ այլ խնդիր, օգնում ենք վերապատրաստվել աշխատանքի ու մասնագիտության մեջ, յուրաքանչյուր ընտանիքի համար կա սահմանված գումար, որի շրջանակներում մենք օգնում ենք այդ ընտանիքին՝ փոխարենը մարդուն ապահովելով մշտական կայունությամբ:
Մենք ունենք հաջողության պատմություններ, երբ, օրինակ, ընտանիքի մորն օգնել ենք ստանալ հաշվապահի մասնագիտություն, սովորել օտար լեզու, անգամ մի քանի ամսով դայակ ենք գտել իր երեխայի համար, որ նա կարողանա աշխատել: Կա ընտանիք, որի ամուսինը մեր օգնությամբ համակարգիչ վերանորոգել է սովորում, կինը կար ու ձեւ անել է սովորում, այսինքն, մենք ընտանիքին մասնագիտություն ձեռք բերելու եւ աշխատանք գտնելու հնարավորություն ենք տալիս: Կա ապրիլյան քառօրյայի մասնակից, որի առողջական խնդիրները մենք օգնել ենք լուծել եւ աշխատանքի հնարավորություն ենք ստեղծել, նմանատիպ շատ օրինակներ կան:
Մենք իրավունք չունենք նման ճոխություն մեզ թույլ տալ՝ ուղղակի մեկին հանել ու գումար տալ: Աղքատության փուլային հաղթահարման ծրագրով, ես հուսով եմ, շատերը կանցնեն, 16 ընտանիքների մենք բնակարանի վարձ ենք տալիս, հուսով եմ՝ տարիների ընթացքում մենք մեծ արդյունքներ կգրացնենք:
Եղել է նաեւ նման իրավիճակ, երբ ես ստիպված եմ եղել հանդիպել մեր բնակարանում բնակվող ընտանիքի հետ, նրանց բացատրել, որ մենք կարող ենք ձեզ բնակարանը տրամադրել, բայց չենք կարող այն նվիրել, աշխատել է պետք, նրանք հասուն դուստրեր ունեն, որոնք կարող են մասնակցել մեր ծրագրերին եւ արդեն աշխատել, սակայն չեն ցանկանում»:
Աննա Հակոբյանը ներկայացրեց նաեւ միջոցառումները, որոնք կայացել են իրենց ֆինանսավորմամբ եւ մեծ տուրիստական հոսքեր են ապահովել։ Նա նշեց, որ գումար է տրամադրվել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին, ինչը չափազանց կարեւորում է, թվարկեց մանկապարտեզները, որոնք հիմնադրամների միջոցով ֆինանսավորվել են եւ վերանորոգվել, անհատական առողջապահական դիմումների մասին եւս խոսվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության
ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը
Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT